Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Մոլդովայում հայ համայնքը հրաժարվել էր հանդիպել...

Մոլդովայում հայ համայնքը հրաժարվել էր հանդիպել...
03.06.2023 | 07:57

Ըստ հավաստի աղբյուրի, Քիշնևում հայ համայնքի հետ հանդիպման քավորը եղել է Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը: Նույն աղբյուրի պնդմամբ, մոլդովական համայնք ներկայացող մարդիկ, խոշոր վարձավճարի դիմաց հավաքագրվել և ավտոբուսներով տեղափոխվել էին Քիշնև ՈՒկրաինայից: Նրանց նաև բաժանվել էին հարցեր, որոնց մեծ մասը սկսվում էր «շնորհավորում ենք ձեր ծնունդը, պարոն...» բառերով։

Աղբյուրը նաև փոխանցեց, որ ՀՀ կառավարիչը միակն էր, ով ի զարմանս ներկաների, շրջում էր զրահաբաճկոնով: Դա կարծես թե պայմանավորված էր նախորդ օրը տեղի ունեցած երկու իրադարձություններով.

ա) Մոլդովայում հայկական համայնքի ներկայացուցիչները կտրուկ մերժել էին հանդիպել նրա հետ;

բ) ԱԱԾ-ն տեղեկացվել էր, որ մոլդովական համայնքի պատվիրակության անդամներից մեկը հարձակում է նախապատրաստում նրա վրա։

Ավելին ասեմ, նույն պատճառով կառավարիչը հարձակման վախից կարգադրել էր չեղարկել համայնքի հետ հանդիպումը, սակայն մտափոխվել էր, երբ ԵԽ նախագահ Շառլ Միշելը անձամբ երաշխիք էր տվել, որ պատվիրակության կազմում կլինեն ստուգված մարդիկ, նախապես իմանալով Վլադիմիրի քավորության մասին:

Դե հիմա պատկերացրեք, ինչ վիճակում է այդ արարածը, որ իր հետ կեղծ հայրենակիցներ է տանում, որ բեմադրի իր «ջերմ» ընդունելությունները:

Ասեմ ավելին, սա առաջին դեպքը չէ, 2022 թվականի մայիսի 11-ին Նիդերլանդների Ասեն քաղաքում նույնպես բեմադրվել էր նույն տեսարանը:

Արթուր ԹՈՎՄԱՍՅԱՆ

Դիտվել է՝ 2726

Մեկնաբանություններ