Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ինչու է Հայաստանում որոշիչ դառնում թուրքական գործոնը

Ինչու է Հայաստանում որոշիչ դառնում թուրքական գործոնը
07.02.2023 | 08:44

Հայաստանի վարչապետը շտապեց ցավակցել Թուրքիային տեղի ունեցած երկրաշարժի համար ու օգնություն առաջարկել։
Ցավակցությունը նորմալ կլիներ, եթե օրեր առաջ՝ հունվարի 28-ին նույն վարչապետը անտեսած չլիներ Իրանում տեղի ունեցած նմանատիպ (թեպետ քիչ զոհեր էին եղել Իրանում) երկրաշարժը։


Ինչո՞ւ է Հայաստանի իշխանությունը անգլիական լավագույն վազելինով շտապում մտնել Էրդողանի ․․․․ աչքը։ Նիկոլ Փաշինյանին համոզել են, որ մեր տարածաշրջանում այլևս անցյալում է ռուսական գործոնը, և շուտով վերջնական հաստատվելու են բրիտանական ու թուրքական կարգեր։ Այլ կերպ ասած՝ այստեղ թուրքերն են փոխարինելու ռուսներին։ Ու քանի որ սրանք հոգով մանր առևտրական են, իրենց համար սկզբունք են դարձրել «ով էշ, մենք փալան» հիմար ձևակերպումը։


Այս անհեռատես ու պարզունակ պատկերացումներն են նստած ՔՊ-ական խոշոր ձկներ համարվող Գուրգեն Արսենյանի, Խաչատուր Սուքիասյանի, նաև ՔՊ-ական մյուս մանր-մունր շերեփուկների թուրքասեր հայտարարությունների հիմքում։
Սրանք այնքան մակերեսային մարդիկ են, որ գլուխները կորցրած՝ արդեն երես են թեքել Ռուսաստանից ու Իրանից՝ վստահ լինելով, թե թուրքի հետ (տակ) իրենց շատ փող ու երջանկություն է սպասում։


1915-ից առաջ Գրիգոր Զոհրապն ու ժամանակի մեր մյուս քաղաքական առաջնորդներն էլ դեմ էին ազգային ազատագրական պայքարին՝ գերադասելով թուրքերի հետ թղթախաղով զբաղվել ու ընկերություն անել Թալեաթի հետ։
1915-ի ապրիլի 24-ին առաջինը սպանվեցին հենց թուրքերի հետ սիրախաղ անողները։
Այն ժամանակվա Գրիգոր Զոհրապն այսօրվա պայմանական Գուրգեն Արսենյանը, Խաչատուր Սուքիասյանը կամ հենց Նիկոլ Փաշինյանն էր։ Զոհրապի գլուխը թուրքերը քարերով ջարդեցին աքսորի ճանապարհին, նրան թուրքերի տված հարստությունն էլ նույն թուրքերը կրկին վերցրին ու իրար մեջ բաժանեցին, ընտանիքին ու հարազատներին դաժանաբար սպանեցին։


Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 12695

Մեկնաբանություններ