ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է ԱՄՆ-ի հետ ռազմավարական կայունության շուրջ բանակցելու պատրաստակամության մասին: «Մենք ոչինչ չենք մերժում, ոչ մի բանից չենք հրաժարվում, բայց պետք է հասկանանք, թե ինչ են նրանք ուզում։ Նրանք սովորաբար ցանկանում են հասնել միակողմանի առավելությունների։ Դա չի լինի»,- ասել է նա:               
 

Արցախն Ադրբեջանին հանձնելուց, կործանելուց հետո, Նիկոլը շարունակում է նախապատրաստել Հայաստանի կործանումը

Արցախն Ադրբեջանին հանձնելուց, կործանելուց հետո, Նիկոլը շարունակում է նախապատրաստել Հայաստանի կործանումը
28.11.2023 | 15:06

Թե կարծում է այս ամենից հետո մնալու է ասպարեզում և անպատիժ, չարաչար սխալվում է, Սաակաշվիլուն երանի է տալու, թե մինչ այդ ողջ մնաց

Ժողովրդական մի այսպիսի ասացվածք կա՝ մուկը մի բան չէ, բայց որ ընկնում է ապուրի մեջ, ապուրը փչանում է:

Չգիտենք՝ կարելի՞ է վերոնշյալի հետ համեմատել հայ- ռուսական հարաբերություններում Նիկոլի դերակատարությունը:

Նիկոլն ինքն իսկապես մի բան չէ, բայց նույնը չի կարելի ասել նրա հետևում դեռ 2018 թվականից էլ առաջ եղած ու գործող արևմտյան ուժերի մասին: Համենայն դեպս, Նիկոլին հաջողվում է հետևողականորեն փչացնել հայ- ռուսական հարաբերությունները:

Հայաստանի, Արցախի, հայերիս թիվ 1 ներքին թշնամի Նիկոլը, որը նաև Ռուսաստանի թշնամին է, Արցախն Ադրբեջանին հանձնելուց, կործանելուց հետո (որքան էլ կապիկություններ անի, փորձի մեղքը սրա- նրա վրա լղել, թիվ 1 պատասխանատուն ինքն է), շարունակում է նախապատրաստել Հայաստանի կործանումը՝ հետևողականորեն փչացնելով հայ- ռուսական հարաբերությունները:

Իր ոհմակի հետ միասին Հայաստանի տարածքային ամբողջականությունը չպաշտպանած, պետական դավաճանությամբ Հայաստանի տարածքային ամբողջականության հերն անիծած Նիկոլն անցած ուրբաթ ուղիղ եթերում հայտարարել է, որ Հայաստանն աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը:

«Մենք միանշանակ և լիարժեքորեն պաշտպանում ենք Վրաստանի միասնականությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, անկախությունը և ժողովրդավարությունը»,- ասելէ Նիկոլը՝ պատասխանելով այն հարցին, թե «Արդյոք այսօրվա ձեր կառավարությունը պատրա՞ստ է Աբխազիան և Օսիան ճանաչել որպես Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքներ»:

Այսպիսով, ըստ Նիկոլի, Աբխազիայի Հանրապետությունը և Հարավային Օսիայի Հանրապետությունը Ռուսաստանի կողմից բռնազավթված տարածքներ են: Ըստ էության, հե՛նց սա է բխում նրա պատասխանից: «Ժողովրդավարությունը» ասելով էլ, կարծում ենք, նկատի ունի ոչ թե Վրաստանի ներկայիս իշխանությանը՝ կառավարությունը, խորհրդարանը, այլ ներկա նախագահին ու նախկին նախագահ Սաակաշվիլուն:

Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ «ՄԱԿ-ում մինչև 2019 թվականը և 2019 թվականից հետո Հայաստանի Հանրապետության քվեարկությունները շատ տեսանելի և որոշակի տարբերություններ են արձանագրել, ինչի կապակցությամբ, այդ թվում՝ Վրաստանի ներկայացուցիչները, մեր եղբայրական պետության ներկայացուցիչները այդ կապակցությամբ իրենց գոհունակությունն են հայտնել»:

Ավելին. ինչպես նշելէ«Sputnik Արմենիան», «Վրաստանը 2008 թվականից սկսած, ամեն տարի բանաձևեր է նախաձեռնում Աբխազիայից և Հարավային Օսիայից հարկադիր տեղահանված անձանց և փախստականների վիճակի մասին»։ Մինչև 2019 թ., Հայաստանը դեմ է քվեարկել, իսկ հետո սկսել է ձեռնպահ մնալ քվեարկություններին։

Վրաստանի ներկայացրած բանաձևը, մասնավորապես, կոչ է անում ապահովել Աբխազիայից և Հարավային Օսիայից փախստականների անվտանգ և անարգել վերադարձն իրենց տներ: Բանաձևի վերնագրում Աբխազիան և Հարավային Օսիան մշտապես անվանված են Վրաստանի տարածքներ։ 2019 թ. Հայաստանն առաջին անգամ դեմ չի քվեարկել Վրաստանի նախաձեռնած բանաձևին, Երևանը ձեռնպահ է մնացել քվեարկելուց։

Ինչպես հայտնի է, 2008 թ. օգոստոսին, Հարավային Օսիա վրացական զորքերի ներխուժումից հետո, Ռուսաստանն իրականացրեց «Վրաստանին խաղաղություն պարտադրելու» ռազմական գործողությունը: Հակամարտության արդյունքում ՌԴ- ն ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը։ Աբխազիայի Հանրապետության անկախությունը ճանաչել են նաև Նիկարագուան, Վենեսուելան, Նաուրուն, Վանուատուն, ինչպես նաև մասամբ ճանաչված Հարավային Օսիան, չճանաչված Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը։

Հարավային Օսիայի Հանրապետության անկախությունը,

ՌԴ-ից բացի, ճանաչել են ՄԱԿ- ի անդամ չորս պետություն (Վենեսուելա, Նիկարագուա, Նաուրու, Սիրիա և չորս չճանաչված և մասամբ ճանաչված պետություններ): Վրաստանն այդ տարածքները համարում է իր շրջանները:

Թեև աշխարհի երկրների մեծ մասը չի ճանաչել վերոնշյալ հանրապետությունների անկախությունը, սակայն հարկ է ընդգծել, որ Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը չճանաչելը մի բան է, և բոլորովին այլ բան «Արդյոք այսօրվա ձեր կառավարությունը պատրա՞ստ է Աբխազիան և Օսիան ճանաչել որպես Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքներ» հարցին ի պատասխան, հայտարարելը, որ մենք միանշանակ և լիարժեքորեն պաշտպանում ենք Վրաստանի միասնականությունը, տարածքային ամբողջականությունը՝ այսպիսով Աբխազիան և Հարավային Օսիան համարելով բռնազավթված, պարզ է, ոչ մարսեցիների, այլ Ռուսաստանի կողմից:

Նիկոլի վերոնշյալ հայտարարությանն օպերատիվ կերպով անդրադարձել ու նրան մի շառաչուն բարոյական ապտակ է հասցրել Հարավային Օսիայի նախագահ Ալան Գագլոևը: Մեկնաբանելով Նիկոլի հայտարարությունը, Գագլոևը, «Sputnik Արմենիա»- ի տեղեկացմամբ, ասել է.

«Մենք հարգում ենք հայ ժողովրդին, որի հետ ունենք դարավոր բարեկամական հարաբերություններ, բայց մեզ չի հետաքրքրում Լեռնային Ղարաբաղին լքած վարչապետի կարծիքը։ Դժվարին իրավիճակում նա դավաճանեց իր ժողովրդին, որն օգնություն էր ակնկալում Հայաստանից։ Փաշինյանը համարձակություն չունեցավ ճանաչելու Արցախի անկախությունը։ Մեզ չի հետաքրքրում նման քաղաքական գործիչների կարծիքը»։

Հարավային Օսիայի նախագահն ընդգծել է, որ այսօր ՌԴ և մի շարք այլ պետությունների կողմից ճանաչված Հարավային Օսիան անկախ պետություն է, և բոլորը պետք է դա հաշվի առնեն։

Ակնհայտ է, որ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողն իր վերոնշյալ պատասխանով, ըստ էության, հերթական անգամ դիվանագիտական դեմարշ է հայտարարել Ռուսաստանին: Իսկ գիտե՞ք ինչու…

Նիկոլի հայտարարությունները, քայլերը նման են մի յուրօրինակ խաղի՝ հարվա՛ծ Մոսկվայի դարպասին, հիմա գնդակը գտնվում է Մոսկվայի դաշտում, Նիկոլը սպասում է այնտեղից իր, իր իշխանության, իր ոհմակի ուղղությամբ գնդակի պատասխան հարվածին՝ Պեսկովի, Լավրովի, Զախարովայի կամ մեկ ուրիշի կոշտ հայտարարությամբ՝ իր կողմից Աբխազիան և Հարավային Օսիան ՌԴ- ի կողմից բռնազավթված տարածքներ համարելու կամ մեկ այլ խնդրի հետ կապված:

Կլինի Մոսկվայի կոշտ հայտարարությունը, Նիկոլն էլի մի բան կբլթացնի, այսպես քայլ առ քայլ կսրի, կփչացնի հայ- ռուսական հարաբերությունները՝ մինչև բանը հասցնի Աբովյանի ասած «ռսի օրհնած ոտը» Հայոց լիս աշխարհից հանելու անիծյալ սհաթին՝ ռուսական 102- րդ ռազմաբազան Հայաստանից հանելուն, Հայաստանը ՀԱՊԿ- ից հանելուն, մեր երկիրն արծաթյա սկուտեղի վրա Ադրբեջանին ու Թուրքիային մատուցելուն՝ նրանց Հայաստանը, որպես զոհ, մատաղ անելով, նվիրելով կամ վաճառելով (ոչ հեռավոր ապագայում քննչական մարմինները կպարզեն…):

ՈՒշադրուն դարձրեք, որ Նիկոլն ու նրա ոհմակը չեն բացառել Հայաստանից 102- րդ ռազմաբազան հանելը և ՀԱՊԿ- ից Հայաստանի դուրս գալը, Սատանայի ծառաներին բնորոշ խորամանկությամբ ընդամենն ասել են, որ առայժմ այդ հարցերը չեն քննարկում, այդ հարցերը դեռ չեն քննարկում, իրենք մտորում են, Ռուսաստանին ու ՀԱՊԿ- ին էլ մտորելու համար ժամանակ են տվել:

Ամփոփենք. եթե մյուս տարի Հայաստանում էլեկտրաէներգիայի սղություն եղավ, վերսկսվեցին էլեկտրաէներգիայի հովհարային անջատումները՝ կապված Ռուսաստանից ուրանային վառելիքի մատակարարման և ՀԱԷԿ- ի աշխատանքի հնարավոր դադարեցման հետ, կամ Ռուսաստանի հետ կապված այլ խնդիրներ ունեցանք՝ կապված հացահատիկի մատակարարման, ավիացիոն ուղևորափոխադրումների և ավտոմոբիլային բեռնափոխադրումների հետ, հիշեք, որ «շնորհակալություն» պետք է հայտնենք Նիկոլ չարագործին՝ նրան արժանացնելով համապատասխան վերաբերմունքի:

Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը թե կարծում է այս ամենից հետո մնալու է ասպարեզում և, ընդհանրապես, 2018թ. ապրիլից իր արածների և չարածների (հանցավոր անգործության) համար մնալու է անպատիժ, չարաչար սխալվում է: Սաակաշվիլուն երանի է տալու, թե մինչ այդ ողջ մնաց… Նիկոլի պատիժը լինելու է ԴԱԺԱՆԱԳՈՒՅՆԸ, բայց ԱՐԴԱՐ…

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 7849

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ