Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Ստամբուլյան կոնվենցիան միայն անունով է միտված ընտանիքում բռնությունների կանխարգելմանը

Ստամբուլյան կոնվենցիան միայն անունով է միտված ընտանիքում բռնությունների կանխարգելմանը
02.12.2022 | 07:27

44-օրյա ադրբեջանա-թուրքական պատերազմից հետո Թուրքիան որոշեց, որ Ստամբուլյան կոնվենցիան չեղարկելու ճիշտ «ժամանակն» է (ինչն արվեց 2021 թ. մարտի 19-ին), թեպետ, իբր այդ կոնվենցիայի հետևողական ջատագովներից էր: Թուրքիայում հաշվարկեցին, որ այդ փաստաթղթի դեմագոգիկ դերը, այդ թվում՝ արտաքին գործոնի ասպեկտով, ավարտված է, և չարժե, որ ներսում ոմանք հանկարծ այն սկսեն լուրջ ընդունել և կիրառում ակնկալել: Սակայն արտաքին ազդեցության հետագա քայքայիչ ներգործությունը երաշխավորելու խնդիրը դեռ չի սպառվել, և ահա ԵՄ հայաստանյան ներկայացուցիչը հիշեց կոնվենցիայի գոյության մասին՝ ակնարկելով, թե ժամանակն է, որ վավերացվի: Իսկ մենք, հաշվի առնելով երկրի հետպատերազմյան ծանր վիճակը, եզրահանգել էինք, որ տարաբնույթ ապազգային կոնվենցիաներին հակադրվելու «ժամանակը» չէ: Կարծում եմ, որ ժամանակն է չեղարկել Լանզարոտեի կոնվենցիան:


Հ.Գ. Ստամբուլյան կոնվենցիան միայն անունով է իբր միտված ընտանիքում բռնությունների կանխարգելմանը (ի դեպ, Հայաստանում արդեն իսկ գործում է համապատասխան օրենսդրական ակտ), իսկ խորքային նպատակը ընտանիքի հիմքերի աննկատ, բայց հիմնովին խարխլումն է: Այդ կոնվենցիան անգամ ԵԽ անդամ պետությունների մի զգալի հատվածը չի ստորագրել, էլ չեմ ասում՝ վավերացրել:


Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 11167

Մեկնաբանություններ