Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Իսկ գոյամարտը հեռու չէ

Իսկ գոյամարտը հեռու չէ
23.05.2023 | 22:30

Գոյամարտը սարերի հետևում չէ: Էլի մի քիչ, ու էլ ոչ մի միաբջիջ արարած ձեզ չի ասի՝ գնացեք սահման: Չի ասի, որովհետև այսպիսի ընթացքով ամեն տան շքամուտք շուտով կդառնա սահման:

Հողատուն մի քանի ճակատով է գործում. և տարածքներ է հանձնում, և հիմքեր ստեղծում՝ մնացած տարածքներում թուրքական տարրի հաստատման ու ստվարացման: Տեսականորեն դեռ փրկվելու ու երկիրը փրկելու հնարավորություններ կան:

Դիմում եմ բոլոր քաղաքական մեծ ու փոքր կազմակերպությունների շարքերին ու շարքայիններին:

Բռնեցեք ձեր ղեկավարների օձիքից, պահանջեք, որ ձեզ չլարեն միմյանց դեմ, պահանջեք, որ իրար հետ համաձայնեցված գործեն: Ինչ-որ անում են, թող անեն բոլորով, նույն օրը, նույն ժամին ու նույն հասցեում: Իսկ այս պահին թիվ մեկ հասցեն Երևանն է, Երևանի կենտրոնը:

Թույլ մի՛ տվեք, որ ձեզ տանեն Ղարախաչի լեռնանցք կամ Խոսրովի անտառ՝ միտինգների: Այդպես մասնատվում ենք ու մեր սակավ գոլորշին արձակում դաշտերում ու հարթավայրերում:

Միասնաբար հնարավոր կլինի քշել հողատուներին ու կազմել ժամանակավոր կառավարություն, բայց ոչ թե ըստ կուսակցությունների, այլ ըստ ընդդիմադիր դաշտում քիչ թե շատ հույս ներշնչող անձանց: Ոչինչ, որ նրանցից ոչ ոք էլ լիարժեք հույս չի ներշնչում: Մինչ հիմնական ընտրությունները, հնարավոր բոլոր ռեսուրսներով, նաև աշխարհազորով, ամրապնդում ենք սահմանները, մեկուսացնում պարտվողական տրամադրություններով աչքի ընկած զինվորականներին, սառեցնում թշնամու հետ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները: Աշխարհը ստիպված կլինի դա հարգել ու հաշվի առնել, որովհետև ժամանակավոր կառավարությունը պարտավոր չէ անել այն, ինչի համար քշել է նախորդին:

Եվ, ամենակարևորը. մոտավորապես հաշվառում ենք ՔՊ ընտրած բոլոր անձանց և արտակարգ որոշումով նրանց զրկում առաջիկա ընտրության իրավունքից:

Սա բռնության կոչ չէ:

Սա դեռ եղածը ինչ-որ կերպ պահելու իմ տեսլականն է:

Այլ տարբերակ չենք թողել:

Ինքներս մեզ զրկել ենք ողջամիտ աշխարհում գոյություն ունեցող բոլոր տարբերակներից:

Իսկ գոյամարտը հեռու չէ:

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 5766

Մեկնաբանություններ