ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

«Ռաֆայել Քոթանջյանը գնում է միանալու Կիմ Երիցյանին»

«Ռաֆայել Քոթանջյանը գնում է միանալու Կիմ Երիցյանին»
16.06.2022 | 07:23

Այս օրերին, երբ մեր արվեստը մեծ կորուստ է կրել, հիշեցի այն բարեկամությունը և ստեղծագործական համագործակցությունը, որ ունեին ժողովրդական արտիստներ Ռաֆայել Քոթանջյանն ու Կիմ Երիցյանը։

Կիմ Երիցյանի հիշատակին տողերիս հեղինակի կողմից տպագրության պատրաստած «Միշտ ափերի... նաև ծափերի» գրքում տպավորվել է Ռաֆայել Քոթանջյանի հուշագրությունը իրենց համագործակցության մասին։ Ահա թե ինչ է գրում Ռաֆայել Քոթանջյանը. «Ինձ համար շատ հեշտ էր Կիմ Երիցյանի նման խաղընկեր ունենալը, և ապացույցը այն է, որ շատ֊շատ դերեր եմ խաղացել հենց Կիմ Երիցյանի հետ։ Խոսքը ոչ միայն թատերական դերերի մասին է, այլև հեռուստատեսային մեր գործունեության։

Բազում օրինակներ մենք ունենք, թե՛ Նոր տարիները, թե՛ տարբեր հաղորդումները, որ մենք արել ենք Կիմ Երիցյանի հետ համատեղ։ Այսինքն, մասնակիցների խումբը, եթե 3 հոգուց էր կազմված, ուրեմն մեջը կային Կիմ Երիցյանը, Ռաֆայել Քոթանջյանը ու ևս մեկը, եթե 4 հոգի էր, ուրեմն էլի Կիմ Երիցյանը, Ռաֆայել Քոթանջյան և ևս երկու հոգի։ Այսինքն, մենք անպակաս էինք երկուսով։ Եվ մեկիս անունը տվողը մյուսի անունը միանգամից էր տալիս։ Չէին ասում՝ Կիմ Երիցյանը ու..., ասում էին` Կիմ Երիցյանը, Ռաֆայել Քոթանջյանը ու... Այսինքն, մենք մի անձ էինք, հետո մնացածն էին։ ՈՒ ես գոհ եմ դրանից, որովհետև շատ ու շատ հետաքրքիր դերեր ծնվել են հենց այդ միասնությունից»։ Հիմա էլ Ռաֆայել Քոթանջյանը գնում է միանալու իր արվեստակից ընկերոջը` Կիմ Երիցյանին։


Սերգո Երիցյան

Դիտվել է՝ 15702

Մեկնաբանություններ