Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ
Սեպտեմբերի 29
Քո հպումը ունի դեռ հին ուժը:
Այո: Երբ լուռ կանգնած եք Իմ առաջ, Ես ձեռքս դնում եմ ձեր գլխին և Աստվածային հոգին այդ հզոր հպումով ներհոսում է ձեր էության մեջ:
Սպասեք Իմ առջև լռությամբ` զգալու համար այդ ներթափանցումը:
Երբ ճանապարհի ընտրության համար Ինձ եք նայում, Իմ ձեռքը մեղմորեն հպվում է ձեր բազուկին` ցույց տալու համար ընտրելիք ճանապարհը:
Երբ մտավոր, ֆիզիկական կամ հոգևոր տրտմության մեջ ընկած, Ինձ եք դիմում բժշկություն ստանալու համար, Իմ մեղմ հպումը իրոք բժշկություն և ուժ է տալիս ձեզ. արթնացնում երիտասարդ օրերի ձեր կենսաուժը, լցնում` մաքառելու ու վեր մագլցելու զորությամբ:
Երբ նվաղեք ճանապարհին, ձեր անհաստատ քայլերը հաստատեն, որ սպառվել է մարդկային կարողությունը, այդժամ, Հզոր ու Ամենահաս Ձեռքիս Հպումը զորավիգ կլինի ձեզ, ձեր ճանապարհին: Իմ հպումը դեռևս պահում է իր հին զորությունը. այդ ուժը խոստացված է ձեզ:
ՈՒրեմն առաջ ընթացեք արիակամ ու անահ: