ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հեռուստամարաթոնի ժամանակ հայտարարել է. «Նախագահ Պուտինն է սկսել այս պատերազմը, որովհետև ցանկանում էր փակել ՆԱՏՕ-ի դռները և ՈՒկրաինայից խլել սեփական ուղին ընտրելու իրավունքը։ Բայց նա ուղիղ հակառակին հասավ։ ՈՒկրաինան այժմ ավելի մոտ է ՆԱՏՕ-ին, քան երբևէ։ ՈՒկրաինան կմտնի ՆԱՏՕ, դա «եթե»-ի հարց չէ, այլ «երբ»-ի»։               
 

Մեծ պատերազմից հինգ պակաս է, այլ խնդիր է՝ կհաջողվի Ռուսաստանին, Չինաստանին և Հնդկաստանին կանխել այն-6

Մեծ պատերազմից հինգ պակաս է, այլ խնդիր է՝ կհաջողվի Ռուսաստանին, Չինաստանին և Հնդկաստանին կանխել այն-6
02.11.2023 | 11:39

Անուղղակիորեն և ուղղակիորեն վտանգված է նաև Հայաստանը

(սկիզբը՝ այստեղ)

Մերձավորարևելյան հրդեհը գնալով թեժանում է: Այլևս չկարողանալով հանդուրժել Գազայի հատվածում Իսրայելի զինված ուժերի գազանությունները, երեկ Իսրայելին հրթիռային հարված է հասցրել նաև Եմենը:

«Коммерсантъ»– ի փոխանցմամբ, «Անսար Ալլահ» (հուսիներ) ապստամբ շիական շարժման ներկայացուցիչ Յահյա Սարիայի՝ X սոցցանցում հրապարակված հայտարարության, եմենական զորքերը ժամը 12:00-ին (համընկնում է Մոսկվայի ժամանակի հետ) հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր կարձակեն օկուպացված պաղեստինյան տարածքներում իսրայելական ուժերի վրա: Ավելի ուշ Եմենի պաշտպանության նախարարությունը X սոցցանցում հրապարակել է հրթիռների արձակումը պատկերող տեսագրություն:

Դատելով ամենից, Եմենի հարվածները չեն սահմանափակվել միայն օկուպացված պաղեստինյան տարածքներում իսրայելական թիրախներին ուղղվածներով: Երեկ ավելի ուշ Յահյա Սարիան հայտարարել է, որ հուսիները երեք շարք հարվածներ են հասցրել անօդաչու թռչող սարքերով, ինչպես նաև բալիստիկ և թևավոր հրթիռներով Իսրայելի տարածքին: Նա խոստացել է, որ «Անսար Ալլահը» հետագայում ևս «հրթիռներով և ԱԹՍ- ներով ավելի որակյալ հարվածներ կհասցնի, քանի դեռ չի դադարել իսրայելական ագրեսիան»:

«Times of Israel» պարբերականի հավաստմամբ, Եմենի տարածքից արձակված արկերից առնվազն մեկն ընկել է Հորդանանի անապատում։ Հնարավոր է… «Times of Israel» պարբերականի հաղորդման համաձայն՝ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱՀԱԼ), իր հերթին, հայտարարել է, որ հարձակումների ընթացքում Իսրայելի քաղաքացիական բնակչության համար սպառնալիք չի եղել, քանի որ հրթիռները և անօդաչուները Կարմիր ծովի վրա որսվել են: Լու՞րջ… Բոլո՞րն են որսվել… Եթե այո, ապա այդ ի՞նչ ծուխ էր բարձրանում Երուսաղեմում կամ Երուսաղեմի արվարձանում:

«Անսար Ալլահը» և լիբանանյան «Հըզբոլահ» շարժումը (աջակցվում է Իրանի կողմից) հոկտեմբերի 14-ին հայտարարել են Իսրայելի հետ պատերազմի պատրաստականության մասին: Ըստ Պենտագոնի մամուլի քարտուղար Պատրիկ Ռայդերի, ԱՄՆ ռազմածովային ուժերի «USS Carney» («Карни») ականակիրը հոկտեմբերի 19-ին որսացել է «Անսար Ալլահ»- ի կողմից արձակված երեք թևավոր հրթիռ և մի քանի ԱԹՍ- ներ: Դժվար չէ հասկանալ, որ դրանք ուղղված են եղել Իսրայելի թիրախներին:

Թեև Յահյա Սարիայի խոսքով՝ իրենք հարվածները սկսել են հասցնել հոկտեմբերի 7- ին Իսրայելի և ՀԱՄԱՍ- ի միջև պատերազմի սկսվելուց ի վեր, սակայն Եմենը երեկվանից արդեն պաշտոնապես պատերազմ սկսեց Իսրայելի դեմ: Հաղորդումները վկայում են, որ «Անսար Ալլահ» իսլամական դիմադրությունը և Եմենի բանակը պաշտոնապես պատերազմ են սկսել Իսրայելի դեմ:

Եմենի զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Յահյա Սարիան երեկ հայտարարելով, որ Գազայում գտնվող իրենց ժողովրդին օգնելու համար մեծ թվով բալիստիկ հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր են արձակել սիոնիստական թշնամու ուղղությամբ, հավելել է. «Եմենի «Անսար Ալլահ»- ի բանակի մուտքը պատերազմ պատահական չէր, և Եմենի ժողովրդի խնդրանքով էր, որ մենք մտանք պատերազմի մեջ։ Շուտով ցույց կտանք, որ Եմենի զենքը գերազանցում է Իսրայելի զենքերին»։

Սարիայի տեսաուղերձը ցուցադրել է շարժման վերահսկողության ներքո գտնվող «Ալ Մասիրա» հեռուստաալիքը: ՈՒշագրավ է, որ իսրայելական կողմի արձագանքը դեռ չկա՝ ոչ որևէ պաշտոնական հայտարարության, ոչ էլ Եմինին պատասխան հարվածների առումով: Պատճառը հավանաբար այն է, որ Եմենը հրապարակել է նաև Դիմոնում (Իսրայել) միջուկային հետազոտական կենտրոնի պատկերը՝ օբյեկտին հարվածելու սպառնալիքներով:

Թեև ոչ այնքան, որքան պատերազմին լիբանանյան «Հըզբոլահ»- ի լայնամասշտաբ մասնակցության դեպքում, սակայն ներկայումս ծավալվող պատերազմի մեջ Եմենի մտնելով նույնպես մեծանում է այդ պատերազմում Իրանին ներքաշելու հնարավորությունը:

(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 7752

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ