Ռուսաստանը կարող է հրաժարվել Ադրբեջանից ինքնաթիռներ և գնացքներ ընդունելուց, եթե ռուսական քաղաքները «անվանափոխելու» պրակտիկան լայն տարածում գտնի հանրապետությունում՝ հայտարարել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը՝ մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցների արձագանքը ՏԱՍՍ-ի հոդվածում «Ստեփանակերտ» անվանման օգտագործմանը։               
 

Նույնիսկ ստալինյան շրջանում նման բան անհնար էր պատկերացնել

Նույնիսկ ստալինյան շրջանում նման բան անհնար էր պատկերացնել
20.05.2023 | 23:44

Թող ինձ ներեն մինչ այսօր Հայաստանում եղած բոլոր քաղբանտարկյալները, բայց տիկին Գայանեի կալանքն աննախադեպ է ողջ Հայաստանի պատմության մեջ։ Համոզված եմ, որ նույնիսկ ստալինյան շրջանում նման բան՝ կալանավորել Հայրենական պատերազմում զոհվածի մորը, անհնար էր պատկերացնել։

Բռնապետիկի հրահանգը կատարող այս ողորմելի քննիչ-դատաղազ-դատավորներն այս որոշումով իրականում կալանավորեցին ողջ հայ ժողովրդի արժանապատվությունը։

Եթե այս կալանքը չդառնա համազգային ընդվզման և ապստամբության առիթ, ուրեմն իսկապես ողջ հայ ժողովուրդը կորցրել է իր արժանապատվությունը և շուտով կկորցնի նաև հայոց պետությունը։

Ավետիք Իշխանյան

Դիտվել է՝ 5239

Մեկնաբանություններ