Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

Վերջը մենք ի՞նչ ենք ուզում և ինչի՞ հիման վրա. Վահե Հովհաննիսյան

Վերջը մենք ի՞նչ ենք ուզում և ինչի՞ հիման վրա. Վահե Հովհաննիսյան
21.09.2022 | 11:44

«Նիկոլը ստորագրեց թուղթը, հորս արև տեսել եմ, իջեք փողոց»՝ մի կողմից, «ոչ մի թուղթ չեմ ստորագրել և չեմ ստորագրելու»՝ մյուս կողմից։ Բա հետո՞։ Ի՞նչ թուղթ է, ինչի՞ մասին, ի՞նչ ձևակերպումներով, ու՞մ միջնորդությամբ։


Ակնհայտ է, որ ժամանակ քիչ ունենք, և անհրաժեշտ են գործելաոճի փոփոխություններ։
Ըստ իս, հիմա՛ է հենց ժամանակը, որ խորհրդարանական ընդդիմությունը գնա ԱԺ իր օրակարգով։ Բազմաչարչար «սեփական օրակարգի» պահն է։ Պետք է անցկացնել փակ նիստ, հրավիրել գործող վարչապետին, արտգործնախարարին, ՊՆ-ին և խոսել։ Խոսել հանգիստ և առարկայական՝ առանց վիրավորելու իրար։
Վ. Օսկանյանի հարցադրումը պետք է ստանա օրակարգային որակ։ Հարցադրումը հստակ է. Պուտինի ներկայությամբ, բանավոր եղանակով, միջանցք և այլ բաներ խոստացե՞լ ես։
Գոնե մեկ դահլիճի սահմաններում սա պետք է պարզվի։ Սա շատ կարևոր է նաև ՔՊ-ի համար։ Ըստ Օսկանյանի` եթե չի խոստացել, ապա պետք է հայտարարվի դրա մասին, եթե խոստացել է՝ ապա արդեն լրիվ ուրիշ վիճակ է։


Ինչո՞ւ է կարևոր հիմա' ընդդիմության և իշխանության աշխատանքային կոնտակտը. Սա թույլ կտա հասկանալ՝ արդյո՞ք ռացիոնալ հատիկ կա վերը նշված երեք անտագոնիստ մոտեցումների` թուղթ ստորագրել-չստորագրելու, միջանցք տալու-չտալու և «ալարմիստների» պատկերացումների միջև, հնարավո՞ր են արդյոք ռացիոնալ որոշումներ, կա՞ն տարբերակներ, որոնք չեն հանգեցնի պատերազմի, բայց և չեն բերի ազգային շահերի անվերադարձ կորստի։ Գուցե՝ կան, գուցե՝ չկան։ Բայց դա կիմացվի միայն բանակցային ինֆորմացիայի տիրապետման և խորքային վերլուծության արդյունքում։ Մնացածը դարձյալ բամբասանք է։


Ու նաև ա՛յդ իմաստով է շատ կարևոր, որ ՔՊ-ն և ընդդիմությունը միասին, նույն դահլիճում, առանց տեսախցիկների, լսեն պարզաբանումները, որի առանցքում Վ. Օսկանյանի հարցադրումն է։
Դրանից հետո պետք է խոսել ժողովրդի հետ։ Փաստարկված և առարկայական ուղերձները թույլ կտան ժողովրդին հանել փելոսիական էյֆորիայից, միտումնավոր ուղղորդվող հակառուսական տրամադրություններից և անտարբեր զոհի կարգավիճակից։

Դիտվել է՝ 8203

Մեկնաբանություններ