Հայաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչները քննարկել են Սյունիքի մարզում հյուպատոսության բացման հարցը՝ տեղեկացնում է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությունը։ «Նոր գլխավոր հյուպատոսությունը ներդրում կունենա ռուս-հայկական հարաբերությունների հետագա ամրապնդման և տարածաշրջանում իրավիճակի կայունացման գործում»,-ասված է հաղորդագրության մեջ:               
 

Սերիկը վստահեց ինձ

Սերիկը վստահեց ինձ
14.09.2023 | 09:05

...Երբեմն թվում էր, որ Սերիկի ու իմ միջև կա անհաղթահարելի տարածություն, սահման, որի անդորրը չի կարելի խախտել. պատճառը՝ երկյուղը, պատկառանքն ու հարգանքն էր, որ ունեմ գիտության ու արվեստի այս մեծ երախտավորի հանդեպ:

Եվ անջրպետը խախտել ստիպեց հե՛նց ինքը՝ Սերիկ Դավթյանը. հաղթահարվեց ժամանակի հեռավորությունը:

Գտա նրա ներաշխարհ թափանցելու բանալին:

Դա որքան բարդ, նույնքան հեշտ էր. ուղղակի անկեղծ սիրել էր պետք...

Սերիկը վստահեց ինձ, լուռ ուղղորդեց՝ թույլտվություն տալով մտնել իր աշխարհ, փայփայանքով խոսել իր հետ ու խոսեցնել...

Մերի ՔԵՇԻՇՅԱՆ

Հ.Գ. Լուսանկարում` իմ սիրուն ՍԵՐԻԿԸ ծննդավայր Դիլիջանում, 1915 թ.

Դիտվել է՝ 1160

Մեկնաբանություններ