«Եթե Պուտինը հաղթի ՈՒկրաինայում, դա վտանգավոր կլինի Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցների համար, ուստի ՆԱՏՕ-ի դաշնակիցների, ինչպես նաև Ադրբեջանի և աշխարհի շատ այլ երկրների շահերից է բխում Պուտինի հաղթանակից խուսափելը։ Ես ողջունում եմ այն աջակցությունը, որն Ադրբեջանը ցուցաբերել է ՈՒկրաինային։ Կարծում եմ՝ շատ կարևոր է նաև Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների ներդրումը»,- ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը։               
 

Աշխարհի համար կարևոր չէ, թե ո՛ր ժողովուրդն ինչ հոգեբարոյական պատկեր ունի

Աշխարհի համար կարևոր չէ, թե ո՛ր ժողովուրդն ինչ հոգեբարոյական պատկեր ունի
23.03.2023 | 22:36

Հասարակության կյանքի ընթացքը կարող է ունենալ երեք հիմնական ռեժիմ.

1․ Զարգացում և կյանքի որակի բարձրացում

2․ Լճացած, զարգացում չապրող, բայց և անկում չապրող ու կյանքի շատ թե քիչ հաստատուն որակով անհեռանկար ընթացք

3․ Անկում և կյանքի որակի իջեցում։

Եթե փորձենք կապել այս երեք ռեժիմները մեր անկախության տարիների և այդ ընթացքում ունեցած չորս իշխանությունների գործունեության հետ, ապա կարող ենք տեսնել հետևյալ պատկերը։

Այս տարիներին մեր ընթացքի օբյեկտիվ պատկերը կարելի է պարզել միայն խորհրդային իշխանությունից ժառանգություն մնացած գումարային հսկայական հզորության ֆոնի վրա՝ ի նկատի ունենալով հասարակության հզորության, արդյունաբերական, գյուղատնտեսական, գիտական, կրթական, առողջապահական և այլ տեսակները։

Այս իմաստով անկախության տարիներին, ընդհանուր առմամբ, մենք ունեցել ենք կատաստրոֆիկ անկում, բայց ավելի մանրամասն դիտարկումը տալիս է հետևյալ պատկերը։

Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանություն՝ բոլոր առումներով կատաստրոֆիկ անկում և խորհրդային իշխանությունից մնացած հիրավի ահռելի հզորության անգրագետ, աննպատակ և հանցագործ մսխում։

Ռոբերտ Քոչարյանի իշխանություն՝ թեթևակի զարգացում և կյանքի շատ ցածր մակարդակից գոյություն քարշ տալու մակարդակի բարձրացում՝ լճացման հեռանկարով։

Սերժ Սարգսյանի իշխանություն՝ գոյություն քարշ տալու անփոփոխ ու լճացած ընթացք, առանց որևէ ստրատեգիական հեռանկարի, ավելի շուտ, կործանարար բնույթի ստրատեգիական հեռանկարով։

Նիկոլ Փաշինյանի իշխանություն՝ անհասկանալի գաղափարախոսության վրա հիմնված կորուստների ընթացք, որը, հուսանք, անողոք իրադարձությունների ճնշման ներքո կընկնի ավելի ռացիոնալ հուն։ Հակառակ դեպքում, մեր պետականությանը լավ ապագա չի սպասում։

Եթե հարցին մոտենանք հասարակության կյանքի դինամիկայի հետ կապված տակտիկական ու ստրատեգիական մոտեցումների տեսանկյունից, ապա մեր ամբողջ անկախական ընթացքը կարող է բնութագրվել որպես խեղճուկրակ տակտիկական բնույթի քայլերի անհաջող հաջորդականություն, առանց որևէ ստրատեգիական նկատառումի, որն էլ հենց գոյություն քարշ տալու փիլիսոփայությունն է։

Մենք պետք է հասկանանք, որ մեր ընթացքը աշխարհի հզոր ընթացքներով է պայմանավորված, որի համար բացարձակապես կարևոր չէ, թե այդ գլոբալ ընթացքին մասնակից ո՛ր ժողովուրդն ինչ հոգեբարոյական պատկեր ունի։

Օրինակ, երբ 11-րդ Կարմիր բանակը, իր ճանապարհին ամեն ինչ սրբելով, հարավ էր իջնում, նրա համար ի՞նչ նշանակություն կարող էր ունենալ հայի, վրացու կամ թուրքի հոգեբարոյական պատկերը։

Աշխարհում հարցերը լուծվում են միայն բացարձակ ուժով, և ճիշտ է նաև այն, որ մարդկանց հոգեբարոյական պատկերն էլ ունի որոշ ազդեցություն որևէ հասարակության ագրեգատ ուժի վրա, բայց դա չափից դուրս լոկալ նշանակություն ունեցող հանգամանք է և պրոցեսների գլոբալ ընթացքի վրա աննշան ազդեցություն կարող է ունենալ։

Հին ժամանակներում հզորները իրար հետ խոսելիս երբեմն ասել են, որ Արաքսը կամուրջներ չի հանդուրժում, դրա տակ հասկանալով, որ հայերը ենթակվել չեն սիրում, բայց այդ ժամանակները վաղուց անցել են, և հիմա Արաքսը կամուրջներ ուզած-չուզած հանդուրժում է։

Նման հարցերի գիտական քննարկման ժամանակ հնարավոր է երկու մոտեցում՝

1․ Ներքևից վերև կամ bottom up, այսինքն, մեզնից դեպի աշխարհ

2․ Վերևից ներքև կամ top down, այսինքն, աշխարհից դեպի մեզ։

Մենք, թյուրիմացաբար, հակում ունենք հարցերին մոտենալ մեզնից դեպի աշխարհ՝ bottom up մոտեցումով, որն աշխարհի մոտ, եթե մեզ նկատի, կարող է առաջացնել թեթև արհամարհական ժպիտ։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 11832

Մեկնաբանություններ