«ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորության մասին Երևանից հնչող հայտարարություններն ինքնիշխան ընտրություն են, Հայաստանի ղեկավարության ընտրությունը։ Բայց ես ամեն դեպքում հույս ունեմ, որ դարեր շարունակ ռուս ժողովրդի և հայ ժողովրդի միջև գոյություն ունեցող կապերը չեն կարող ոչնչացվել որևէ ժամանակավոր վարչակազմի կողմից»,-ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:               
 

Բա մի երկու օրի՞ց ինչ են գրելու

Բա մի երկու օրի՞ց ինչ են գրելու
17.09.2023 | 10:41

Ինձ մի բան ա շատ հետաքրքրում։

Օրինակ, էն մարդիկ, որ էս քանի օրը գրում են, թե կապիտուլյանտը շատ խառն ա, վախերի մեջ ա, սարսափած ա, արդեն փախնում ա՝ բա մի երկու օրի՞ց ինչ են գրելու, երբ էս անտերը, իր համբալների հսկայական բանակով, իր ճորտին դարձրած կլինի քաղաքապետ։ Ի՞նչ պիտի ասեն։ Պիտի ասեն՝ դե վախեցած էր, սարսափած էր ու դրա համար էլ վախից հաղթե՞ց։

Դուք չեք հասկանո՞ւմ, որ էս անտեր կապիտուլյանտն իր ժեխազավրերին ճանաչում ա ու լավ գիտի, որ գնալու են ու իր մարդուն ընտրեն։ Իսկ դուք դրանց չեք ճանաչո՞ւմ։ Բա խի՞ չեք ճանաչում, արա։ Ձեր գործը ճանաչելն ա։ Դուք չգիտե՞ք, որ կոնկրետ էս քաղաքի բնակիչների 75 տոկոսն անգրագետ, փնթի, անզգացմունք, ալմ-ական մակարդակի ուռոդներ են։

Չգիտե՞ք դրանց։

Ինչի՞ չգիտեք։

Վահրամ Սահակյան

Դիտվել է՝ 2363

Մեկնաբանություններ