ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հեռուստամարաթոնի ժամանակ հայտարարել է. «Նախագահ Պուտինն է սկսել այս պատերազմը, որովհետև ցանկանում էր փակել ՆԱՏՕ-ի դռները և ՈՒկրաինայից խլել սեփական ուղին ընտրելու իրավունքը։ Բայց նա ուղիղ հակառակին հասավ։ ՈՒկրաինան այժմ ավելի մոտ է ՆԱՏՕ-ին, քան երբևէ։ ՈՒկրաինան կմտնի ՆԱՏՕ, դա «եթե»-ի հարց չէ, այլ «երբ»-ի»։               
 

Ռուսաստանն ուղիղ խփեց Արևմուտքի սրտին, հիմա Նիկոլն ու նիկոլականներից ոմանք էլ խոժոռված կլինեն

Ռուսաստանն ուղիղ խփեց Արևմուտքի սրտին, հիմա Նիկոլն ու նիկոլականներից ոմանք էլ խոժոռված կլինեն
21.11.2023 | 10:02

Ռուսաստանի Արդարադատության նախարարությունն օրերս պահանջել է ծայրահեղական ճանաչել և արգելել ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսվեստիտ) շարժումը Ռուսաստանում: Ինչպես տեղեկացրել է նախարարության կայքը, արդարադատության նախարարությունը հայց է ներկայացրել դատարան՝ ԼԳԲՏ միջազգային հասարակական շարժումը ծայրահեղական կազմակերպություն ճանաչելու և Ռուսաստանում արգելելու պահանջով:

«ԼԳԲՏ միջազգային հասարակական շարժումը ծայրահեղական կազմակերպություն ճանաչելու և Ռուսաստանի Դաշնության տարածքում դրա գործունեությունն արգելելու վերաբերյալ Ռուսաստանի արդարադատության նախարարության վարչական հայցադիմումով դատավարությունը նշանակված Է նոյեմբերի 30-ին»,- «РИА Новости»– ի փոխանցմամբ , նշված է նախարարության հաղորդագրության մեջ:

Ինչպես տեղեկացրել է ՌԴ արդարադատության նախարարությունը, Ռուսաստանի տարածքում գործող ԼԳԲՏ շարժման գործունեության մեջ հայտնաբերվել են «ծայրահեղական ուղղվածության տարբեր նշաններ և դրսևորումներ, այդ թվում ՝ սոցիալական և կրոնական տարաձայնությունների հարուցում»:

ՈՒշագրավ է, որ նիստը տեղի է ունենալու Գերագույն դատարանում, ինչը, կարծում ենք, վկայում է բարձրացված հարցին տրված մեծ կարևորության վրա:

Հիմա կարո՞ղ եք պատկերացնել այդպիսի մի հայց և նմանաբնույթ վերաբերմունք Հայաստանում: Իհարկե՛ ոչ: Այստեղ իշխանավորներից ոմանք իրենք են ԼԳԲՏ անդամ կամ նրանց «իրավունքների» և հանրության այլասերման պաշտպաններ, ավելին՝ անբարոյականության քարոզիչներ և հասարակության այլասերման քաղաքականություն վարողներ, ինչպես Նիկոլն հենց ինքը, այստեղ այլասերվածները խմբակային կերպով ծեծեցին ու ստորացրեցին ոստիկաններին ու մնացին անպատիժ:

Եթե չեք մոռացել, Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը հեղինակն է «Երկրի հակառակ կողմը» վերտառությամբ մի «գրքի» (անձամբ իմ գնահատմամբ՝ աղբի կամ, լավագույն դեպքում, թղթի թափոնի), որը, եթե հեղինակը ճիշտ վերնագրած լիներ, պետք է վերնագրած լիներ «Բարոյականության հակառակ կողմը», քանի որ իրականում հենց այդպիսին է: Դրանում Նիկոլը չի էլ փորձել թաքցնել սեռական հակումները, օրինակ, արձանի ու կտավի նկատմամբ, այսինքն` սեռական շեղվածությունը (էջ 147), երազել է արձան բռնաբարել (https://www.facebook.com/Boghboghik/videos/608649820525470):

«Չնայած` ես գժվում եմ կույս տղաների համար: Նախ` երբ դառնում եմ նրանց առաջինը, դա երաշխիք է, որ ամբողջ կյանքում քեզ չեն մոռանա: Եվ հետո, որ նրանք դողում են վախկոտ նապաստակի նման և որպես կանոն` պրծնում առաջին իսկ ներթափանցումից» (մեջբերումը նույն «գրքի» 233-րդ էջից է):

Նրանք, ովքեր հետևողականորեն հետևում են միջազգային լրահոսին և իրադարձությունների զարգացմանը, գիտեն, թե Արևմուտքի համար որքան կարևոր է այլասերվածների «իրավունքների», ներառյալ ու, մասնավորապես, նրանց կողմից այլասերման քարոզչությամբ հասարակության այլ անդամների այլասերելու իրավունքի պաշտպանությունը: Դրա դեմ ոտնձգության, այդ «իրավունքների» արգելման դեպքում Արևմուտքի վայնասունին էլ ծանոթ կլինեն: Բայց, հավանաբար, միայն քչերը գիտեն, թե ինչով է պայմանավորված Արևմուտքի այդ վերաբերմունքը:

Խնդիրը հասկանալը բարդ չէ. ուղղակի պետք է իմանալ, որ մարդու այլասերումը, աստվածային ու բնական ճանապարհից նրա շեղվելն անխուսափելիորեն հետևանքներ ունի, ոչ միայն ֆիզիկական (սերունդ չունենալ), հասարակության, երկրի համար ժողովրդագրական հետևանքներ, այլև, ինչն ամենաահավորն է, անձի համար հոգևոր հետևանքներ, այսինքն՝ անհատի հոգևոր կործանում:

Այս կամ այն սեռական փոքրամասնության ներկայացուցիչ լինելը, այլասերվելը Դժոխքի «ուղեգրի» ձեռքբերում է, որքան շատ մարդկանց հնարավոր լինի գայթակղել, շեղել, փչացնել, և որքան շատ մարդիկ այլասերվեն, այնքան Սատանայի ծնունդները (նրանք, որոնց հայրն Աստված չէ, այլ Սատանան, Ավետարան ըստ Հովհաննեսի, գլուխ 8, 41-44) և Սատանայի ծառաները՝ ԱՄՆ- ի և Արևմուտքի տիկնիկավարները, իրենց տիրոջ և իրենց գործը կհամարեն հաջողված:

Ոմանք գուցե ասեն՝ եթե մարդն ինքն այլասերված չէ, ցանկացած քաւրոզչությամբ հնարավոր չի լինի նրան այլասերել: Այդպիսի «գիտունները» թող բարի լինեն ծանոթանալ Օվերտոնի պատուհանին (https://zugaherashxar.blogspot.com/2015/01/blog-post_30.html¸https://www.youtube.com/watch?v=BaWq5BTn4O4 , https://www.youtube.com/watch?v=zSe0Gc60TJ0&feature=share&fbclid=IwAR1nRtsrdZ89pzsasa9cnGblOlpJq3JOQQfJvisFYgsvPJuWYuhD2Um6iTQ ):

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 8798

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ