Չինաստանը կոչ է արել Ճապոնիային դադարեցնել «չինական սպառնալիքի» տեսության ուռճացումը և զերծ մնալ ռազմական ընդլայնման համար պատրվակներ փնտրելուց՝ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը։ Նա ճապոնական կողմին կոչ է արել կոնկրետ գործողություններով շահել հարևան ասիական երկրների և ավելի լայն միջազգային հանրության վստահությունը: