Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ՈՒկրաինայի դեմ Ռուսաստանի լայնամասշտաբ պատերազմի մասին իր բոլոր՝ այդ թվում ՈՒկրաինա արևմտյան զորքեր ուղարկելու աղմկահարույց հայտարարությունները մանրակրկիտ մտածված են եղել: «Սրանք բավականին լուրջ հարցեր են: Յուրաքանչյուր բառ, որը ես ասում եմ այդ հարցի առնչությամբ, չափված, մտածված և հավասարակշռված է»,-ընդգծել է Մակրոնը: