Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Միայն պոպուլիստներն ու դիկտատորներն են նման ելույթներ ունեցել

Միայն պոպուլիստներն ու դիկտատորներն են նման ելույթներ ունեցել
26.03.2023 | 20:47

Սովորաբար պետական գործիչները, տվյալներ ստանալով, որ իրենց երկրում գործում է որոշակի գործակալական ցանց (այսպես կոչված, 5-րդ շարասյուն, ինչպես Ֆրանկոն կասեր), գործի է դնում պետական վարչական գործիքակազմը, չեզոքացնելու նման ցանցի գործունեությունը, այո՛, երբեմն էլ անցնելով անգամ լիազորությունների շրջանակը։

Եվ միայն պոպուլիստներն ու դիկտատորներն են նման ելույթներ ունեցել` Էրդողանից մինչև Ալիև, Ստալինից մինչև Ֆրանկո. ցավոք, նաև Հայաստանում է նույնը։

Իսկ ո՞րն է այս նարատիվի տարածման ազդեցությունը հասարակության վրա։ Այո, բաժանումը, հասարակության մեջ ներդաշնակություն և միասնականություն ներարկելու փոխարեն տեղի է ունենում կասկածի, իրար չվստահելու, իրար ատելու, իրար մեջ թշնամի գտնելու կործանարար երևույթը։ Արևմտամետը ոչ արևմտամետին է անվանում 5-րդ շարասյուն ու գործակալ, ռուսամետը՝ արևմտամետին, բոլորը միասին՝ իրար և այլն։

Այստեղ ամենավտանգավորն այն է, որ այլևս գոյություն չունի ո՛չ անմեղության կանխավարկած, ո՛չ խոսքի ազատության իրավունք, ո՛չ սեփական խոսքի համար պատասխան տալու հին ու բարի պարտավորություն։

Այս ամենը բերում է հասարակական բարդ կառուցվածքի դեֆորմացիայի, որի շարունակական աճը կհանգեցնի վատթարագույնին, մի բան, որը տեղի ունեցավ Օսմանյան կայսրության տարածքում պետական քարոզչությամբ «գյավուրի» գաղափարի տարածմամբ և էթնիկ հայերի ու ընդհանրապես քրիստոնյաների դեմ տարվող ատելության տարածման պայմաններում։ Նույնը սոցիալիստական հեղափոխության շրջանում տեղի ունեցավ, որը հանգեցրեց գյուղացի և բանվոր դասակարգի կողմից հին ազնվական ընտանիքների նկատմամբ ատելության գեներացմամբ, և թշնամի դասակարգը պարզապես անվանվեց «կուլակ»: Նույնի մասին կարելի է խոսել թութսիների և հութուների պարագայում և այլն։

Ես խորապես համոզված եմ, որ Հայաստանի նման երկրի ղեկավարը իրավունք չուներ տարածելու նախ` «սևի և սպիտակի» իսկ հիմա էլ «5-րդ շարասյան» նարատիվը։

Եթե այնուամենայնիվ կա, ապա պետք է նախ չեզոքացվեր, իսկ հետո հայտարարվեր, և ո՛չ հակառակը...

Հետևաբար, տրամաբանական հարց կարող է առաջանալ, իսկ գուցե միտումնավո՞ր է արվում:

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 3336

Մեկնաբանություններ