«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Եկեղեցու կուսակցություն…

Եկեղեցու կուսակցություն…
21.05.2023 | 21:32

Ցանկացած քրիստոնեական հավատավոր պետության ղեկավար դարերի պատմության ընթացքում ընդունել է եկեղեցուն, հաստատել է նրա հետ համագործակցության բարի կանոններ, երկրի, պետության համար ճակատագրական օրերին փնտրել է եկեղեցու աջակցությունը և միայն մի քանի նզովյալ սրիկաներ են դուրս եկել եկեղեցու դեմ, քանդել Աստծո տները, վառել Աստվածաշնչի, սուրբ գրքերի մագաղաթները, գանահարել, ծեծել, աքսորել, սպանել եկեղեցու սպասավորներին։

Անգլիական Հենրի յոթերորդը, ռուսական Իվան Ահեղը, իտալական Սավոնարոլան մնացին պատմության մեջ, բայց որպես ջարդարար, անհավատ, դահիճ, խաբեբա, երդմնազանց, ճիվաղ հանցագործներ, որոնք իրենց երկրային պաշտոնն օգտագործեցին եկեղեցու, մեր տիրոջ կառույցի դեմ պայքարելու նպատակով և անշուշտ դժոխքում հազարավոր կաշիներ են վառելու իրենց գործած մեղքերի և անսահման սրբապղծության համար։

Հետազոտողները գիտեն, որ հիշատակված պատմական չարագործների անկումը, բարոյական մահը սկսվել է այն տեղից, երբ նրանք որոշել-փորձել են եկեղեցին դիտարկել որպես քաղաքական կառույց կամ կուսակցություն և կուսակցական ենթադրյալ հակառակության ծիրի մեջ ընկել են չմաքրվող մեղքերի մեջ։

Իսկ ինչպիսի՞ ընդհանրություն կա հիշատակված այդ տիրակալների բարոյական վարքի մեջ, ինչպիսի՞ կոնկրետ չարեմասնություններով էին նրանք օժտված:

Դրանք խաբեբա, մարդասպան, ուխտադրուժ, դիվոտած, դևերի ազդեցության տակ, ոճրագործ, բռնարար, ինցեստի մեջ թաթախված, սեռաքաղց մոլագարներ էին, որոնց սև, սատանայական էությունը սարսափեցնում էր ժամանակակիցներին։ Դրանք գիտակցում էին, որ իրենց գաճաճ հալով, տխմար էությամբ չէին կարող մրցակից դառնալ աստծու, եկեղեցու հետ և փորձում էին հավասարության դաշտ գոյացնել քաղաքական դիմադրության հարթակում, եկեղեցուն քաշել իբրև թե կուսակցական հակամարտության մեջ և իրենց ունեցած աշխարհիկ իշխանության գործիքներով ջարդել եկեղեցուն, դավադրել , վարկաբեկել, արժեզրկել: Իշխանությունից հղփացած բռնակալները սատկեցին ահավոր չարչարանքների մեջ, անգլիացի վիժվածքը ճաշակեց անդամահատության սարսափը, ռուս մոլագարի վերջին ամիսները սիֆիլիսից տառապանքներով էին լի, իսկ իտալացի կրոնախևը կախաղանի բաժին դարձավ։

Ինչու՞ եմ հիշել այս ամենը:

Որովհետև մեր երկրում, որտեղ աղանդները հայկական ինքնության գրանիտն են քայքայում, ստեղծվել է իրավիճակ, երբ երեխաների հետ որոշ անձիք զրուցում են եկեղեցական կուսակցության առաջարկի մասին, երբ կյանքի, իմացության, կրթության պաշար չունեցող երեխաներին առաջարկում են զրույց պետության և եկեղեցու հակադրության քսմտելի հեռանկարով։

Դեռահասների չարամիտ ուծացումը, բարոյական նկարագրի չարախեղումը, հոգևոր դիվերսիան ծառայում է միայն մեկ հակահայ նպատակի, որը մեր չփլուզվող, չհանձնող եկեղեցու ու քրիստոնեայ հավատքի ոչնչացումն է։

Չե՛ք հաջողելու։

ՈՐՊԵՍ ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ

Ընդամենը մեկ օրվա ընթացքում դիտել եմ երկու մշակույթի ներկա և նախկին նախարարների զրույցը` ՌԴ կողմից Մեդինսկին և ՀՀ մշակույթի նախկին նախարար Հակոբ Մովսեսը։

ՈՒրեմն, Հակոբ Մովսես կոչվածը երեխաների հոգեորսի խարույկի մոտ լռված էր և ո՛չ մի խոսք չարտաբերեց դեռահասներին շեղելու, աղանդավոր դարձնելու այլասերող քարոզի ժամանակ, իսկ Մեդինսկին երիտասարդներին պատմում էր ռուսական կայսրության սպաների քաջության, կայսրերի և եկեղեցու միասնության, ազնվական դեկաբրիստների հայրենասիրության մասին։

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 5899

Մեկնաբանություններ