Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

Երեք Ալեքսանդր. Խաչատուր Դադայան

Երեք Ալեքսանդր. Խաչատուր Դադայան
12.07.2022 | 07:31

«Կովկասի Հայոց Բարեգործական ընկերությունը (ԿՀԲԸ) հիմնադրվել է 1881 թ․ Թիֆլիսում, և դրա հիմնադիր-անդամներից մեկը եղել է Ալ․ Մանթաշյանցը։ Ստորև ներկայացնում եմ մի հատված Ա․ Եզեկյանի հուշերից։
---------------
Ո՛չ, չէին վհատվում Խորհրդի անդամները: Երեքը կային սոցա մէջ, որոնք մնում էին միշտ Խորհրդում, անպակաս վերընտրութեամբ, մինչ միւսները գնում էին ու գալիս, նորերը հներին փոխանակելով: Մնում էին երեքը, երեք սիւներ, իրենց վրայ կրելով շէնքը:
Երեք Ալեքսանդրներ էին դոքա` Ալեքսանդր Անանեան, Ալեքսանդր Մանթաշեան և Ալէքսանդր Մելիք-Ազարեան: Առաջինը՝ նախագահ, երկրորդը՝ փոխնախագահ և երրորդը՝ գանձապահ:
Պակաս չէին դէպքերը, երբ ընկերութեան միջոցները չէին ներում այս ու այն նպաստը տալու, և մանաւանդ այս ու այն ներքին ծախքերը, հանդէսների կազմութեան և այլնի շուրջ կատարուած, հոգալու, այն ժամանակ Անանեան Ալեքսանդրը ժպիտով Մանթաշեան Ալեքսանդրի երեսն էր նայում, և Մանթաշեան Ալեքսանդրն էլ շուռ էր գալիս իւր զուարթ դէմքով դէպի Մելիք-Ազարեան Ալեքսանդրը, և կարիքը հոգացվում էր, և կարևոր ծախքը վճարվում էր երեքի անձնականից:


Ինչպէ՞ս մոռանամ թափօրաշրջութիւնը, որ առաջին երկու Ալեքսանդրներին էր բաժին ընկած: Ամենայն տարի, անդամագրութեան վերանորոգութեան համար, այդ երկուսը սկսում էին թափօրը Պալատի փողոցից, պ. Եփրեմ Ծատուրեանի մագազինից և գնալով իջնում էին Պուշկինեան փողոցը, և ապա միջամուխ էին լինում Միջին կամ Հայկական շուկան և գնում էին շարունակ մինչև Հաւլաբարի կամուրջը: Մի օր Գէորգ աղի կարավանսարայում էին, մե՛ր վաճառականներից մէկը, ղարաբաղցի էր թէ ագուլեցի` լաւ չեմ յիշում, զլացաւ հինգ ռուբլի տալը: Մանթաշեանը` այդ զուարթ մարդը, անսպասելի կերպով մրրկւեց սաստիկ և, զուտարիւն թիֆլիսեցու հանգի ածականը թխելով. «Ես քեզանից հինգ ռուբլի ուզեմ, ու դու չտա՞ս» ասաց ու դարձաւ դէպի ինձ. «Պարոն Եզեկեան, այսուհետև սորա երկրացի ոչ մէկի խնդիրը չընդունիս»:


Մերժումը անտանելի էր, այն էլ մի մարդու կողմից, որի կարողութեան ու անկարողութեան չափը գիտէին դիմողները: Բայց այդ ապաշնորհ մարդը ի՞նչ էր, որ նպաստի դուռը փակել տար իւր կարոտ հայրենակիցների դէմ: Խնդիրներն ընդունվում էին անխտիր, և Ալեքսանդրները չէին դադարում իրենց տարեկան թափօրից:
…Ո՜վ դուք, որ այսօր կեցցէների աղաղակ էք արձակում, ձեր լեզուին կցեցէք նաև ձեր սիրտը և ձեր սրտին՝ ձեր առատ ձեռքը, և նմանող մի լինիք Գէորգ-աղի կարավանսարայի վաճառականին: Մանթաշեան Ալեքսանդրը մի անգամով ձեզանից վեց հազար հոգու հնգական ռուբլիներին կը պատասխանէ, բայց տեսէք որքան ձեր մէկի կողմից հինգ ռ. զլանալը բորբոքեց նորա արիւնը մինչև մի վիթխարի ածական:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 34738

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ