Այս գիշեր տեղացած հորդառատ անձրևների հետևանքով ՀՀ մի շարք մարզերում փակվել են ճանապարհներ, տներն ու ավտոմեքենաները հայտնվել են հեղեղի տակ, արգելափակվել են մարդիկ։ Դեբեդ գետի վարարման հետևանքով Մ-6 միջպետական ճանապարհը երկկողմանի փակ է երթևեկության համար։ Նախնական տվյալներով՝ կա մեկ զոհ, մեկ քաղաքացի ընկել է գետը։ Մ6 մայրուղու մի մասը գոյություն չունի, երկաթգծի հետ միասին քանդվել է, Ախթալա, Շամլուղ, Փոքր Այրում, Մեծ Այրում, Ճոճկան, Շնող, Թեղուտ բնակավայրերը արգելափակված են:               
 

Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում

Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում
08.05.2023 | 10:40

Այսօր քչերն են մտածում, թե ինչ է իրենից ներկայացրել և ներկայացնում երիտթուրք ֆաշիստ Մուստաֆա Քեմալ փաշայի կամ «Աթաթուրքի» «արդիականացված», «աշխարհիկ Թուրքիայի» մոդելը։ Անհեթեթ է, չէ՞, թե ինչու մայրական կողմից հրեան (ԶԼՄ-ները գրում են նաև հույն, կամ հայրական կողմից հրեա) պետք է դառնար «թուրքերի հայրը»՝ Աթաթուրք: Ըստ երևույթին, սա սատանայական ծրագիր էր։ Շատ հեղինակներ են անդրադարձել, այսպես կոչված, «Հայոց ցեղասպանության առեղծվածին», քանի որ, ուզես թե չուզես, սկսում ես մտածել այն մասին, որ երիտթուրքերի («Իթթիհադ-վե-թերեկի») կուսակցության պարագլուխների ճնշող մեծամասնությունը շուռ տված հրեաներ էին՝ դյոնմե, որոնք հուդայականությունը փոխարինել էին իսլամով․ իբրև թե փոխարինել էին: Քանզի նորահայտ թուրքերը, նորահայտ սուննի մահմեդականները գործել են բացառապես սիոնիստ հրեաների օգտին։ Եվ դա սկսվեց հենց հայերի, հույների, ասորիների, եզդիների ցեղասպանությունից, ավելի ուշ՝ Դերսիմի պարսիկների (ավելի հաճախ նրանց անվանում են նաև զազա քրդեր…) և նախկին Օսմանյան կայսրության տարածքում գտնվող մյուս ոչթուրք ժողովուրդների ցեղասպանությունից…

Մենք չենք հավակնում, որ մեկ նյութի շրջանակներում կբացահայտենք սիոնիստական դավադրության բոլոր մանրամասները, ինչը շարունակվում է մին չ օրս. սկզբունքորեն, Թուրքիայի ողջ պատմությունը 1-ին համաշխարհային պատերազմից հետո ցեղասպանություն է, Դերսիմից հետո հերթը հասել է Ալեքսանդրետի Կազայի (գտնվում է Սիրիայի հյուսիսում) ոչթուրքերին, ապա՝ Կուրմանջի ցեղախմբերի քրդերին և այլն։ Այս շարքում է նաև Հյուսիսային Կիպրոսի հայերի և հույների ցեղասպանությունը: «Դյոնմե. Մերձավոր Արևելքի պատմության ամենաանհասանելի գաղտնիքը» («The Dönmeh: The Middle East’s Most Whispered Secret»), այսպես է կոչվում ՈՒեյն Մադսենի հոդվածը, որը հրապարակվել է 2011 թվականի հոկտեմբերին, հեղինակը փորձել է փոքր-ինչ բացահայտել և համաշխարհային հանրությանը ծանոթացնել հրեական ֆաշիստների հետ, որոնք իրենց «քաղաքականությունը» կառուցել և կառուցում են թուրքերի ու Թուրքիայի միջոցով։ Բնօրինակ հոդվածը՝ այստեղ։

Եթե խոսենք Իսրայելի, Թուրքիայի, Իրանի, Սաուդյան Արաբիայի, Իրաքի, Հունաստանի, Հայաստանի, քրդերի, ասորիների և մի շարք այլ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ ցանկացած լուրջ ռազմական կամ դիվանագիտական միջադեպի մասին Մերձավոր Արևելքում և Հարավարևելյան Եվրոպայում, ապա պատմականորեն դրա հետևում գրեթե միշտ թաքնված է մեկ նշանակալի ուժ: Դա մի գործոն է, որի մասին, իր պայթյունավտանգության և դրան հետևող եզրակացությունների ոչ միանշանակության պատճառով, ընդունված է դիվանագիտական ընդունելություններին, ասուլիսներին և վերլուծաբանների հանդիպումներին խոսել միայն ակնարկներով և շշուկով։ Եվ հենց այս թեմայի գաղտնիությունն է Իսրայելի և Թուրքիայի միջև հարաբերությունների ներկայիս վատթարացման, Իսրայելի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների ջերմացման, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի և Իրանի միջև թշնամանքի աճի պատճառը, գրել է Մադսենը 2011-ին։

Մենք այժմ կարող ենք ավելացնել նրա խոսքերին հետևյալը. այն, ինչ տեղի է ունեցել և տեղի է ունենում Թուրքիայի և սիոնիստների միջև, միայն աշխարհի աչքին թոզ փչելու համար է, ահա թե ինչու է Իսրայելը Անկարայի հետ մեկ «վիճում», մեկ՝ «գրկախառնվում»։ Թուրքերի և հրեաների իրական փոխգործակցությունը հատկապես երևում է Արցախում, այժմ՝ արդեն Հայաստանի շուրջ, ինչպես նաև Սիրիայում և Իրաքում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ:

Վերադառնանք ՈՒեյն Մադսենի հոդվածին։ Չնայած պատմաբաններն ու կրոնագետները քաջածանոթ են թուրքերեն «դյոնմե» կոչվող խմբին, նրա քաղաքական և տնտեսական դարավոր ազդեցության մասին նոր է խոսվում թուրքերի, արաբների և իսրայելցիների շրջանում, որոնք հակված չէին նախկինում քննարկել այդ աղանդի գոյությունը Թուրքիայում կամ որևէ այլ վայրում․ վերջիններս սերում են սեֆարդական հրեաների խմբից, որոնք Իսպանիայից վտարվել են 16-17-րդ դարերում իսպանական ինկվիզիցիայի ժամանակ: Այս հրեաներին հնարավորություն տրվեց բնակություն հաստատել Օսմանյան կայսրությունում և ժամանակի ընթացքում ձևավորեցին միստիկական իսլամական աղանդ, որն իր շուրջ միավորելով հրեական կաբալիզմը և սուֆիստական կիսամիստիկական համոզմունքները՝ հանգեց հետօսմանյան Թուրքիայում աշխարհիկության պահպանմանը։ Հետաքրքիր է, որ թուրքական «դյոնմե» բառը վերաբերում է ոչ միայն կրոնափոխ հրեաներին, որոնք իսլամ են ընդունել, այլև արհամարհական անվանում են տրանսվեստիտին կամ մեկին, որը ներկայանում է ոչ այն, ինչ իրականում է:

«Դյոնմե» հուդայական աղանդը հիմնադրվել է 17-րդ դարում ռաբբի Շաբթայ Ցվիի կողմից, կաբալիստ, ով իրեն համարում էր մեսիա, բայց ստիպված էր իսլամ ընդունել օսմանյան կառավարիչ սուլթան Մեհմեդ 4-րդի կողմից:

Ռաբբիի հետևորդներից շատերը, որոնք հայտնի են որպես շաբաթացիներ կամ ծպտյալ հրեաներ, հրապարակայնորեն հայտարարել են իսլամին պատկանելու մասին, սակայն գաղտնի կերպով կիրառել են հուդայականության սեփական ձևը, որը չի ճանաչվել հրեական թալմուդական իշխանությունների կողմից: Քանի որ նրանց հավատքը իրենց թույլ չէր տալիս ամուսնանալ իրենց աղանդից դուրս, դյոնմեն ստեղծեց իր սեփական փակ կլանը:

Իսկ հետո Թուրքիայում իշխանության եկավ դյոնմեն։ Դյոնմեներից շատերը ավանդական հրեաների հետ դարձել են Սալոնիկի ազդեցիկ քաղաքական և գործարար դեմքեր։ Հենց դա էր դյոնմեների այն խումբը, որը ստեղծեց երիտթուրքերի գաղտնի կազմակերպությունը, և որը հայտնի է նաև «Իթթիհադ-վե-թերեկի» կոմիտե՝ «Միություն և առաջադիմություն», հակակղերական կազմակերպություն, որոնք 1908-ի հեղափոխության ժամանակ տապալեցին Սուլթան Աբդուլ Համիդ II-ին, Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո հռչակեցին հետօսմանյան Թուրքիայի Հանրապետությունը և կազմակերպեցին արշավ, Օսմանյան ռեժիմի անկումից հետո Թուրքիային մեծապես զրկելով իսլամական ինքնությունից։

Աբդուլ Համիդ II-ը երիտթուրքերի կողմից հռչակվեց բռնակալ, այն դեպքում, երբ նրա միակ իրական «հանցագործությունը», ըստ երևույթին, 1901 թ. Կոստանդնուպոլիս կատարած այցի ժամանակ սիոնիստների առաջնորդ Թեոդոր Հերցլի հետ հանդիպումից հրաժարվելն էր, ինչպես նաև Երուսաղեմի վերահսկողությունը սիոնիստներին հանձնելու դիմաց առաջարկվող սիոնիստների և դյոնմեների փողերի մերժումը։

Ինչպես մյուս առաջնորդները, որոնք փորձում էին դիմակայել սիոնիստներին, սուլթան Աբդուլ Համիդ II-ը, ըստ երևույթին, որոշեց իր ճակատագիրը, երբ հայտարարություն արեց իր Օսմանյան արքունիքի առջև. «Ասեք Հերցլին, որ նա հետագա քայլեր չձեռնարկի իր նախագիծն իրականացնելու համար: Ես չեմ կարող նույնիսկ մի թիզ հող տալ, քանի որ սա իմ սեփական հողը չէ, այն պատկանում է ամբողջ իսլամական աշխարհին»: Իսլամական աշխարհը ջիհադ էր իրականացնում հանուն այս հողի և իր արյունով ջրեց այն։ Հրեաները կարող են պահել իրենց փողերը, իրենց միլիոնները: Եթե երբևէ ոչնչացվի Իսլամական խալիֆայության պետությունը, ապա նրանք կարող են անվճար վերցնել Պաղեստինը: Բայց քանի դեռ ես ողջ եմ, ես ավելի շուտ կհամաձայնեմ ինքս ինձ սրով խոցել, քան տեսնել Պաղեստինի հողը կտրված Իսլամական պետությունից և տրված որևէ մեկին»։

Նրա տապալումից հետո (ըստ էության, աթաթուրքյան՝ Մադսենի տեքստին մեր լրացումը) 1908-ին երիտթուրքական դյոնմեի կողմից Աբդուլ Համիդ II-ը ձերբակալվեց Սալոնիկի դյոնմեի միջնաբերդում: Նա մահացավ Կոստանդնուպոլսում 1918 թ., երեք տարի անց, երբ Իբն Սաուդը համաձայնեց Պաղեստինում հրեական պետության ստեղծմանը, և լորդ Բալֆուրի՝ Բարոն Ռոտշիլդին ուղղված նամակից մեկ տարի անց, որում նա երաշխավորում էր սիոնիստների իրավունքները Պաղեստինի նկատմամբ։

Սալոնիկում երիտթուրքերի ղեկավարներից մեկն էլ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքն էր՝ Թուրքիայի Հանրապետության հիմնադիրը։

Երբ Հունաստանը 1913-ին վերցրեց Սալոնիկի վերահսկողությունը, դյոնմեներից շատերը, որոնք չկարողացան վերականգնել իրենց հրեական ինքնությունը, տեղափոխվեցին Կոստանդնուպոլիս, որը հետագայում վերանվանվեց Ստամբուլ: Մյուսները տեղափոխվեցին Իզմիր, Բուրսա և Աթաթուրքի հռչակած նոր մայրաքաղաք և «Էրգենեկոն» կազմակերպության ապագա կենտրոնակայանը՝ Անկարա։

Կանգ առնենք և շեշտենք՝ հրեաները հաստատվեցին այն քաղաքներում, որտեղ թուրքերը և մյուսները նախապես կոտորել էին հույներին, հայերին, ընդհանրապես քրիստոնյաներին։

Ի վերջո, Իզմիրը Սմիրնան է, Զմյուռնիան, Բուրսան հինավուրց Բրուսան է և այլն։

Կրկին դառնանք Մադսենին. «Որոշ աղբյուրների համաձայն՝ «Դյոնմե» աղանդի անդամների թիվը չի գերազանցել 150 հազարը և բաշխվել է հիմնականում բանակի, կառավարական կառույցների և գործարար կյանքի միջև։ Սակայն, այլ փորձագետների կարծիքով, դյոնմեների թիվը կարող էր կազմել մեկուկես միլիոն, և նրանք իրականում կարող էին շատ ավելի ազդեցիկ ուժ լինել, քան կարծում էին՝ ներթափանցելով Թուրքիայի կյանքի բոլոր ոլորտներ։ Մի ազդեցիկ դյոնմե՝ Թևֆիկ Ռոստոմ Արաքը, եղել է Աթաթուրքի մտերիմ ընկերն ու խորհրդականը և 1925-1938 թվականներին եղել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար։ Աթաթուրքը, որի մասին հայտնի է, որ եղել է դյոնմե, հրաման է արձակել, որ թուրքերը հրաժարվեն իրենց մահմեդական-արաբական անուններից: Առաջին քրիստոնյա հռոմեական կայսր Կոնստանտինի անունը ջնջվել է Թուրքիայի աշխարհագրական քարտեզից, և Կոստանդնուպոլսի՝ Թուրքիայի ամենամեծ քաղաքի փոխարեն հայտնվել է Ստամբուլը։ Դա տեղի է ունեցել Աթաթուրքի կառավարության որոշմամբ, որը հրահանգել է հրաժարվել այդ քաղաքի պատմական անունից։ Շատ հարցեր են ծագել Աթաթուրքի սեփական անվան վերաբերյալ, քանի որ «Մուստաֆա Քեմալ աթաթուրք» անունը կեղծանուն էր։ Պատմաբաններից ոմանք ենթադրում էին, որ Աթաթուրքը վերցրել է այս կեղծանունը, քանի որ իր ծագումը կապվում էր ոչ այլ ոքի, քան ռաբբի Զվիի հետ, որն իրեն համարում էր մեսիա դյոնմե: Աթաթուրքը նաև չեղյալ է հայտարարել Թուրքիայում արաբական գրերի օգտագործումը և ստիպել երկրին անցնել լատինական այբուբենի»։

Իսկ թե ինչու, դեռևս անհասկանալի է:

(շարունակելի)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Մանրամասները` https://livenews.am/press/2023/225701/04/18/19/

Դիտվել է՝ 23156

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ