«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Ազգային սև առևտրի դեմ

Ազգային սև առևտրի դեմ
12.03.2023 | 10:30

Ե՛վ Արցախում, և՛ Հայաստանում դեռևս շատերին թվում է, թե ՀՀ ներկա իշխանությունների գործունեության վերաբերյալ «արցախադավ», ընդհանրապես «հայադավ» որակումը չափազանցություն է, միֆ, և իբր նման տեսակետ տարածվում է ընդդիմադիր դեմքերից՝ քաղաքական մրցակցության տրամաբանությամբ:

Չեզոք և առարկայական մտահայեցմամբ այլևս կարելի է արձանագրել, որ իրականությունը շատ ավելի դաժան է՝ անգամ երևակայական չափազանցություններից ու միֆականությունից: Եթե մի փոքր ավելի ուշադիր նայենք կատարվող իրադարձություններին և առկա որոշ փաստեր ու նշաններ համադրենք, կտեսնենք, որ ՀՀ «գլուխները» ազգակործան սխեմայով են գործում ոչ թե ըստ իրենց գաղափարական հենքի (նման ուժերն իրավ գաղափարներ չեն ունենում), այլև դա անում են ամենաստոր ու զազրելի՝ դավաճանության ու առուծախի կարգով:

Այդ ո՞ր ազգային իշխանությունը համառորեն կհետամտի, որ հայրենիքի մի մասն անպայմանորեն հանձնվի թշնամուն՝ բերելով ակնհայտ սխալ փաստարկումներ: Այդպես կվարվի թշնամահպատակ կամ թշնամու հետ զազիր գործարքի մեջ մտած իշխանությունը միայն: Հայկական իշխանական էլիտան այժմ նմանվում է «փոքրալիտրաժ» փերեզակների շարասյան, որ հանկարծ մեծամասշտաբ սև առևտուր անելու հնար է գտել իր համար:


ՀՀ «գլուխները» դավաճանական այդ ուղին բռնել են՝ հակադրվելով հայ ժողովրդի մեծամասնության ոգուն ու կեցվածքին, փորձելով ճզմել նրա այն համոզմունքը, որ Արցախը չի կարելի ետ հրել Ադրբեջանի կազմ, այնտեղ նրան սպասում է (լավագույն դեպքում) սպիտակ եղեռն: Նաև՝ որ առանց Արցախի, կորստյան առաջ է հայտնվում բուն Հայաստանը: Ազգի, ժողովրդի դեմ գնացող իշխանությունը պետք է արժանանա համարժեք պատժի, և ոչ թե պահանջել նրա սուսուփուս հեռացումը: Այս իշխանությանը հեռացնել է պետք օրենքի ողջ խստությամբ:


Արցախում նույնպես վաղուց պահանջված է իշխանափոխությունը՝ ազգային ներուժի վերաբեռնավորում և վերադասավորում սկսելու նպատակով, որն ավելի համահունչ կլինի սաստկացող մարտահրավերներին: ԱՀ գործող իշխանությունը սպառել է իրեն դեռևս 2020 թվականի նոյեմբերին, պատերազմական պարտությունից հետո: Արցախում չի կարող իշխել մի ուժ, որ ՀՀ դավաճանական իշխանության հետ ունեցած կապերով ակամա հող է ստեղծում այստեղ ևս նմանատիպ ուժերի կայացման համար: ԱՀ նորանշանակ պետնախարարի առաջին հրապարակային տխրահռչակ ելույթը միանգամից պարզեց, որ նիկոլական դեմքեր են սողոսկել իշխանության վերին օղակներ: Նման կառավարիչներ չէ, որ պետք են Արցախին: Այստեղ պետք է իշխեն ու տոն տան լոկ այն դեմքերը, ովքեր իրապես արտահայտում են արցախահայության անսասան ոգին ու ազատատենչ իղձերը: Լղոզված կերպարները կբարոյալքեն ու կպառակտեն հանրությունը: Նրանց ճանապարհը շատ արագ փակելու կարիք կա:


Արցախում կատարվող յուրաքանչյուր ազգաշահ և հուսադրող քայլ դրականորեն է արձագանքվում առողջ ու սթափ Հայաստանում՝ այդպես հուն բացելով համատեղ պայքարի նոր հեռանկարների համար: Ուստի հարկ է բոլոր միջոցներով սատարել Արցախին, որպեսզի նա կարողանա անվարան շարունակել իր անկախ ու հայեղեն ընթացքը՝ մինչև ազգային միասնության հանգրվան:


Հրանտ Ալեքսանյան

Դիտվել է՝ 19571

Մեկնաբանություններ