Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Մի քանի եզրակացություն երեկ Մոսկվայում կայացած «բանակցությունների» վերաբերյալ

Մի քանի եզրակացություն երեկ Մոսկվայում կայացած «բանակցությունների» վերաբերյալ
26.05.2023 | 21:37

1. ԵԱՏՄ պետությունների ղեկավարների գագաթնաժողովին Ի. Ալիևին հրավիրելու գլխավոր նպատակն այն էր, որպեսզի Ն. Փաշինյանը բոլորի ներկայությամբ ևս մեկ անգամ պաշտոնապես հայտարարի, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունն Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչում։

2. Ալիև-Փաշինյան բանավեճը սկզբից մինչև վերջ բեմադրված էր։ Փաշինյանը սցենարով իրեն հատկացված տեքստը ջանադրաբար անգիր էր արել։

3. Նույն սցենարով Փաշինյանին թույլ էր տրվել երկու անկապ խոսք ասել Բերձորի (Լաչինի) միջանցքի փակ լինելու մասին՝ առանց սակայն խոսուն փաստեր ներկայացնելու (օրինակ, թե որքան մարդիկ ու բեռներ էին մտնում Արցախ մինչև շրջափակումը և որքան են մտնում հիմա)։

4. Փաշինյանին արգելվել էր, նա էլ իր կողմից համարձակություն չունեցավ մեկ բառ ասել ոչ միայն Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների (պատանդների), այլև անգամ Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքի շարունակվող բռնազավթման մասին։

5. Հայաստանը փուլ առ փուլ մասնատելու քաղաքականությունը համաձայնեցված է ու ընթացքում համաձայնեցվում է Վաշինգտոնի, Մոսկվայի, Անկարայի և Բաքվի միջև։ Առաջիկա հերթական փուլով նախատեսվում է հայաթափել Արցախը և կտրել ՀՀ-ի դեպի հարավ և դեպի հյուսիս տանող ռազմավարական ճանապարհները։

6. Արցախի հայաթափման և ՀՀ-ի դեպի հարավ և դեպի հյուսիս տանող ռազմավարական ճանապարհներն Ադրբեջանի վերահսկողության տակ դնելու խնդրի հնարավորին չափ սահուն և քիչ ցնցումներով ուղեկցվող լուծումը հանձնարարված է փաշինյանական խունտային։

7. Այս աղետալի գործընթացը գաղտնի է պահվում հայ ժողովրդից, որի գլխի տակ իշխանությունը շարունակաբար տարատեսակ փափուկ բարձեր է դնում, միաժամանակ՝ հետևողականորեն ու նպատակասլաց բարոյալքելով հայության դիմադրական ոգին։

8. Եթե չհասցնենք ազգովին ինքնակազմակերպվել, վերահաստատել ու վերագործարկել մեր ժողովրդի գոյության կենսական պահանջները, որոնք մասամբ սահմանված են ՀՀ Անկախության հռչակագրով, ապա ականատեսն ենք լինելու հայկական պետության մոտալուտ կործանման, լիակատար հայրենազրկման ու մասնակի թուրքացման։

Արմեն ԱՅՎԱԶՅԱՆ

Քաղաքական գիտությունների դոկտոր

Դիտվել է՝ 5676

Մեկնաբանություններ