ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հեռուստամարաթոնի ժամանակ հայտարարել է. «Նախագահ Պուտինն է սկսել այս պատերազմը, որովհետև ցանկանում էր փակել ՆԱՏՕ-ի դռները և ՈՒկրաինայից խլել սեփական ուղին ընտրելու իրավունքը։ Բայց նա ուղիղ հակառակին հասավ։ ՈՒկրաինան այժմ ավելի մոտ է ՆԱՏՕ-ին, քան երբևէ։ ՈՒկրաինան կմտնի ՆԱՏՕ, դա «եթե»-ի հարց չէ, այլ «երբ»-ի»։               
 

Մեծ պատերազմից հինգ պակաս է, այլ խնդիր է՝ կհաջողվի՞ Ռուսաստանին, Չինաստանին և Հնդկաստանին կանխել այն-9

Մեծ պատերազմից հինգ պակաս է, այլ խնդիր է՝ կհաջողվի՞ Ռուսաստանին, Չինաստանին և Հնդկաստանին կանխել այն-9
11.11.2023 | 16:53

Անուղղակիորեն և ուղղակիորեն վտանգված է նաև Հայաստանը

(սկիզբը՝ այստեղ)

Իրանը ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև պատերազմի սկսվելուց հետո բազմիցս զգուշացրել է հակամարտության հնարավոր սրման մասին և կոչ արել դադարեցնել ռազմական գործողությունները: Այժմ Իրանի ԱԳՆ ղեկավարն անխուսափելի է համարել հակամարտության մասշտաբների ընդլայնումը։

Պաղեստինա-իսրայելական հակամարտության մասշտաբների ընդլայնումն անխուսափելի է Գազայի դեմ Իսրայելի ռազմական գործողությունների ինտենսիվացման պատճառով, այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Կատարի իր պաշտոնակից Մուհամեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանիի հետ հեռախոսազրույցի ընթացքում:

Նախարարները դատապարտել են խաղաղ բնակչության վրա իսրայելական վարչակարգի հարձակումները, մտահոգություն հայտնել Գազայի հատվածում հումանիտար իրավիճակի կապակցությամբ: Ըստ Իրանի ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդման, կողմերը քննարկել են նաև հակամարտության կանխարգելման քաղաքական ուղիները և հրադադարի ռեժիմի հաստատումը,

«Իրանցի և Կատարի բարձրաստիճան դիվանագետները մտքեր են փոխանակել հնարավոր հրադադարի վերաբերյալ առաջարկվող նախաձեռնությունների շուրջ,- նշված է հաղորդագրության մեջ:- Ամիր Աբդոլլահիանն ընդգծել է, որ Գազայի խաղաղ բնակչության դեմ պատերազմի սրման կապակցությամբ հակամարտության մասշտաբների ընդլայնումն այժմ անխուսափելի է դարձել»:

Իրանն Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի պատերազմի սկսվելուց հետո հանդես է եկել պաղեստինյան շարժման աջակցությամբ և բազմիցս կոչ է արել Թել Ավիվին ցամաքային գործողություն չսկսել Գազայի հատվածում: Միևնույն ժամանակ, ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունում, ավելի վաղ ի պատասխան այն հարցին, թե արդյոք Թեհրանը միջոցներ կձեռնարկի՞ Պաղեստինյան անկլավում Իսրայելի ցամաքային գործողության դեպքում, հայտարարել էին, որ հակամարտության մեջ Իրանի մտնելու պայմանը կլինի իրանական տարածքի վրա հարձակումը:

Հոկտեմբերի 29-ին՝ Գազայի հատվածում ՑԱՀԱԼ-ի ցամաքային գործողության մեկնարկից մի քանի օր անց, Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին հայտարարել Է Իսրայելի կողմից կարմիր գիծը հատելու մասին: Մեկ շաբաթ անց Իրանի պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզան ԱՄՆ-ին սպառնացել է «ծանր հարվածով», եթե Վաշինգտոնը չդադարեցնի պատերազմը և Գազայի հատվածում հրադադարի ռեժիմ չհաստատի:

«Ամերիկացիներին մեր խորհուրդն է՝ անհապաղ դադարեցնել Իսրայելի և Պաղեստինի միջև պատերազմը, ինչպես նաև ապահովել հրադադար, հակառակ դեպքում նրանք շատ կտուժեն»,- ասել է այն ժամանակ գեներալը:

Ենթադրելի էր, որ Իրանի պաշտպանության նախարարի սպառնալիքն անտեսվելու է, հենց այդպես էլ եղավ՝ պատերազմը չդադարեցվեց, նույնիսկ հրադադար չհաստատվեց:

CNN- ը, հղում կատարելով ամերիկյան հետախուզությանը, ավելի վաղ գրել էր, որ Իրանը պատասխան է պատրաստում Գազայի հատվածում ՑԱՀԱԼ-ի գործողություններին, որը, սակայն, չի ենթադրում ուղղակի բախում Իսրայելի և ԱՄՆ-ի հետ: Հեռուստաալիքի աղբյուրների տվյալներով՝ հարձակումներն իրականացրել և կիրականացնեն Թեհրանի պրոքսի խմբերը, նրանց թվում նաև՝ «Հըզբոլահը»:

Թե ե՞րբ կհատի լիբանայան «Հըզբոլահ» խմբավորման ղեկավարության համբերությունը, և շատ ավելի մեծաթիվ ու հզոր հրթիռներ, քան հոկտեմբերի 7- ին ՀԱՄԱՍ- ի կողմից, կարձակվեն Իսրայելի ու նրա մայրաքաղաքի ուղղությամբ, դժվար է ասել, բայց դա կարող է տեղի ունենալ ցանկացած պահի, և, կարծում ենք, մեծապես կախված կլինի նրանից, թե ՀԱՄԱՍ-ը ՑԱՀԱԼ-ի հետ անհավասար մարտերում կկարողանա՞ այլևս շարունակել դիմադրությունը, թե պաղեստինյան խմբավորման ջախջախումը կդառնա անխուսափելի:

Պենտագոնը, խոսելով մերձավորարևելյան տարածաշրջանում (Իրաքում, Սիրիայում) իր ռազմաբազաների վրա հաճախակի դարձած հարձակումների մասին, հնարավոր է համարել ռազմական գործողություններ վարել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, իրանական ԶՈՒ էլիտար զորամասեր) և նրա հետ կապված խմբավորումների դեմ:

«Պաղեստինցիներին և Գազայի հատվածի բնակիչներին պաշտպանելու համար անհրաժեշտ միջոցները պետք է ձեռնարկվեն բոլոր երկրների կողմից,- դեռ հոկտեմբերի վերջերին Մինսկում Եվրասիական անվտանգության բարձր մակարդակի կոնֆերանսի շրջանակում լրագրողներին, «Վեդոմոստի»- ի տեղեկացմամբ, ասել է Իրանի փոխարտգործնախարար Մոհամմադ Հասան Շեյխ Օլ-Իսլամին:- ԱՄՆ-ն առաջին անգամը չէ, որ մեզ սպառնում է հարվածներով, մենք սովոր ենք ամենօրյա սպառնալիքներին։ Բայց ամեն դեպքում, եթե դա տեղի ունենա, եթե նրանք նման տեսակի սխալներ թույլ տան, Իրանի պատասխանը դուրս կլինի բոլոր պատկերացումներից»:

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 9537

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ