Ռուսաստանը կարող է հրաժարվել Ադրբեջանից ինքնաթիռներ և գնացքներ ընդունելուց, եթե ռուսական քաղաքները «անվանափոխելու» պրակտիկան լայն տարածում գտնի հանրապետությունում՝ հայտարարել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը՝ մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցների արձագանքը ՏԱՍՍ-ի հոդվածում «Ստեփանակերտ» անվանման օգտագործմանը։               
 

Գեղեցկություն

Գեղեցկություն
07.06.2023 | 00:11

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Հունիսի 7

-Ականջ դրեք ինձ և հետևեք իմ ճանապարհին:

Լսեք ինձ, և ձեր հոգիները պիտի ապրեն (Ես. ԾԵ. 3):

Ոչ միայն ապրիր, այլ նաև աճիր շնորհի, զորության և գեղեցկության մեջ. իսկական գեղեցկության, սրբության գեղեցկության մեջ:

Միշտ ձգտիր հասնել Իմ թագավորությանը վերաբերող բաներին:

Կենդանական աշխարհի մեջ կենդանին փոխում է իր ձևը, որպեսզի կարողանա հասնել այն ուտելիքին, որից որ սնվել է սիրում;

Երբ դու էլ հասնես Իմ թագավորության գանձերին, քո բնությունն էլ ամբողջովին կփոխվի, որպեսզի դու էլ կարողանաս առանց դժվարության ստանալ ու վայելել Իմ թագավորության հրաշալիքները:

Մի պահ կանգ առ այս ճշմարտության վրա:

Դիտվել է՝ 2270

Մեկնաբանություններ