«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Նիկոլը և նիկոլենք գործելով Ռուսաստանի դեմ, դաշույն են խրում պատերազմի առջև կանգնած Հայաստանի և Արցախի թիկունքին. պահը հատուկ է ընտրված-6

Նիկոլը և նիկոլենք գործելով Ռուսաստանի դեմ, դաշույն են խրում պատերազմի առջև կանգնած Հայաստանի և Արցախի թիկունքին. պահը հատուկ է ընտրված-6
15.09.2023 | 09:28

Ներքին թշնամին՝ Հայաստանում և Արցախում ռուսական ներկայության վերջը տալու հստակ քաղաքականությամբ

(սկիզբը` այստեղ)

Այսպիսի դեպքերում ասում են՝ պատերազմից հինգ պակաս է… Նկատի չունենք սոսկ այն իրողությունը, որ Հայաստանն այս պահին կիսապատերազմական իրավիճակում է, վերջին օրերին հաճախացել են Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների կողմից հայկական դիրքերի ուղղությամբ կրակոցները, դրանք արձանագրվում են գրեթե ամեն օր, երբեմն օրը 2 անգամ:

Հայաստանի ՊՆ պաշտոնական կայքի տեղեկատվության համաձայն (այսօր

(14.09.2023-irates,am) ժամը 21:30-ի դրությամբ), Ադրբեջանի ԶՈՒ կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերջին դեպքն արձանագրվել է սեպտեմբերի 13-ին, ժամը 03:40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Նկատի չունենք սոսկ արտաքին թշնամու կողմից պատերազմի սանձազերծման համար տեղեկատվական, քարոզչական, քաղաքական հենք նախապատրաստելու նպատակով, Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից ամեն օր, հաճախ օրը մի քանի անգամ տարածվող ապատեղեկատվությունն այն մասին, թե Հայաստանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավ-արևմտյան, հարավ-արևելյան, արևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:

Երբ նշում ենք Ադրբեջանի կողմից նախապատրաստվող պատերազմի մասին, առաջին հերթին, նկատի ունենք Հայաստանի հետ սահմանի և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի երկայնքով թշնամու զորքի և զինտեխնիկայի ավելի քան մեկ շաբաթ առաջ սկսված ահռելի կուտակումը: Այս կապակցությամբ առաջարկում ենք նախ ծանոթանալ Արցախի ՊԲ հրապարակած հետևյալ տեսանյութին՝ https://www.youtube.com/watch?v=h5kFa2D1qx8&t=1s, ապա Ադրբեջանի կողմից մեր սահմանին ռազմական տեխնիկայի կուտակման վերաբերյալ հաջորդ տեսանյութին՝ https://www.youtube.com/watch?v=cIQ-q1QmUn8 , նաև հետևյալ տեսանյութին՝ https://www.youtube.com/watch?v=S6JwOyoAJJU և հրապարակմանը՝ https://mamul.am/am/news/274524?fbclid=IwAR1eosSkP4RHQoDL2VQJvfEvDJHJ4gkmwsDOqxzRtx0AmGev-Oyy_J8Akgo:

Պատկերացում կազմելու համար, թե Ադրբեջանի կողմից կուտակվող ինչ զինտեխնիկայի և զինատեսակների մասին է խոսքը, առաջարկում ենք ծանոթանալ ռազմական փորձագետ Վան Համբարձումյանի հետևյալ ֆեյսբուքյան գրառմանը՝ https://www.facebook.com/anna.asatryan.1069/posts/pfbid0Cvr4CBUfbFXWtJ2LnR3whHUXMGrC4DCv9und6k4tnyUimUzYpXbc1hzdqwFuxJxZl :

Իրավիճակն իսկապես այնքան վտանգավոր է, որ նույնիսկ Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանն է սեպտեմբերի 12- ին ելույթ ունենալով Հայաստանի նախաձեռնությամբ հրավիրված ԵԱՀԿ հատուկ մշտական խորհրդի նիստին, ահազանգել այդ մասին:

Հայաստանի արտգործնախարարության տեղեկացմամբ , «Անդրադառնալով տարածաշրջանում անվտանգային իրավիճակին՝ ԱԳ նախարարի տեղակալը դատապարտել է Ադրբեջանի կողմից ՀՀ հետ սահմանի և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի երկայնքով իրականացվող անձնակազմի, հարձակողական սպառազինության և ռազմական տեխնիկայի տեղաշարժերը և կուտակումները։ Նա ընդգծել է, որ այս գործողությունները ոչ այլ ինչ են, քան ուժի սպառնալիք, ինչը վկայում է, որ Ադրբեջանը պատրաստվում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ նոր ռազմական ագրեսիայի»։

Մոտալուտ կամ միանգամայն սպասելի պատերազմը կանխելու համար ուղղակի գոյաբանական նշանակություն ունեցող անհրաժեշտություն է, որ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը կամ իշխանության համապատասխան մարմինները շտապ մեր երկիր հրավիրեն ՀԱՊԿ կամ ռուսական խաղաղապահ զորքեր, կամ այստեղ ՀԱՊԿ- ի, ՌԴ- ի (ինչու ոչ՝ Ռուսաստանի և Իրանի) հետ համատեղ զորավարժություններ կազմակերպեն: Թե՛ Ռուսաստանը, թե՛ ՀԱՊԿ-ը պատրաստ են դրան (ծանոթանալ հետևյալ հղումներով՝ https://news.am/arm/news/778972.html, https://www.youtube.com/watch?v=rC7XYF04f6I, https://news.am/arm/news/779876.html ), կարծում ենք, պատրաստ է նաև իրանական կողմը:

Գիտակցելով վերոնշյալ անհրաժեշտությունը, «Հայրենիքի վահան» պահեստազորի սպաների միությունը, «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ- ն, «Պահեստազորի սպաների» շարժումը սեպտեմբերի 11- ին հանդես եկան համատեղ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ, որում մասնավորապես նշված է.

«Հայաստանի և Ադրբեջանի սահմանային շփման գծի երկայնքով ադրբեջանական զորքերի կուտակումը հաստատապես վկայում է, որ պատերազմի հավանականությունն առավել քան ռեալ է, օրերի հարց: Այս իրավիճակը մեզ համար կանխատեսելի էր և այդ պատճառով դեռևս ընթացիկ տարվա մարտի 28-ին մենք համատեղ հայտարարությամբ դիմել էինք Նիկոլ Փաշինյանին «ՀԱՊԿ կողմից Հայաստանին առաջարկվող օժանդակության փաթեթը ստորագրելու, իսկ անհրաժեշտության դեպքում Հայաստանի և Ադրբեջանի շփման գծի ամբողջ երկայնքով նաև ՀԱՊԿ խաղաղապահ զորախումբ տեղակայելու խնդրանքով ՀԱՊԿ-ին դիմելու պահանջով», ինչը սակայն Ն․ Փաշինյանի կողմից մնաց անարձագանք: Ավելին, առ այսօր ՀԱՊԿ-ի հետ որևէ համաձայնություն ձեռք չի բերվել: Այս անգործությունը կործանարար է լինելու երկրի համար, քանի որ չկա այլ իրական ուժ, երաշխիք, որը կարող է զսպել ադրբեջանա-թուրքական ուժերին և կանխել մոտալուտ արհավիրքը: Հետևաբար ստիպված մենք կրկին դիմում ենք Ն․ Փաշինյանին ու ՀՀ ուժային կառույցների մեր գործընկերներին հետևյալ

ԿՈՉ-ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ

Ս/թ օգոստոսի վերջին և սեպտեմբերի առաջին տասնօրյակում Ադրբեջանը զինանձնակազմ և ռազմական տեխնիկա կենտրոնացրեց Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի սահմանների մոտ, որն ուղեկցվեց ծանր հրետանու, սպառազինության և ռազմական տեխնիկայի տեղաշարժով։

Սահմանային լարվածությունը կտրուկ թեժացավ սեպտեմբերի 1-ին, երբ Սոթքում ադրբեջանական զինված ուժերի նախահարձակ գործողությունների հետևանքով զոհվեց երեք և վիրավորվեց երկու հայ զինծառայող։ Շարունակվում են հրադադարի ռեժիմի խախտումների վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի փոխադարձ մեղադրանքները։ Ադրբեջանում ընթանում է պահեստազորի զորահավաք։ Ադրբեջանը հայտարարում է, որ տարածաշրջանային անվտանգության իրական սպառնալիքը Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից իրականացվող սադրանքներն են, Ադրբեջանին ուղղված տարածքային պահանջները և հայկական զինված ուժերը, որոնք, ըստ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված եռակողմ համաձայնագրերի, դեռևս դուրս չեն բերվել Լեռնային Ղարաբաղից։

Զուգահեռաբար Ադրբեջանը շարունակում է խոսել «Զանգեզուրի միջանցքի» ‰ մասին, որի գործարկման աշխատանքները նախատեսում է ավարտել 2024-ին: Իրականությունը գլխիվայր ներկայացնող Ադրբեջանի ղեկավարության փաստացի նպատակն է ինքնիշխան Հայաստանի որոշ տարածքներ բռնազավթելը, նրանից այլևս օտարված տարածքները Ադրբեջանի և այլ երկրների քաղաքացիներով բնակեցնելը, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ էթնիկ զտումներ իրականացնելը, ցեղասպանության ենթարկելը։

Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականությունը հիմնված է նաև ԵՄ-ի համապատասխան կեցվածքի և Նիկոլ Փաշինյանի կողմից կատարվող քայլերի վրա։

ԵՄ քաղաքականությունը այս տարածաշրջանում առավել քան պրագմատիկ է, Բրյուսելը չի դիտարկում Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման հնարավորությունը։ 2022 թ․ հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանին պարտադրվեց ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` ներառելով Լեռնային Ղարաբաղը, որի կարգավիճակը հետագայում որոշելու ՌԴ նախագահի առաջարկը փոխարինվեց այդ տարածքում բնակչության իրավունքների պաշտպանությամբ և անվտանգության ապահովմամբ։

2022 թվականի հոկտեմբերից Հայաստանում գտնվող և 2023 թվականից թվաքանակն էականորեն ավելացրած ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ միայն ի վիճակի չեղավ զսպել Ադրբեջանին և կայունացնել իրավիճակը, այլև էլ ավելի սրեց հակասությունները։ ԵՄ դիտորդների տեղակայման ողջ ընթացքում մարդկային զոհերով ուղեկցվող հայ-ադրբեջանական միջադեպերը դրա վկայությունն են։

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության ռազմական ներկայության դեմ Հայաստանի օրվա իշխանությունների բացահայտ մերժողական կեցվածքը դրսևորվեց ՀՀ կառավարության սեպտեմբերի 7-ին նիստին Ն. Փաշինյանի ելույթով։ Կառավարության նիստում վերջինս հայտարարեց, որ տարածաշրջանում սրված է ռազմաքաղաքական իրավիճակը և որ Ադրբեջանը զորքեր է կուտակում Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով։

Ռուսաստանի նկատմամբ դաշնակցային-գործընկերային հարաբերությունները Հայաստանի օրվա իշխանություններն իրենց կառավարման հինգ տարիների ընթացքում փոխարինեցին որպես փաստացի հակառակորդ պետության հետ հարաբերությունների, որի բացահայտ գնահատականը եղավ Երևանի «անբարյացակամ գործողությունների» ֆոնին նոտայի տեսքով սեպտեմբերի 8-ին ՌԴ արտաքին գործերի նախարարության կոշտ բողոքը, որում մասնավորապես ասված է. «Արձանագրեցինք վերջերս Հայաստանի Հանրապետության պաշտոնական շրջանակներում և քաղաքական վերնախավում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում և Ռուսաստանի հետ երկկողմ հիմունքներով դաշնակցային կապերի նպատակահարմարության, ինչպես նաև 2020-2022 թթ. հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղիների մասին Մոսկվայի, Երևանի և Բաքվի միջև եռակողմ համաձայնագրերի իրագործելիության վերաբերյալ որոշակի կասկածների ի հայտ գալը։

Այս ֆոնին Հայաստանի ղեկավարությունը վերջին օրերին ձեռնարկել է մի շարք ոչ բարեկամական քայլեր, այդ թվում՝ ՄՔԴ Հռոմի ստատուտի վավերացման գործընթացի մեկնարկը, վարչապետի տիկնոջ՝ Ա.Վ.Հակոբյանի Կիև մեկնելը՝ Կիևի նացիստական ռեժիմին մարդասիրական օգնություն տրամադրելու նպատակով և ԱՄՆ-ի մասնակցությամբ Հայաստանի տարածքում զորավարժությունների անցկացումը։

Այս առնչությամբ Մոսկվայում Հայաստանի դեսպան Վ.Վ.Հարությունյանը կանչվել է ՌԴ ԱԳՆ և նրա նկատմամբ կոշտ հայտարարություն է արվել։ Բացի այդ, ուղարկվել է բողոքի նոտա, որում նշվում է սեպտեմբերի 6-ին ՀՀ ԱԺ նախագահ Ա.Ռ. Սիմոնյանի կողմից ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ, Տեղեկատվության և մամուլի վարչության տնօրեն Մ.Վ.Զախարովայի և ընդհանուր առմամբ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հասցեին վիրավորական հայտարարությունների անընդունելիության մասին:

Միևնույն ժամանակ, Մոսկվան համոզված է, որ Ռուսաստանը և Հայաստանը մնում են դաշնակիցներ, և գործընկերության զարգացման և ամրապնդման բոլոր պայմանավորվածությունները լիովին կիրականացվեն՝ ի շահ մեր երկու երկրների ժողովուրդների։ Խոսքը, ի թիվս այլ հարցերի, վերաբերում է ՀԱՊԿ շրջանակներում վարժանքների կազմակերպմանը և հետագայում կազմակերպության դիտորդական առաքելության ուղարկմանը հանրապետություն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորմանը նպաստելու նպատակով։

Ռուսական կողմը կշարունակի գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերն այդ նպատակների համար»։

Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման համար Ն. Փաշինյանը սեպտեմբերի 9-ին դիմել է ԱՄՆ պետքարտուղար Բլինքենին, Գերմանիայի կանցլեր Շոլցին, Ֆրանսիայի նախագահ Մակրոնին, Իրանի նախագահ Ռաիսիին, Վրաստանի վարչապետ Ղարիբաշվիլուն։

Եթե միջազգային հանրությունն ընդունելով Հայաստանի դիմումը, այսինքն` Փաշինյանի զանգերը, պարտադրում է Ալիևին ՀՀ-ի և Լեռնային Ղարաբաղի շփման գծից հետ քաշել զորքերն ու վերադառնալ բանակցային սեղանի շուրջ, ընդունել Փաշինյանի խոստումները, այն է՝ Լեռնային Ղարաբաղը, Հայաստանի 8 անկլավներն Ադրբեջանի մաս են, Հայաստան պետք է վերադառնան ադրբեջանցի փախստականները, բացվի «Զանգեզուրի միջանցքը», ապա Ալիևը ստանում է նվազագույնը այն, ինչը ցանկանում է։ Փաստացի Հայաստանի ապագան կառուցվում է պետության կազմաքանդման գործնական քայլերով։

Եթե միջնորդների ջանքերից հետո Ալիևը Փաշինյանի հետ մասնակցում է բանակցությունների և եթե Փաշինյանն այս կամ այն պատճառով հրաժարվում է ստորագրել «խաղաղության պայմանագիրը», ապա Ալիևը ստանում է նոր պատերազմ սկսելու լիակատար ազատություն: Որպես հետևանք՝ միջնորդ պետությունների ղեկավարները ոչինչ չեն ձեռնարկելու այդ պատերազմը կանխելու կամ զսպելու համար։ Այսինքն` Ալիևն ուժի կիրառման սպառնալիքով «խաղաղության պայմանագրով» ստանում է իր առավելագույնը կամ ստանում է պատերազմի իրավունք։

Առանց պատերազմի, «խաղաղության պայմանագրի» ներկա պայմանների և նվազագույն կորուստներով իրավիճակի հանգուցալուծումը կարող է լինել միայն, եթե Փաշինյանի կողմից ստորագրվի «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանն օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը։

ՀԱՊԿ ղեկավարության, ինչպես նաև ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից բազմիցս հայտարարվել է, որ հայ-ադրբեջանական սահման դիտորդական առաքելության ուղարկելու, ՀԱՊԿ խաղաղապահ զորախումբ տեղակայելու և ՀԱՊԿ ռազմատեխնիկական օժանդակություն տրամադրելու, համատեղ զորավարժություններ անցկացնելու առաջարկը սեղանին է և հայկական կողմի համաձայնության դեպքում այն կարող է հրատապ կերպով իրականություն դառնալ։

Հաշվի առնելով Հայաստանի և Արցախի առջև առկա մահացու սպառնալիքները, նոր լայնածավալ ռազմական գործողությունների կամ պատերազմի մեծ հավանականությունը,

Նիկոլ Փաշինյանից վերստին պահանջում ենք`

անհապաղ ստորագրել ՀԱՊԿ կողմից Հայաստանին առաջարկվող օժանդակության փաթեթը և դրական պատասխանել Հայաստանի ու Ադրբեջանի շփման գծի ամբողջ երկայնքով ՀԱՊԿ խաղաղապահ զորախումբ տեղակայելու ՀԱՊԿ առաջարկը, միաժամանակ պատրաստվելով Հայաստանում իրականացնել նախկինում մերժած ՀԱՊԿ երկու զորավարժությունները,

դիմում ենք Հայաստանի Հանրապետությունում նախկինում քաղաքական կամ ռազմական բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց, ուժային կառույցների պահեստազորի գեներալներին և սպաներին ՀԱՊԿ օժանդակությունն անհապաղ իրականություն դարձնելու հարցում կոշտ հրապարակային կեցվածք դրսևորելու հորդորով,

ուժային կառույցների գործող ղեկավարներին, գեներալներին և սպաներին կոչ ենք անում դրսևորել կամք և իրենց լիազորությունների շրջանակներում թույլ չտալ Հայաստանի համար խիստ վտանգավոր իրադարձությունների զարգացումը, որոնք բերելու են տարածքային և մարդկային նոր կորուստների, պատերազմի, ազդել երկրի քաղաքական ղեկավարության վրա, չսպասարկել հակառակորդի շահերը և ընդունել ՀԱՊԿ-ի կողմից Հայաստանին առաջարկվող օգնության փաթեթը, այլապես կիսելու եք հետևանքների պատասխանատվությունը»։

Կարծես արձագանքելով վերոնշյալ պահանջին, Հայաստանի, Արցախի, հայերիս թիվ 1 ներքին թշնամին՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլը, «Politico» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, թե «Հայաստանն այլևս չի կարող ապավինել Մոսկվային՝ որպես իր անվտանգության երաշխավորի, չնայած աճում են մտավախությունները Ադրբեջանի հետ բաց հակամարտության վերսկսման վերաբերյալ»:

Պետական դավաճանության մեջ հանրայնորեն մեղադրվող սրիկան (սա տվյալ դեպքում վիրավորանք չէ, այլ Նիկոլի բնորոշումը՝ որպես անազնիվ ու խարդախ) այսպիսով ինքն արձանագրելով, խոստովանելով, որ աճում են «մտավախությունները Ադրբեջանի հետ բաց հակամարտության վերսկսման վերաբերյալ», հետևողականորեն շարունակելով հայ- ռուսական հարաբերությունները փչացնելու իր քաղաքական ուղեգիծը, միաժամանակ հայտարարել է, որ «Հայաստանն այլևս չի կարող ապավինել Մոսկվային՝ որպես իր անվտանգության երաշխավորի»:

Ինչպե՞ս չհարցնել՝ Նիկոլ, բա այս հայտարարությունիցդ հետո Հայաստանն ո՞ւմ, ինչի՞ն, միջպետական ո՞ր կազմակերպությանը կամ ո՞ր պետությանն է ապավինելու որպես իր անվտանգության երաշխավորի… Երբեմնի հաղթական, պանծալի, բայց քո և յուրայիններիդ մեղքով պարտված և այժմ, ցավոք, խայտառակ վիճակում գտնվող բանակի՞ն է ապավինելու… Թե՞ կնոջդ, որին Էռատո են ասում, պատերազմից առաջ ուղարկելու ես բանակի բոլոր զինվորների ու սպաների մոտ՝ նրանց բարոյական, հոգեբանական աջակցություն ցուցաբերելով, բանակի մարտունակությունը մի քանի կարգով բարձրացնելու համար…

Պատերազմը կանխելու նպատակով Վայոց Ձորում և Սյունիքում հայ-ռուս-իրանական համատեղ զորավարժություններ անհապաղ կազմակերպելու, անցկացնելու առաջարկով մեկ շաբաթ առաջ հանդես է եկել Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունը, սակայն Նիկոլը կամ նրա իշխանությունն առ այս պահը ոչ նշված զորավարժություններն են հրավիրել, ոչ էլ ստորագրել են ՀԱՊԿ կողմից Հայաստանին առաջարկվող օժանդակության փաթեթը և դրական պատասխանել Հայաստանի ու Ադրբեջանի շփման գծի ամբողջ երկայնքով ՀԱՊԿ խաղաղապահ զորախումբ տեղակայելու ՀԱՊԿ առաջարկին:

Նիկոլի կամ նրա գիտությամբ, համաձայնությամբ կամ հանձնարարությամբ նրա ձևավորած իշխանության համապատասխան մարմինների կողմից հիմա էլ վերոնշյալ հանցավոր անգործությամբ է շարունակվում պետական դավաճանությունը, որի և որի միանգամայն սպասելի արյունալի, ողբերգական հետևանքների ողջ պատասխանատվությունը Նիկոլից բացի, կիսելու են նաև առ այս պահը Նիկոլին չձերբակալած և քրեական պատասխանատվության չկանչած իրավապահ համակարգի քաղաքական պոռնիկները՝ ենթարկվելով ԽՍՏԱԳՈւՅՆ, բայց միանգամայն ԱՐԴԱՐԱՑԻ պատժի:

(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3907

Մեկնաբանություններ