«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

Երրորդ համաշխարհայինը, նաև ըստ Հռոմի պապի, արդեն սկսված է, ասվածին հավելենք՝ գնալով մեծանում է միջուկային պատերազմի վտանգը-4

Երրորդ համաշխարհայինը, նաև ըստ Հռոմի պապի, արդեն սկսված է, ասվածին հավելենք՝ գնալով մեծանում է միջուկային պատերազմի վտանգը-4
25.03.2023 | 19:12

(սկիզբը` այստեղ)

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի խոսքով՝ ՈՒկրաինա ամեն օր արևմտյան զենքի մատակարարումը մոտեցնում է միջուկային ապոկալիպսիսը։ Մեդվեդևն այսպիսով շատ պարզ հասկացրել է, որ Ռուսաստանի համբերությունը մի օր կարող է հատել և ՈՒկրաինա արևմտյան սպառազինություն տեղափոխող ՆԱՏՕ-ի տրանսպորտին հարվածելու որոշում կայացվել:

Պատասխանելով ռուս լրագրողների և VKontakte-ի օգտատերերի հարցերին, Անվտանգության խորհրդի փոխնախագահը, ТАСС-ի տեղեկացմամբ, ասել է, որ միջուկային հակամարտության վտանգը ոչ միայն չի վերացել, այլև ավելի է սրվել: Մեդվեդևը երեկ Telegram-ի իր ալիքում հրապարակել է այդ հարցազրույցից մի հատված։

«Արդյո՞ք միջուկային հակամարտության սպառնալիքն անցել է։ Չէ՛, չի անցել։ Այն աճել է: ՈՒկրաինա օտարերկրյա զենքի առաքման յուրաքանչյուր օր, ի վերջո, մոտեցնում է այդ նույն միջուկային ապոկալիպսիսը»,- ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը։

Մեդվեդևը հավելել է, որ Արևմուտքը սխալ հաշվարկեց, երբ չհավատաց Ռուսաստանի Դաշնության նախագահի վճռականության աստիճանին և հրաժարվեց Ռուսաստանին անվտանգության երաշխիքներ տալ։

«Ինձ մոտ, գիտեք, ինչ-որ զգացողություն է առաջացել, որ նրանք մինչև հիմա չեն հավատացել ու չեն տեսել Ռուսաստանի, նրա նախագահի՝ գերագույն գլխավոր հրամանատարի վճռականության աստիճանը՝ անելու այն, ինչ մենք արեցինք, և նրանք սխալվեցին»,- ասել է քաղաքական գործիչը:

ԱՄՆ նախագահի վարչակազմից ցինիկաբար հայտարարել են, թե Միացյալ Նահանգներն աղքատացված ուրանե միջուկով հրետանային արկերը ռադիացիայի տարածման տեսանկյունից վտանգ ներկայացնող չի համարում։

Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդում ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին մեկնաբանելով Մեծ Բրիտանիայի կողմից ՈՒկրաինային առաջիկա օրերին, «Challenger 2» տանկերի հետ միասին, դրանց հրետանու համար նախատեսված վերոնշյալ արկերը տրամադրելու որոշումը, Lenta.Ru–ի տեղեկացմամբ, հայտարարել է, որ դրանց օգտագործումը սովորական է համարում:

«Այս տեսակի զինամթերքը բավականին տարածված բան է, այն օգտագործվում է մի քանի տասնամյակ»:

Այո, աղքատացված ուրանե միջուկով արկերը բավական տարածված են ԱՄՆ-ի և նրա որոշ դաշնակիցների, օրինակ, Մեծ Բրիտանիայի զինանոցներում, սակայն դա չի նշանակում, թե դրանք տարածված են աշխարհում, և հետո՝ զինանոցներում տարածված պահեստներում առկա լինելն այլ բան է, օգտագործումը՝ բոլորովին այլ: Նշված արկերն աշխարհում օգտագործվում են ոչ թե մի քանի տասնամյակ շարունակ, այլ դրանց օգտագործումը սկսվել է դեռ մի քանի տասնամյակ առաջ: Իսկ ո՞ր պետություններն են օգտագործել և որտե՞ղ…

Աղքատացված ուրանով արկերն առաջինը ստեղծել է ԱՄՆ-ը և առաջինն ինքն էլ օգտագործել է, ինչպես նաև նրա որոշ դաշնակիցներ: Նշված արկերն օգտագործվել են 90-ական թթ. սկզբին «Փոթորիկ անապատում» ռազմագործողության ժամանակ (Իրաքա- քուվեթյան պատերազմ, որին միջամտել ու մասնակցել են կոալիցիոն ուժերն ԱՄՆ-ի գլխավորությամբ), օգտագործվել են ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցների կողմից 1999 թ. Հարավսլավիայի ռմբակոծության և 2003 թ. Իրաք ներխուժման ընթացքում: Հետևանքներն ամենուր սարսափելի են:

Ստու՛մ է Քիրբին, թե վերոնշյալ արկերը ռադիացիայի տարածման տեսանկյունից վտանգ չեն ներկայացնում: Դրանք վտանգ չեն ներկայացնում, երբ պահեստներում կամ տանկերի մեջ են, բայց նշված արկերով կրակելուց, դրանց օգտագործումից առաջացած ուրանի փոշին, ըստ փորձագետների, ռադիացիայի տեսանկյունից նույնպես վտանգ է ներկայացնում, այլ խնդիր է, որ այդ վտանգը, ի համեմատ, միջուկային զենքի կամ, այսպես կոչված, կեղտոտ ռումբի օգտագործման հետևանքների, փոքր է:

Ռադիացիոն, քիմիական և կենսաբանական անվտանգության ոլորտի փորձագետ Օլեգ Ժելտոտոժկոն նշել է, որ աղքատացված ուրանով արկերը, որոնք Բրիտանիան նախատեսում է փոխանցել ՈՒկրաինային, պահեստավորման, պահպանման փուլում սպառնալիք չեն ներկայացնում, բայց կիրառումից հետո դրանք ռադիոակտիվ փոշի են առաջացնում:

Միաժամանակ ուշադրություն բևեռելով հիշյալ արկերի ռադիացիոն վտանգավորության հարցի վրա, Քիրբին շեղում է ուշադրությունը և համաշխարհային հանրությունից թաքցնում, որ դրանք ուրանի փոշու ռադացիայից շատ ավելի վտանգավոր են իրենց թունավորությամբ ու քաղցկեղածնությամբ (այնտեղ, որտեղ կիրառվել են, քաղցկեղով հիվանդացածության մակարդակը 6- 7 անգամ բարձրացել է):

Սպիտակ տան ներկայացուցիչը մի օր, եթե ԱՄՆ-ը Հյուսիսային Կորեային միջուկային հարված հասցնի, կամ Իսրայելն Իրանի վրա ատոմային ռումբ գցի, նույն տրամաբանությամբ կարող է հայտարարել, թե դրանց օգտագործումը սովորական է համարում, քանի որ դեռ 1945 թվականից են կիրառվում (կիրառողը դարձյալ ԱՄՆ-ն է եղել. Հերոսիմայի և Նագասակիի ռմբակոծությունը):

«Կարծես թե «լուսավոր» Արևմուտքը, Վաշինգտոնի գլխավորությամբ, որոշելով Կիևին մատակարարել աղքատացված ուրանով զինամթերք, աշխարհն անդառնալիորեն տանում են դեպի վտանգավոր սահմանագծի, որից այն կողմ միջուկային Արմագեդոնն ավելի ու ավելի հստակ է երևում»,- «РИА Новости»–ի տեղեկացմամբ , ասել է ԱՄՆ- ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը:

Մեկնաբանելով Սպիտակ տան վարչակազմի հայտարարությունն այն մասին, թե աղքատացված ուրանով զինամթերքը զենքի սովորական տեսակ է, որն օգտագործվում է մի քանի տասնամյակ շարունակ ու մեծ վտանգ չի ներկայացնում, Անտոնովն ասել է.

«Նման զառանցանքները մեկնաբանելն իսկապես դժվար է: ՈՒկրաինա է գնում մահաբեր սպառազինությունների անդադար հոսք, որի օգնությամբ ոչնչացվում են խաղաղ քաղաքացիներ, բնակելի զանգվածներ, դպրոցներ, հիվանդանոցներ, մանկապարտեզներ»:

Դեսպանը միաժամանակ ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ նման զինամթերքի կիրառման բացասական հետևանքները «բազմիցս հաստատվել են արևմտյան լրագրողների կողմից»։ Այդպիսի զինամթերք օգտագործելիս, նստում է ռադիոակտիվ փոշի, որը չափազանց թունավոր է, չի կարող ախտահանվել և կարող է քաղցկեղ առաջացնել:

«Ամերիկացիները դա շատ լավ գիտեն, քանի որ նրանք արդեն կիրառել են այդ զենքերն Իրաքում և Հարավսլավիայում,- հիշեցրել է Անտոնովը:- Զոհերը տառապել են մահացու հիվանդությամբ, իսկ նրանց երեխաներն աշխարհ են եկել բնածին արատներով»:

(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Մանրամասները` https://livenews.am/press/2023/219140/23/23/15/?fbclid=IwAR1YKYXtz24AJH527HV4LBvZhA43qn-wKr-4ypzSb20P_xcTnQoct72b2tw

Դիտվել է՝ 12391

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ