Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Կադաստրի մակարդակով քաղաքականությամբ զբաղվողը հենց կադաստրի մակարդակով էլ «գցվում» է

Կադաստրի մակարդակով քաղաքականությամբ զբաղվողը  հենց կադաստրի մակարդակով էլ «գցվում» է
26.05.2023 | 16:55

Եթե էմոցիան և լիրիկան դնենք մի կողմ, իսկ ռեալ պոլիտիկը դա է անում միշտ, ապա անգլերեն ասված political outputs-ը, այսինքն, Փաշինյանի քաղաքականության արդյունքը հետևյալն է:

1. Արացախը Ադրբեջան է, և վերջ:

2. Արցախյան հիմնախնդիր, առնվազն միջազգային արենայում, այլևս չկա:

3. Արցախյան խնդիրներն այլևս Ադրբեջանի ներքին խնդիրներն են:

4. Նոյեմբերի 9-ի խայտառակ համաձայնագիրն այլևս որևէ կողմի համար ակտուալ չէ, բացի Հայաստանից, որը փորձում է ապարդյուն հղումներ կատարել այդ համաձայնագրին՝ փրկօղակներ գտնելու համար:

5. Զանգեզուրյան միջանցքը ողջ թափով և արագությամբ, առնվազն ԵԱՏՄ մակարդակով, լեգիտիմացվեց, որն Ադրբեջանը ներկայացրեց որպես ԵԱՏՄ անդամ դառնալու գին՝ Ռուսաստանին:

6. Ալիևի սեփական տնտեսական ռեսուրսի պրեզենտացիան հնարավոր դարձավ Հայաստանի կողմից մասնակցության վետոյի չկիրառման արդյունքում:

7. Հայաստանի հանդեպ տարածքային նկրտումների մասը Ալիևը նրբորեն շրջանցեց, որովհետև դրանք մասնակի արդեն իր ձեռքում են և մարտավարական առումով գերակա դիրքում:

P.S. Կադաստրի մակարդակով քաղաքականությամբ զբաղվողը հենց կադաստրի մակարդակով էլ «գցվում» է:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 6510

Մեկնաբանություններ