«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Համագործակցությո՞ւն, թե՞ մրցակցություն

Համագործակցությո՞ւն, թե՞ մրցակցություն
05.02.2023 | 10:58

Մեր մի բուռ երկրում, երբ կանգնած ենք բազմաթիվ ներքին ու արտաքին մարտահրավերների առաջ, երբ կա որոշակի անորոշություն ու ապագայի վախ, մենք այլընտրանք չունենք, քան միմյանց ձեռք բռնելը (Ձեռք բռնելը գրքի վերնագրից ինձ համար դարձել է մի տեսակ կյանքի չափանիշ)։


Առողջ մրցակցությունը կարևոր է զարգացման, առաջ գնալու ու կայանալու համար, սակայն էսօրվա հրամայականը համագործակցությունն է, համագործակցություն՝ քաղաքականության մեջ, համագործակցություն՝ բիզնեսի մեջ, համագործակցություն՝ կյանքի բոլոր ոլորտներում, համագործակցություն՝ միասին առաջ գնալու ու ընդհանուրի զարգացման համար։


Մեր կյանքի շատ ոլորտներ փչացել են ու նեխել վատ ու անառողջ մրցակցության պատճառով, իրար ոտքի տակ փորող ու զրպարտող մրցակցության պատճառով, սեփական ես-ը կշտացնելու ու միակը, ճիշտը, կատարյալը երևալու մոլուցքի պատճառով։
Իմ զբաղվածության, աշխատանքի ու կյանքի ոլորտներից ոչ մեկում (ստեղծագործական ոլորտ, գրախանութ, հրատարակչություն, հակասրճարան, հասարակական կազմակերպություն, անձնական համոզմունքներ, ընտանիք, հավատք) ես չեմ ուզում առաջնորդվել մրցակցությամբ, ինձ հետաքրքրում են համագործակցության եզրերը։
Եթե մրցակցել, ապա ինքներս մեր երեկվա տեսակի հետ։ Եթե համագործակցել, ապա գտնել ընդհանուր եզրեր դիմացինի հետ ու միասին առաջ գնալ։


Ի վերջո, մրցակցության մեջ ենթադրվում է, որ կհաղթի մի կողմը, իսկ համագործակցությունը խոստանում է երկու կողմի հաղթանակ։
«Երկուսը լավ է, քան թե մեկը. նրանք վարձք ունեն իրենց աշխատանքից։ Որովհետև, եթե վայր ընկնեն, մեկը մյուսին վեր կկացնի. Բայց վա՜յ մեկին, որ ընկնի, և մի երկրորդ չկա, որ նրան կանգնեցնի» (Ժողովող գիրք):
Կա՞ն մարդիկ, որ կարող ենք համագործակցել, իրար օգնել, իրարից սովորել, իրարից օրինակ վերցնել ու իրար հետ առաջ գնալ:


Արմեն Նիազյան
Գրող, հրապարակախոս

Դիտվել է՝ 19261

Մեկնաբանություններ