Այս ցուրտ ու անգույն աշնան մեջ,
մոխրացող սրտիս վերջին կայծերի վրա
կտաքացնեմ սառած մատներս
ու ավերակներից կհավաքեմ բեկոր-բեկոր
ու կկառուցեմ իմ տունը՝ Հայրենիք:
Արցախը Հարավային Կովկասի ռազմավարական մեծ կարևորություն ունեցող տարածք է: Դեռևս 19-րդ դարի սկզբներին, գիտակցելով այս հանգամանքը, Այսրկովկաս մտած ռուսական զորքերի առջև ռուսական արքունիքի կողմից դրվեց առաջնահերթ խնդիր՝ գրավել Ղարաբաղի խանություն կոչվող վարչական միավորը...