«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Հայաստանի, Արցախի, հայերիս թիվ 1 ներքին թշնամին արեց այն, ինչի համար բերել էին և եկել էր իշխանության-4

Հայաստանի, Արցախի, հայերիս թիվ 1 ներքին թշնամին արեց այն, ինչի համար բերել էին և եկել էր իշխանության-4
25.05.2023 | 21:35

ՆԻԿՈԼԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ» ԱՆՎԱՆ ՆԵՐՔՈ ՍՏՈՐԱԳՐԵԼ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

(սկիզբը` այստեղ)

Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը պատրաստվում է մոտ ժամանակներս, այսպես կոչված, «խաղաղության պայմանագրի» անվան ներքո ստորագրել, ըստ էության, պատերազմի պայմանագիր: Պատերազմ, որը կունենա բոլոր հիմքերը տարածաշրջանային մեծ պատերազմի վերածվելու՝ դրանում ընդգրկելով Ռուսաստանին ու Թուրքիային: Այսպիսով իրականություն կդառնա հատուկ ռազմական գործողության գոտում չպարտվող Ռուսաստանի համար այստեղ երկրորդ ճակատ բացելու ԱՄՆ-ի, Արևմուտքի, նրանց ու Նիկոլի ետևում կանգնած գլոբալիստների, ջհուդամասոնների նպատակը:

Եթե վերոնշյալ պատերազմը նույնիսկ չլինի էլ, ապա «խաղաղության պայմանագրի» ստորագրմամբ վերջ է տրվելու մեր պետության, պետականության ու մեր հայրենիքում հայերիս գոյությանը: Որոշ ժամանակ անց ընդհանրապես աշխարհում ենք վերանալու որպես ազգ, ինչով կիրականանա հայերիս ցեղասպանելու (ցեղասպանությունը միայն մորթելը կամ գնդակահարելը չէ, այլև տարագրության հարկադիր պայմանների ստեղծումը) և Հայաստանն առանց հայերի տեսնելու և ունենալու մեր վաղեմի թշնամիների երազանքը:

Ոմանք գուցե չհավատան վերը նշվածի իրականություն դառնալուն, կարծեն, թե հորինում կամ առնվազն չափազանցնում ենք՝ ընդամենը նպատակ ունենալով նպաստել Նիկոլին ու նրա հանցակիցներին իշխանությունից հեռացնելուն: Երանի թե այդպես լիներ… Որպեսզի մեր գլխի գալիքը հասկանալի լինի նույնիսկ նրանց, ովքեր դեռ մինչև հիմա չեն հասկացել, փորձենք հնարավորինս հակիրճ բացատրել այն միանգամայն սպասելի իրադարձությունները, որոնք անխուսափելիորեն կհաջորդեն «խաղաղության պայմանագրի» ստորագրմանը:

Պայմանագրի ստորագրումից անմիջապես կամ գրեթե անմիջապես հետո Ադրբեջանը Ռուսաստանից կպահանջի Լեռնային Ղարաբաղից, որպես Ադրբեջանի ինքնիշխան տարածքից, հանել խաղաղապահ զորակազմը՝ պատճառաբանելով, որ Ադրբեջանի ու Հայաստանի միջև այլևս խնդիր չկա:

Կպատճառաբանի նաև, որ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ տվյալ փաստաթղթի կողմ հանդիսացող ընդամենը երկու պետություններից մյուսը՝ Հայաստանը (մյուս կողմն Ադրբեջանն է, ՌԴ-ն տվյալ փաստաթղթի ու պայմանավորվածության կողմ չէ), «խաղաղության պայմանագրի» ստորագրմամբ դադարել է այլևս կողմ հանդիսանալ, հետևաբար Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի վերաբերյալ մինչ այդ եղած պայմանավորվածությունն արդեն կորցրել է իր ուժը:

Թե իրավական առումով Ադրբեջանի վերոնշյալ պատճառաբանությունն ու պահանջը որքանո՞վ հիմնավոր կլինի կամ, ընդհանրապես, հիմնավոր կլինի՞, թե ոչ՝ բոլորովին այլ խնդիր է: Ռուսաստանի մերժման դեպքում Ադրբեջանն, իհարկե, կսպառնա դիմել ու կդիմի միջազգային դատարան՝ իր ինքնիշխան տարածքում առանց ՄԱԿ-ի մանդատի, միջազգային իրավունքի խախտմամբ զորք պահելու և իր ինքնիշխանության խախտման մեղադրանքով:

Ռուսաստանը, որն առանց այն էլ քիչ դարդուցավ չունի, այդ թվում նաև՝ միջազգային տարբեր ատյաններում, կարող է իր խաղաղապահ զորքը հանել Արցախից՝ չասելով, բայց մտածելով՝ իմ խնդիրներն առանց այն էլ բավական են ինձ համար, ձեր հերն էլ անիծած, Նիկոլ բերեցիք իշխանության, հանդուրժեցիք ու հարցերը չլուծեցիք, դե գնացեք վայելեք դառը պտուղները: Կարող է և, ոչ միայն հայերիս, այլև իր անվտանգային և աշխարհաքաղաքական շահերից ելնելով, ինչպես նաև Արցախի հավատակիցների նկատմամբ քրիստոնեական, մարդասիրական մոտեցում դրսևորելով ու նրանց ցեղասպանությունը կանխելու նպատակով, չհանել իր խաղաղապահներին Արցախից:

Ինբնին հասկանալի է, որ ռուսական խաղաղապահներին հանելու Բաքվի պահանջի կատարման դեպքում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շատ արագ, օպերատիվ կերպով անցնելու է գործի. Ալիևի հրամանով Ադրբեջանի զինված ուժերը մտնելու են Արցախ, Հայաստանից լքված ու միայնակ մնացած Պաշտպանության բանակը և Արցախի բնակչությունը կամ դիմադրելու և անհավասար մարտում կոտորվելու, ցեղասպանվելու են, կամ գիտակցելով ադրբեջանական բանակից հետո, ոստիկանների ուղեկցությամբ, Արցախ մտած բազմահազար ադրբեջանցիների (բազմապատկված թվերով վերադարձող «փախստականների») հետ իրենց համատեղ բնակության անհնարինությունը, հարկադրաբար դուրս են գալու իրենց հայրենի բնօրրանից, սփռվելու են աշխարհով մեկ, արտերկրում հայտնվածները ժամանակի ընթացքում ձուլվելու են…

Տարբերակ 2-րդ. Ռուսաստանը կարող է հրաժարվել Ադրբեջանի վերոնշյալ պահանջը կատարելուց, սակայն Ադրբեջանն այդ դեպքում էլ իր զորքը և ոստիկաններին, ինչպես նաև եռակողմ հայտարարության 7-րդ կետի վրա հղում կատարելով ու հիմնվելով դրա վրա, ներքին տեղահանված անձանց ու փախստականներին (անշուշտ, դարձյալ բազմապատկված թվերով՝ հարյուր հազարներով) մտցնելու է Արցախ:

Միանգամայն սպասելի բախումների, մարտերի դեպքում ռուսական խաղաղապահները ստիպված են լինելու միջամտել, կատարել իրենց խաղաղապահ առաքելությունը, սակայն, ի տարբերություն նախկինի, այս դեպքում արդեն, այսինքն՝ «խաղաղության պայմանագրի» ստորագրումից հետո, Ադրբեջանը ռուսական խաղաղապահների ներկայությունն Արցախում արդեն ապօրինի համարելով, հարվածներ է ուղղելու նաև նրանց:

Ռուսաստանն իր խաղաղապահ զորախմբի նկատմամբ հարձակումից ու զոհեր ունենալուց հետո, ստիպված է լինելու իր ԶՈւ համապատասխան ստորաբաժանումները մտցնել Արցախ: Գնալով թեժացող մարտերը շատ արագ վերածվելու են ռուս- ադրբեջանակյան լայնածավալ պատերազմի, որին մայիսի 28-ին Էրդողանի ընտրվելու դեպքում չուզենալով, հարկադրաբար, իսկ նրա մրցակցի՝ ԱՄՆ-ի, Արևմուտքի, գլոբալիստների, ջհուդամասոնների կողմից հովանավորվող Քեմալ Քիլիչդարօղլիի ընտրության դեպքում միանգամայն ուզենալով, միջամտելու է Թուրքիան՝ պատերազմը վերածելով տարածաշրջանայինի:

Թուրքիան Էրդողանի ընտրության դեպքում թեկուզ հարկադրաբար, բայց կմտնի պատերազմի մեջ, որովհետև, անկախ ՌԴ-ի հետ ունեցած իր տնտեսական հարաբերություններից ու շահերից, չի կարող թույլ տալ, որ ռուսական բանակը մի քանի ժամվա կամ օրվա ընթացքում ջախջախի ադրբեջանականին, հասնի Բաքու, ֆիզիկապես վերացնի Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը, հիմնավորապես լուծի Արցախի և Ադրբեջանի կողմից ապօրինաբար տիրապետվող Նախիջևանի խնդիրը: Չի կարող հանդուրժել, քանի որ այս ամենը կլինի Թուրքիայի և անձամբ Էրդողանի պանթուրքական ու պանիսլամական ծրագրերի վերջը:

Արցախին առնչվող խնդրի դիտարկումից վերադառնանք Հայաստան: Ինչպես Նիկոլը ներկայացրեց մայիսի 22-ի իր ասուլիսում, Տիգրանաշենն ու Տավուշի 6 գյուղերը ներшռվшծ չեն Հայաստանի 29 800 քառակուսի կիլոմետրի մեջ: Այսինքն՝ սկզբնական շրջանում Հայաստանի առնվազն 7 գյուղ դատարկվելու է (հետագայում նրանց թիվը հասնելու է 104-ի. տես՝ https://www.youtube.com/watch?v=t00tVk9HLr0 ), Նիկոլն ու նիկոլենք տվյալ գյուղերի բնակիչներից պահանջելու են դուրս գալ իրենց հայրենի բնօրրանից, որպեսզի դրանք անցնեն Ադրբեջանի տիրապետության տակ:

Բնակիչների մի մասը գուցե ծախվելով կամ գայթակղվելով անշարժ գույքի փոխհատուցման համար առաջարկվելիք փողով, իր ծնողների գերեզմանը և հայրենի տունը թողած և, իհարկե, հայրենիքի հանդեպ դավաճանաբար դուրս կգա իր գյուղից, բայց ոչ բոլորը: Ենթադրելի է, որ բնակիչների մի մասը կհրաժարվի: Ալիևը, Ադրբեջանն անտեսելով, որ այդ գյուղերն ամբողջությամբ դատարկված չեն, կասեն Նիկոլը, Հայաստանն այդ գյուղերը փաստաթղթով արդեն տվել են մեզ, բնակիչների անվան տակ իրենց խուժանին, նրանց անվտանգությունն ապահովող ոստիկանների հետ միասին, կմտցնեն այդ գյուղեր, կսկսվի բախումը, որին անմիջապես կմիջամտեն Ադրբեջանի զինված ուժերը:

Հայկական բանակի ու նրա սպայակազմի այն մասը, որը չի կարող անտարբեր լինել հայրենակիցների ցեղասպանության նկատմամբ, Նիկոլի կամքին չենթարկվելով, ստիպված կլինի միջամտել, որպեսզի փրկի նրանց: Ու կսկսվի մեծ պատերազմը… Հնարավոր է նաև, որ այդ միջամտությունը լինի նույնիսկ Նիկոլի համաձայնությամբ ու ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցնող Էդվարդ Ասրյանի հրամանով, եթե նկատի ունենանք ՌԴ-ի համար այստեղ երկրորդ ճակատ բացելու վերևների նպատակը:

Նիկոլը, թեկուզ ապօրինաբար, Հայաստանի Անկախության հռչակագրի ու Սահմանադրության կոպիտ խախտմամբ, «խաղաղության պայմանագիրը» (ըստ էության, պատերազմի պայմանագիրը) կարող է ստորագրել նույնիսկ հունիսի 1-ին կամ ամռան ցանկացած օր: Նրա ձեռքը բռնելու, Նիկոլի ու նիկոլենց ազգակործան ընթացքը կասեցնելու շատ քիչ ժամանակ է մնացել, բոլորովին քիչ: Դուրս եկեք ձեր տներից, համախմբվեք, այլապես հետո, եթե ինքներդ ողջ մնաք, անիմաստ ողբալու, մղկտալու եք ձեր զոհված զավակների համար, ինչպես 44-օրյայից հետո:

(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 16313

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ