Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Կերտողներն աշխատում են նյութի հետ, մենք` նստվածքի

Կերտողներն աշխատում են նյութի հետ,  մենք` նստվածքի
25.03.2023 | 09:36

Նկարիչները, քանդակագործները, շինարարները, ճարտարագետներն ու արտադրողները, ու ընդհանրապես աշխարհի բոլոր տեսակի կերտողները, արժեքներ ստեղծողները աշխատում են նյութի հետ։

Նույնիսկ փիլիսոփաներն ու գրողները, քաղաքագետները աշխատում են նյութի հետ. Իրենց նյութը աշխարհն է ու այն բնակեցնող, մեզ հայտնի միակ բանական արարածը՝ ՄԱՐԴԸ։

Մենք, արդեն մի ամբողջ հավերժություն, աշխատում ենք նստվածքի հետ։

Եթե արարող եք, կերտող, կամ ստեղծագործող՝ մի պահ ներս նայեք։ Ձեզ ծանոթ չէ՞ այսպիսի զգացողությունը.

Երբ մի նոր բան եք կերտում, առաջին հերթին չե՞ք մտածում, թե այն ինչ նստվածք կթողնի աշխարհի անդունդներում ու ձեզ շրջապատող մարդկանց հոգու խորքերում։

Երբ ձեր ստեղծածի համար անկեղծ գնահատական, կամ վարձատրություն եք ակնկալում՝ չե՞ք մտածում` արդյոք դրանից գոյացած նստվածքի շուկայական գինը ձեզ կբավարարի” հաջորդ ստեղծագործությունը ցրցամ տալու համար։

Երբ նստվածքը սպասվածից փոքր ինչ ավելի է լինում անկեղծորեն շատ չե՞ք ուրախանում՝ կարծես ողջ աշխարհը ձեզ են տվել։

Կասեք` ամեն տեղ էլ ավանդույթն ու ազգային մշակույթը նստվածքից է գոյանում։

Չեմ առարկի.

Մենք էլ ենք որպես ազգ հազարամյա նստվածքներով ձևավորվել։

Բայց թերի ենք ձևավորվել ու շարունակում ենք թերի ձևավորվել.

Ամեն անգամ, երբ աշխարհն ալեկոծվում է՝ մեր նստվածքն ու տականքը փրփուրների հետ առաջինն են ջրի երես դուրս գալիս, ու ինչպես ամենուր՝ խառնվում են միմյանց։

Իսկ երբ ջրերը սկսում են հանդարտվել, մեր մնացորդային ոգեշնչումն այնքան բարձր է մնում, որ նորի պատրանքով տարված չենք ջանում նստվածքը տականքից զանազանել։

Այդպես էլ ամեն անգամ տականքը մնում է երեսին, նստվածքի միայն բյուրեղացած մասն է իջնում ավելի խորքերը։ Ալեկոծությունից դուրս ենք գալիս բյուրեղացած, բայց ծավալով ավելի փոքր նստվածքով։

Հնարավոր է գույները խտացրի, բայց միայն ավելի որակյալ ու կենսունակ նստվածք թողելու նպատակով։

Չէ՞որ ստիպված ենք աշխատել միայն նստվածքի հետ.

Գուցե պետք է սովորենք նստվածքը տականքից քիչ ավելի շուտ զանազանել, քան կարողանում ենք անել։

Հրանտ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 6910

Մեկնաբանություններ