ԱՄՆ-ը վետո է դրել Գազայի հատվածում անհապաղ հրադադարի մասին ՄԱԿ բանաձևի վրա, որը դեկտեմբերի 8-ին պաշտպանել են Անվտանգության խորհրդի գրեթե բոլոր անդամներն ու տասնյակ այլ երկրներ՝ տեղեկացրել է АР-ն։ Բանաձևի կողմնակիցներն այդ օրն անվանել են «ահավոր» և նախազգուշացրել նոր մահերի ու ավերածությունների մասին։ Քվեարկությունն ունեցել է հետևյալ արդյունքը՝ 13։1, Մեծ Բրիտանիան ձեռնպահ է եղել, Ֆրանսիան և Ճապոնիան աջակցել են հրադադարի կոչին։               
 

Երբեք այսքան աղմուկի մեջ այսքան մեծ լռություն չի եղել

Երբեք այսքան աղմուկի մեջ այսքան մեծ լռություն չի եղել
28.09.2023 | 22:35

Հիմա ամենադժվար բանը զրուցելն է: Խուսափում ենք հարցերից, լսում ենք անարձագանք, բառերը դժվար են տրվում: Ամեն ինչ հստակ է առանց խոսքերի: Բոլորն էլ գիտեն այն, ինչ գիտես դու: Իսկ նույն բանի կրկնությունը, կարծես, ստիպում է նորից վերապրել դրա ծանրությունը: Ոչ ոք ցանկություն չունի իր պրկված ջղերի մեջ ներարկել տագնապի հավելյալ չափաբաժինը: Լուռ մնալը արդեն քաջության պես մի բան է դարձել: Լուռ սպասումը ժամանակի նկարագիրն է: Լռել ու լսել: Լսել լացը, կրակահերթը, բոթը, հուսադրումի խոսքը, ցավի աղաղակը, հզորների մռնչյունը: Ու քայլել առաջ…

Երբեք այսքան աղմուկի մեջ այսքան մեծ լռություն չի եղել:

Հովիկ Չարխչյան

Դիտվել է՝ 5022

Մեկնաբանություններ