Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Երախտիք

Երախտիք
23.02.2023 | 07:31

Վերջապես լույս տեսավ գիրքս։
Սա նյութերի ժողովածու է՝ նվիրված հայ ժողովրդի մեծագույն բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան 180-ամյակին և ընդգրկում է նրա բացառապես եկեղեցաշեն, եկեղեցանպաստ գործունեությունը։


Հրատարակության համար օգտագործել եմ 7 արխիվային փաստաթուղթ, 11 գիրք, 38 տարեգիրք և 39 անուն (153 միավոր) մամուլ։ Գրել եմ առաջաբան, պատրաստել ծանոթագրություններ, 10 բաժինների համար՝ առանձին սեղմ, համառոտ գրեր։
Գրքի լույսընծայման համար պարտական եմ երկու պատվարժան անձնավորությունների՝ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ ԳԵՐԱՇՆՈՐՀ ՏԵՐ ԵԶՐԱՍ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՆԵՐՍԻՍՅԱՆԻՆ և Վրաստանի թեմի առաջնորդ ՀՈԳԵՇՆՈՐՀ ՏԵՐ ԿԻՐԱԿՈՍ ՎԱՐԴԱՊԵՏ ԴԱՎԹՅԱՆԻՆ։


Երախտագիտությունս՝ նրանց։
Կրկնակի շնորհակալ եմ Սրբազանին, որը բարեհաճեց տրամադրելու իր օրհնության խոսքը։
Շնորհակալ եմ ևս երկու անձանց՝ Ռուսասատանի և Նոր Նախիջևանի թեմի մամլո քարտուղար Ալվարդ Նազարյանին ու Մայր Աթոռի հրատարակչական բաժնի վարիչ Արարատ քահանա Պողոսյանին, որոնք ամենօրյա մշտակա ու սրտացավ վերաբերմունք էին դրսևորում։
Միով բանիվ, որքան կարողացել եմ՝ ես իմ երախտիքն եմ մատուցել Մեծն Հային, հոգևոր հայրերը՝ իրենցը։
Եվ սա ճիշտ է, արդար է, տրամաբանական է։ Այսպե՛ս պիտի լիներ․․․
--------------------
Ծանուցում. ժողովածուի տպաքանակը տնօրինելու է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմը։


Խաչատուր Դադայան

Դիտվել է՝ 25232

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ