ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Հայաստանի, Արցախի, հայերիս թիվ 1 ներքին թշնամին արեց այն, ինչի համար բերել էին և եկել էր իշխանության-6

Հայաստանի, Արցախի, հայերիս թիվ 1 ներքին թշնամին արեց այն, ինչի համար բերել էին և եկել էր իշխանության-6
31.05.2023 | 13:55

(սկիզբը` այստեղ)

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Նիկոլի ու նիկոլենց պետական դավաճանության արդյունքում Ադրբեջանին հանձնված Քաշաթաղում (Լաչինում) մայիսի 28-ին հայտարարել է.

  1. «Սահմանների սահմանազատումը պետք է լինի մեր պայմաններով, այսինքն՝ արդար պայմաններով» (Հայաստանում, թերևս բացառությամբ անհույս տխմարների և մեր երկրի ճակատագրի հանդեպ անտարբեր կենսազանգվածի, բոլորը գիտեն, թե որոնք են Բաքվի «արդար» պայմանները)։
  2. «Խաղաղության պայմանագիրը պետք է հիմնված լինի միջազգային նորմերի վրա, Նախիջևան տանող ճանապարհը պետք է բաց լինի» (միջազգային նորմերի մեջ տարածքային ամբողջականության սկզբունքից բացի, դրանից ոչ ցածր կարգավիճակով մտնում է նաև ազգերի ինքնորոշման սկզբունքը, որն Ալիևը Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողի հետ հանցավոր համաձայնությամբ կոպտորեն անտեսում է)։
  3. «Հայաստանի զինված ուժերի բոլոր ներկայացուցիչները պետք է դուրս բերվեն Ղարաբաղից » (Նիկոլն ու նիկոլենք Հայաստանի զինված ուժերի բոլոր ներկայացուցիչներին վաղուց են դուրս բերել Արցախի Հանրապետությունից, Ալիևը նկատի ունի Քառասունչորսօրյա դավաճանական, պարտվողական պատերազմի ընթացքում բզկտված ու փոքրաթիվ Արցախի Պաշտպանության բանակը, այսինքն՝ Արցախի բնակիչներին ուզում է զրկել իրենց վերջին պաշտպաններից)։
  4. «Սրանք են մեր պայմանները։ Ադրբեջանի և Հայաստանի միջև պետք է խաղաղության պայմանագիր կնքվի՝ հիմնված տարածքային ամբողջականության սկզբունքի վրա»:

Ալիևն այսպիսով, Նիկոլի հետ հանցավոր համաձայնությամբ, մեկ անգամ ևս հաստատել է, որ ոչ միայն մերժում է ազգերի ինքնորոշման սկզբունքը, այլև անտեսում, որ «խաղաղության պայմանագիր» կոչվածը նույնիսկ տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա կնքելու պարագայում, Արցախը չի կարող ու չպետք է լինի Ադրբեջանի կազմում, քանի որ Արցախն Ադրբեջանական ԽՍՀ իրավահաջորդ չհանդիսացող ներկայիս Ադրբեջանի Հանրապետության կազմում երբեք էլ չի եղել, Արցախի ինքնորոշմամբ, Անկախության հռչակագրով Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը չի խախտվել:

Ավելորդ չենք համարում հիշեցնել Ալիևի մայիսի 28-ի հայտարարությունից այլ դրվագներ ևս.

  1. «Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղից պահանջում է արձակել (լուծարել) խորհրդարանը, նախագահին հանձնել գերի, իսկ նախարարները, պատգամավորները և մյուսները պետք է հրաժարական տան»:
  2. «Բոլորին քաջ հայտնի է, որ այսօր մենք հնարավորություն ունենք այդ տարածաշրջանում իրականացնել ցանկացած գործողություն», «Ադրբեջանի կողմից վերահսկվող Լաչինից տեսանելի են հայկական բնակավայրերը, և Երևանը պետք է հիշի դա» (ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքի խախտում՝ դարձյալ Նիկոլի հետ հանցավոր համաձայնությամբ, քանի որ դրա հաջորդ օրը Նիկոլը հրապարակայնորեն անդրադառնալով Ալիևի հայտարարություններին, բառ անգամ չի ասել տվյալ սկզբունքի խախտման մասին):
  3. «Հնազանդվեք Ադրբեջանի օրենքներին, դարձեք Ադրբեջանի օրինապահ, նորմալ քաղաքացիներ, ձեր կեղծ պետական ատրիբուտները նետեք աղբարկղը և ցրե՛ք խորհրդարանը»:

Ընդգծենք, որ Նիկոլը «խաղաղության պայմանագիր» ստորագրելով և Արցախի Հանրապետությունը (իր և իր «բարեկիրթ» եղբայր Ալիևի ձևակերպմամբ՝ Լեռնային Ղարաբաղը) Ադրբեջանի տարածք ճանաչելով, Ալիևին հնարավորություն է ընձեռելու հարկադրանքի միջոցով հասնել իր վերոնշյալ հայտարարությունում նշված ու չնշված նպատակներին, ընդ որում, շատ կարճ ժամանակաընթացքում, եթե ՌԴ-ն իր խաղաղապահ զորախումբը հիշյալ պայմանագրի ստորագրման հետևանքով ստիպված հեռացնի Արցախից:

Փոխանակ վերոնշյալ հայտարարությամբ տրված հնարավորությունից օգտվելու և հայտարարելու, որ Հայաստանը Ալիևի հրապարակած պայմաններով «խաղաղության պայմանագրի» ստորագրումն այլևս Արցախի բնակչության գոյության համար ցեղասպանության վտանգ, ինչպես և Հայաստանի ազգային անվտանգության հանդեպ սպառնալիք ներկայացնող, հետևաբար և անհնար է համարում (եթե մի պահ նույնիսկ պատկերացնենք, թե Նիկոլը տվյալ քայլին գնում է ոչ թե Ալիևի հետ իր հանցավոր համաձայնությամբ, այլ արտաքին ճնշմամբ), Նիկոլը վերահաստատել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստ են ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը:

Հայաստանի, Արցախի, հայերիս թիվ 1 ներքին թշնամին՝ Նիկոլը, միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելուն Հայաստանի և Ադրբեջանի պատրաստ լինելու մասին ևս մեկ անգամ հայտարարել է «Ազգային ժողով» կոչվածում երեկ՝ մայիսի 29-ին, խորհրդարանի հանձնաժողովների համատեղ նիստում 2022թ. պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ իր ելույթում:

Ալիևը վերոնշյալ հայտարարությունում իր պայմանների, պահանջների մասին ամեն ինչ շատ պարզ ու հստակ է ասել, սպառնալիք պարունակող ակնարկները նույնպես բավական թափանցիկ են, և այդ ամենը հասկանալի չէ միայն ոչխարներին: Այնուհանդերձ, ըստ Նիկոլի, մայիսի 28-ին Ադրբեջանի նախագահի արած մի շարք հայտարարություններ հասկանալի չեն, ճշգրտման կարիք կա:

«Առնվազն հասկանալի չեն այս առումով Ադրբեջանի նախագահի երեկ արած մի շարք հայտարարություններ,- իր նույն ելույթում ասել է Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը:- Ես կարծում եմ, որ այստեղ և՛ Ադրբեջանը, և՛ միջազգային գործընկերները պետք է առնվազն պարզաբանեն, թե արդյոք դա նշանակո՞ւմ է հրաժարում Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածություններից»:

Մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որոշ հայտարարություններ, Նիկոլը հավելել է, որ Երևանը սկսել է կասկածել մայիսի 14-ին Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունները պահպանելու Բաքվի մտադրություններին։

Ի՞նչ է՝ մանկուրտ կամ դեբի՞լ է Նիկոլը, թե հայ ժողովրդին է մանկուրտի կամ դեբիլի տեղ դնում… Դե, իհարկե՛, վերջինը: Ինքը, իր ՔՊ-ական իշխանությունն այդ նո՞ր են սկսել կասկածել… Միայն հիմա՞ է, որ պետք է սկսեին կասկածել, ավելի ճիշտ, պարտավոր էին կասկածել, որ Ալիևն այն ղեկավարը չէ, և Ադրբեջանն այն պետությունը չէ, որ պահպանում է ձեռք բերված պայմանավորվածությունները…

Այսպիսով հերթական անգամ փաստվում է Նիկոլի հրեշավոր կեղծավորությունը, այն նույն Նիկոլի, որն անցյալ ամիս մեկ այլ առիթով միանշանակ վստահություն է հայտնել Ադրբեջանի պահվածքի և գործունեության ուխտադրուժ լինելու, այդ հարցում հակառակի վերաբերյալ իրենց հույս չունենալու, Ադրբեջանի ուխտադրուժ պահվածքի և գործունեության՝ իրենց կողմից կանխատեսված լինելու մասին:

«Էն, որ Ադրբեջանի պահվածքը և գործունեությունը եղել է ուխտադրուժ, կարծում եմ, էդտեղ ինձ համար երկրորդ կարծիք չկա,- «Ազգային ժողով» կոչվածում ս. թ. ապրիլի 12-ին կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ հարցուպատասխանի ժամանակ ասել է Նիկոլը:-Բայց մենք չէինք էլ կարող հույս ունենալ հակառակի, և այդ սցենարը նույնպես կանխատեսվել է…»:

(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 9911

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

div>