ԱՄՆ-ը վետո է դրել Գազայի հատվածում անհապաղ հրադադարի մասին ՄԱԿ բանաձևի վրա, որը դեկտեմբերի 8-ին պաշտպանել են Անվտանգության խորհրդի գրեթե բոլոր անդամներն ու տասնյակ այլ երկրներ՝ տեղեկացրել է АР-ն։ Բանաձևի կողմնակիցներն այդ օրն անվանել են «ահավոր» և նախազգուշացրել նոր մահերի ու ավերածությունների մասին։ Քվեարկությունն ունեցել է հետևյալ արդյունքը՝ 13։1, Մեծ Բրիտանիան ձեռնպահ է եղել, Ֆրանսիան և Ճապոնիան աջակցել են հրադադարի կոչին։               
 

Օրհնյալ ապահովություն

 Օրհնյալ ապահովություն
03.10.2023 | 00:10

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Հոկտեմբերի 3

Արդարության գործերը խաղաղությամբ պիտի կատարվեն,

արդարությունը անդորրություն պիտի հաստատի, հույս

ունեցողները հավիտյան պիտի մնան (Ես. ԼԲ. 17):

Հանգիստ եղեք և իմացեք, որ Աստված եմ:

Երբ հոգին ձեռք բերի այս անդորրությունը, միայն այն ժամանակ ճշմարիտ գործ կկատարվի. միտքը, հոգին ու մարմինը իրապես կզորանան` տոկալու և հաղթելու համար:

Արդարության գործը խաղաղությունն է, այսինքն` ապրել արդար կյանքով, ապրել միայն Ինձ հետ: Այսօրինակ կյանքն է, որ ապահովություն է գտնում և համակվում անդորրությամբ:

Ապահովությունը այն հանգստությունն է, որ ծնվում է` Ինձ վրա ունեցած ձեր մեծ վստահությունից և հաստատվում` փրկելու ու պահպանելու Իմ խոստումի ու զորության վրա: Ձեռք բերեք այս հանդարտությունը և ամեն գնով պահեք այն:

Հանգստացեք Իմ մեջ:

Ապրեք Իմ մեջ հանդարտ, լուռ, ապահով, այսինքն` խաղաղ կյանքով:

Դիտվել է՝ 597

Մեկնաբանություններ