Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Խոսքը Պատմական Հայաստանի տարածքների մասին է

Խոսքը Պատմական Հայաստանի տարածքների մասին է
07.02.2023 | 08:37

Հարգելի լրատվամիջոցներ, ես իհարկե չեմ պնդում անպայման կիրառել ՀԱՅԿԱԿԱՆ ՏԵՂԱՆՈՒՆՆԵՐԸ կամ չկիրառել թուրքականները, բայց, թուրքական երկրաշարժի մասին գրելիս չէր խանգարի ստորև գրվածը համենայն դեպս հաշվի առնել և որևէ կերպ արտացոլել նաև այն հանգամանքը, որ խոսքը ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ տարածքների մասին է: Եվ այսպես.


Кахраманмараш/Ղահրամանմարաշ – հայկական Մարաշն է, որին արհեստականորեն միացրել են «Ղահրաման» սկիզբը՝ նկատի ունենալով Կիլիկիայից արևմուտք գոյություն ունեցած Ղահրամանյանների էմիրությունը, որի տարածքը հայտնի էր որպես Ղահրամանիա: Քաղաքը դիմադրեց թուրք ջարդարարներին 1919 թ-ի դեկտեմբերի 25-ից մինչև 1920 թ-ի փետրվարի կես, երբ հայերն ու իրենց աշխարհազորը ֆրանսիացիների հետ միասին լքեցին քաղաքը,


Адане/Ադանե – սա հայկական Ադանան է: Ադանայի ջարդ և այլն: Քաղաքը դատարկվեց հայերից 1920 թ-ի օգոստոսին, երբ ֆրանսիական բանակի հեռանալուց հետո հայերը լքեցին քաղաքը և կազմակերպված ձևով հեռացան,


Газиантепе/Ղազինթեփե – սա հայկական Այնթապն է, որը վերջնականապես հայաթափվեց 1923 թ-ի հունվարին, երբ Կիլիկիան անցավ Թուրքիային: Այնթապն այն աստիճան էր կանգնած Աթաթուրքի կոկորդում, որ հայերի հեռանալուց հետո քաղաքի անունը փոխվեց հենց Ղազինթեփե՝ «Ղազիների քաղաք» իմաստով,


Մերսին/Мерсине – սա պատմական Սոլեն է, որին տիրում էր դեռևս Տիգրան II Մեծը: Քաղաք է Կիլիկիայի հարավ-արևմուտքում, որտեղ 1920 թ-ի ապրիլի 1-ից մինչև հունիս Կովկասում մարտնչած 2 հայ սպաների գլխավորած Հայկական աշխարհազորը (200 հոգի) դիմադրություն կազմակերպեց Թուրքիայի Հանրապետության բանակի և բաշիբոզուկների դեմ: Քաղաքը չգրավվեց, բայց ֆրանսիական բանակի հեռանալուց հետո հայերը լքեցին քաղաքը և կազմակերպված ձևով հեռացան,


Շանլիուրֆե/Шанлыурфе – սա հայկական Ուրֆան է՝ Եդեսիան, Հայոց Միջագետք նահանգի մայրաքաղաքը, հայ գրի և դպրության հայտնի կենտրոնը, Եդեսիայի խաչակրաց կոմսության սիրտը: Եդեսիայի հայերը դիմեցին ինքնապաշտպանության դեռևս 1915 թ-ի հունիսի 6-ին և, ընդհուպ մինչև քաղաքի գրավված ավերակներում, դիմադրեցին մինչև նոյեմբերի վերջ: Եվս մեկ անգամ քաղաք վերադարձած հայերը ինքնապաշտպանության դիմեցին 1920 թվին և հաջող դիմացան մինչև 1923-ի մայիս, երբ, չհանդուրժելով վերսկսվող քեմալական բռնությունները, կազմակերպված ձևով հեռացան հայրենի քաղաքից:


Մհեր Հակոբյան

Դիտվել է՝ 13619

Մեկնաբանություններ