«Մենք խրախուսում ենք կողմերի միջև խաղաղության գործընթացը և հուսով ենք հասնել կայուն խաղաղության Ադրբեջանի և Հայաստանի միջև: Հարավային Կովկասում խաղաղությունը կարևոր է տարածաշրջանի բնակիչների, սևծովյան տարածաշրջանի և ընդհանրապես անդրատլանտյան անվտանգության համար»,- Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը:                
 

Իրանը թիվ մեկ թիրախ է Իսրայելի ու ԱՄՆ-ի համար

Իրանը թիվ մեկ թիրախ է Իսրայելի ու ԱՄՆ-ի համար
01.02.2023 | 07:29

Հակաիրանական ուժերը ակտիվացել ու նախահարձակ են լինում, առայժմ՝ միայն դրոններով: Իրանը վաղուց թիվ մեկ թիրախ է Իսրայելի ու ԱՄՆ-ի համար, այժմ նրանց են միացել Ադրբեջանն ու Ուկրաինան: Ակնհայտ նշաններ կան, որ մեծ պատերազմ կարող է բռնկվել մեր տարածաշրջանում, մեր սահմանների մոտ, մեր քթի տակ: Մեզ զգաստանալ է պետք՝ հնարավոր պատերազմի ակամա զոհը չդառնալու համար:

Մենք փոքր երկիր ենք՝ անճարակ ու դավադիր իշխանությամբ, Հայաստանն ու Արցախը, հնարավոր է, վերածվեն այլոց հակամարտության թատերաբեմի: Կանխակալ ու միամիտ են այն կարծիքները, թե մենք կարող ենք զերծ մնալ վաղվա արհավիրքից ինչ-որ դիտորդական առաքելությունների շնորհիվ. դրանք փուչ ու թմրեցնող ,,հանգստացուցիչներ,, են: Առաջին իսկ հուժկու պայթյունների մասին լուրն առնելով, այստեղից առաջինը փախչելու են բոլոր նմանատիպ ,,առաքյալները,,: Մեզ զգաստանալ է պետք, հարկ է ճիշտ հաշվարկներ անել՝ բազիսը նախեւառաջ ուղղորդելով սեփական ներուժին ու հեռատեսությանը: Մենք ուզում ենք իմանալ, թե ինչպես ենք փրկվելու սպասվելիք նոր աղետից, որի ընթացքում ադրբեջանն ու թուրքիան հակաիրանական իրենց ագրեսիայի մի զգալի մասն անմիջապես ուղղելու են մեր կողմը: Եթե նրանք անգամ չներխուժեն մեր տարածքները, ապա մեծ է հավանականությունը, որ ադրբեջանաթուրքական հրթիռները ,,սխալմամբ,, պայթեն մեր բնակավայրերում: Զգոն, կազմակերպված ու հեռատեսորեն արձագանքենք հնարավոր նոր աղետին:


Եվ այս մտահոգության դրդապատճառի մասին: Ակնբախ է, որ հակաիրանական այս նոր բորբոքումը հեղինակում են Իսրայելն ու Ադրբեջանը համատեղ՝ թիկունքին ունենալով ԱՄՆ-ի անվերապահ աջակցությունը: Կրկին իրեն շատ ագրեսիվ է պահում հրեական կառավարության ղեկավար Նեթանյահուն, ով հակաիրանական մոլուցքի մեջ իրեն իրավունք է վերապահում որոշելու, թե որ երկիր ինչ զինավառություն պիտի ունենա եւ արտաքին ինչ քաղաքական կուրս վարի: Հիմա աշխարհում չափազանց մոդայիկ է ռազմատենչորեն խոսելը, բայց ամեն ինչ չափ ու սահման պիտի ունենա: Ուզում ես հեռվից հեռու բարձրաձայնել՝ զսպեք ձեզ, պարոն Նեթանյահու, դուք մեծ կրակի հետ եք խաղում: Իսրայելն էլ փոքր երկիր է՝ ենթակա ուժեղների կողմից հնարավոր բռնաճնշման, եւ ամենեւին պետք չէ վստահ լինել, որ ԱՄՆ-ը մշտապես անսասան կանգնած է լինելու ձեր թիկունքին: Աշխարհը գլխիվայր շուռ գալու հատկություն ունի. ԱՄՆ-ն այսօր որպես գերտերություն կա, վաղը՝ չկա: Ապավինեք ձեր ազգային իմաստնությանը, ձեր ժողովրդին մի տարեք նոր փորձության, երկխոսեք հակառակորդների հետ, լեզու գտեք: Չէ՞ որ Իրանի դեմ պատերազմը ուղղակիորեն հակադարձվելու է ձեր դեմ: Իսկ թե ով կլինի հաղթողը… Հաղթողներ չեն լինելու, բոլորս տուժելու ենք:


Հայերս շահագրգիռ ենք, որ մեր բնական դաշնակից Իրանը գոյի խաղաղ ու անվնաս, առանց պատերազմների: Իրանում է հայկական մեծ համայնքներից մեկը, որ հարմարավետ կյանք է վարում, վայելում իշխանությունների ու իրանցիների վստահությունն ու հարգանքը: Իսկ ի՞նչ է տեղի ունենում ձեզ մոտ, պարոն Նեթանյահու: Արդեն որերորդ անգամ մենք տագնապալի լուրեր ենք ստանում Երուսաղեմից՝ տեղի հայերի հանդեպ ձեր ծայրահեղական խմբավորումների ագրեսիվ պահվածքի մասին: Դուք հրաշալի գիտեք, որ մեր նախնիները Երուսաղեմում բնավորվել են դեռեւս 4-րդ դարից, այսինքն՝ արդեն 1600 տարի հայերը այդ երկրի լիարժեք քաղաքացիներն են իրենց քաղաքակրթական մեծ ավանդով: Երուսաղեմը վերաշինվել, զորացել ու ծաղկել է նաեւ հայերի ձեռքերով, մի մոռացեք դա: Առիթ մի տվեք մտածելու, որ հրեա ծայրահեղականները գործում են ձեր կառավարության գաղտնի հրահրմամբ, տեղայնացնելով ձեր անհունդուրժողականությունն ու ռազմատենչ հռետորաբանությունը: Զսպեք ձեր ծայրահեղականներին, զսպեք ձեր ռազմատենչությունն ու անհանդուրժողականությունն այլոց նկատմամբ, պարոն Նեթանյահու: Այդպես մեր տարածաշրջանում խաղաղությունն ավելի ամուր ու հաստատուն կդառնա: Իսկ խաղաղությունից շահում են բոլորը:


Հրանտ Ալեքսանյան

Դիտվել է՝ 41040

Մեկնաբանություններ