Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Աստված է, որ մեզ պատրաստում է այս փոփոխությանը»

«Աստված է, որ մեզ պատրաստում է այս փոփոխությանը»
26.09.2022 | 07:21

Ոչ մի անհատ չի կարող առանց Աստծո իր համար ճիշտ կյանքի ուղի հարթել, և ոչ մի ազգ, առանց աստվածային ճշմարտությունների, չի կարող պատմություն կերտել ու հարատևել:

«Դուք արդեն ազատ ու անկախ եք Աստծուց, ես` չկամ. ազատ եք` մտածելու, խոսելու և անելու` ինչ ուզում եք»,- հավատացնում է սատանան:


Եվ մարդիկ իսկապես միամտորեն հավատում են, որ, Աստծուն հակառակվելով, իրենք ստեղծում ու հաստատում են իրենցը` մարդկայինը, սևի ու սպիտակի արանքում ուզում են գտնել, գծել ու ներկել մի մոխրագույն, այնինչ, առանց Աստծո, մարդկային ոչինչ չկա, չկա մարդկություն, մարդկայնություն և մարդ: Այստեղից է սկիզբ առնում մոխրագույն միջակությունը, հոգու գաղջությունը, մտքի ճահճացումը և սահմանափակումը սեփական անձի ու ցանկությունների ոլորտում: Եվ եթե այդ մտածողության տեր մարդը նաև քրիստոնյա է, ապա նա սկսում է տատանվել իր նմանին օգնելու և չվնասելու միջև:

«Այսպես է ասում Ամենը՝ հավատարիմ եւ ճշմարիտ վկան՝ Աստծու արարածների Սկիզբը. գիտեմ քո գործերը, դու, որ ո՛չ սառն ես եւ ո՛չ տաք. երանի դու սառն լինէիր եւ կամ տաք. իսկ դու գաղջ ես՝ ո՛չ տաք, ո՛չ էլ սառն. հիմա պիտի փսխեմ քեզ իմ բերանից» (Հայտ. 3; 4-16): Սառը և տաքը հաճելի են՝ ըստ նախասիրության, բայց եթե սառչելու համար ջանքեր պետք չեն, ապա ջերմանալու ու ջերմացնելու համար անհրաժեշտ են: Շատ ենք լսում անհավատ, բայց բարի մարդկանց մասին, որոնք վկայում են, որ Աստծուն չեն հավատում, բայց ահա մարդկանց շատ են սիրում: Որևէ կերպ չի հաջողվում պատկերացնել, թե այդ մարդկանց այդչափ բարությունը ինչ ակունքներից է սնվում: Ինչևէ, Սուրբ Մկրտության խորհրդի ժամանակ կնքահայրը իր հոգեզավակի անունից երիցս խնդրում է. «Հույս, հավատ, սեր եւ մկրտություն. մկրտվել եւ արդարանալ, մաքրվել մեղքերից, ազատվել դեւերից եւ ծառայել Աստծուն», «Սակայն պիղծ ոգին դուրս է ելնում մարդուց, շրջում է անջրդի վայրերում, հանգիստ է որոնում եւ չի գտնում: Այն ժամանակ ասում է՝ դառնամ իմ տունը, որտեղից դուրս եկա. եւ գալիս է ու այն գտնում դատարկ՝ մաքրված ու կարգի բերված: Այն ժամանակ գնում եւ վերցնում է իր հետ իրենից աւելի չար յոթը այլ ոգիներ եւ մտնում բնակվում է այնտեղ. եւ այդ մարդու վերջը լինում է ավելի վատ, քան առաջ էր. այսպես պիտի լինի եւ այս չար սերնդին» (Մատթ. 12; 43-45, Ղուկ. 11;24-26):

Մեր սրտի, հոգու տունը մկրտությամբ մաքրվում է ու հարդարվում, բայց եթե նրանում մշտապես բնակեցված չէ սրբությունը, որը կմաքրի ու կպաշտպանի պղծությունից, մեր սիրտը վտագված կլինի և ենթակա՝ չարի ոտնձգություններին: Եթե մենք մտադիր ենք մաքրել մեր սիրտը պղծությունից, պետք է հստակ գիտակցենք, որ այն պետք է թափուր չմնա, այն չի կարող ուղղակի մաքուր լինել, այնտեղ պետք է բնակվի մեկը, ով կերաշխավորի սրտի մշտական մաքրությունը և սրբությունը, այլապես պիղծ ոգին կվերադառնա և ո՛չ միայնակ: Հնարավոր չէ սուրբ լինել առանց սրբության, քանզի եթե մեղանչական մարդը իր մեջ սրբվելու և արդարանալու ինքնաբուխ միջոց ունենար, Սուրբը և Արդարը Մարմին չէր առնի: Միգուցե կարելի է լինել բարի և մարդասեր՝ առանց հավատի, սակայն անկարելի է արդարանալ՝ առանց Արդարի հանդեպ հավատի, իսկ առանց արդարանալու անհնար է փրկվել: Յուրաքանչյուր մարդ իր կյանքի որոշակի փուլում կանգնում է պարտադիր ընտրության առաջ, որից էլ կախված է մարդու հետագա կողմնորոշումը դեպի լույս կամ դեպի խավար: Ինչքան էլ ոմանց համար ցավալի հնչի. չկա միջին սուբստանցիա, քանզի լույսն ու խավարը երբեք չեն խառնվում, ինչի շնորհիվ էլ ստվերները և մարմինները իրարից տարբեր են ու անբաժան՝ ինչպես մեր մեղքերն ու դրանց հետևանքները: Եվ եթե մենք մեր մեղավոր էությունը կրում ենք հագուստի պես, չշտապենք այն հանել՝ ի ցույց դնելով մեր մերկությունը.


«Եւ այս մարմնի մեջ հառաչում ենք, որովհետեւ փափագում ենք Երկնքի բնակությունը հագնել: Միայն թե, երբ այն հագնենք, մերկ չլինենք. քանի որ, մինչ այս հողեղեն տան մեջ ենք, հառաչում ենք ծանր բեռան տակ, որովհետեւ չենք ուզում մերկանալ այս մարմնից, այլ՝ երկնայինը հագնել սրա վրայ, որպեսզի, ինչ որ մահկանացու է, կլանվի կյանքից: Եւ Աստված է, որ մեզ պատրաստում է այս փոփոխությանը, նա, որ տվեց մեզ Հոգու առհավատչյան» (Բ կորնթ. 5;2-5): Հումանիզմի «մարդասիրական» գաղափարախոսությունը բավականին մեծ ծառայություն մատուցեց մարդկության թշնամուն. խաբեությունը կրկին հաջողվեց. «Չե՛ք մեռնի, փոխարենը կբացվեն ձեր աչքերը»:
Մարդը պետք չէ չարին. նա մարդուն միայն ծաղրում է ու ոչնչացնում: Նա օգտագործում է մարդու ստեղծագործական ներուժը՝ այն ծառայեցնելով իր աստվածանարգ ծրագրերն իրագործելուն: Եթե մարդը ընտրում է Չարին և մերժում է Աստծուն, նա կորցնում է ամեն ինչ և իր թվացյալ միջանկյալ վիճակից հայտնվում է անկյալ վիճակում, ժառանգում սատանայի ու նրա դևերի բաժինը:
Աստծուն ժխտողը ինքն իրեն է ժխտում, ինքնահաստատվելու համար մարդը պետք է իր ամբողջ կյանքով ու էությամբ դառնա Աստծո հաստատումը:

Երեցկին Լիլիթ Հովհաննիսյան
Գորիս

Դիտվել է՝ 7088

Մեկնաբանություններ