ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է ԱՄՆ-ի հետ ռազմավարական կայունության շուրջ բանակցելու պատրաստակամության մասին: «Մենք ոչինչ չենք մերժում, ոչ մի բանից չենք հրաժարվում, բայց պետք է հասկանանք, թե ինչ են նրանք ուզում։ Նրանք սովորաբար ցանկանում են հասնել միակողմանի առավելությունների։ Դա չի լինի»,- ասել է նա:               
 

Ադրբեջանական լրատվամիջոցը Նիկոլի ստրասբուրգյան հակառուսական ելույթի, Մոսկվայի արձագանքի և իրենց եղբոր տապալման մասին-2

Ադրբեջանական լրատվամիջոցը Նիկոլի ստրասբուրգյան հակառուսական ելույթի, Մոսկվայի արձագանքի և իրենց եղբոր տապալման մասին-2
02.12.2023 | 08:55

Հայաստանը երբեք ՈՒկրաինայի ճակատագիրը չի կիսի, հարկ եղած դեպքում ռուսական զորքն ընդամենը 2-3 ժամում կվերցնի Երևանը

(սկիզբը՝ այստեղ)

Ադրբեջանական ԶԼՄ- ներից haqqin.az- ն անդրադարձել է նաև Նիկոլի ստրասբուրգյան հակառուսական ելույթի ու դրան մոսկովյան արձագանքի առումով հայաստանյան ընդդիմության վերաբերմունքին ու հնարավոր քայլերին, ընդ որում, հատուկ նշել է, որ հայկական ընդդիմության արձագանքը մեծ հետաքրքրություն է առաջացնում:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցի, մասնավորապես, ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում ակտիվորեն քննարկվում է այն հարցը, թե արդյոք ընդդիմությունը հրաժարվե՞լ է փողոցային ցույցերի մարտավարությունից՝ որպես Փաշինյանին տապալելու և երկրում իշխանությունը զավթելու միջոց։

Ի՞նչ, իշխանությունը զավթելու միջո՞ց… Հենց այստեղ ադրբեջանական լրատվամիջոցը, չնայած մինչ այդ արած կապիկություններին, մատնում է, թե որքան են անհանգստացած Նիկոլ Փաշօղլու ճակատագրով:

Իսկապես շատ են անհանգստացած, որ իրենց համար մի «գեղեցիկ» օր եղբայր Նիկոլը կարող է կորցնել իշխանությունը: Հակառակ պարագայում՝ ընդդիմության պայքարը կամ փողոցային ցույցերի մարտավարությունը չէին համարի իշխանությունը զավթելու միջոց, որովհետև եթե նշված մարտավարությունը երբևէ հաջողություն ունենա, ապա իշխանազավթներին իրենց տեղը ցույց տալը և օրինական իշխանություն ձևավորելը երբեք և ոչ մի պարագայում չի կարող լինել կամ համարվել իշխանությունը զավթելու միջոց:

Ավելին, լայն հանրությանը հայտնի ընդդիմությունը ժողովրդին իշխանափոխության հույս չի տալիս, բայց փոխարենը, ադրբեջանական լրատվամիջոցն է, չգիտես որտեղից վերցված կամ պարզապես հորինված տեղեկությունների հիման վրա, այդ գործառույթը վերցրել իր վրա, գրելով.

«Վերջին տեղեկություններով, Ադրբեջանի կողմից Ղարաբաղի նկատմամբ լիակատար ինքնիշխանության վերականգնումից հետո Վազգեն Մանուկյանի և այլ «90-ականների մնացորդների» ստեղծած «ընդդիմադիր դաշինքը» նախատեսում է վերակազմակերպվել և վերանայել Փաշինյանի կառավարության տապալմանն ուղղված պայքարի մեթոդները և բողոքի փողոցային ցույցերի մարտավարությունը»։

Ադրբեջանական լրատվամիջոցը չէր կարող իր ուշադրությունից դուրս թողնել Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանին, և երբ հեգնում է նրան որպես բեմ բարձրացած նոր «ազգի փրկիչ», դարձյալ մատնում է, թե ումից է ավելի շատ անհանգստացած եղբայր Նիկոլի իշխանության սասանման առումով:

«Միևնույն ժամանակ,- գրել է haqqin.az- ը,- մինչ օրս որևէ նորություն չկա Արշակ Կարապետյանի՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարարի մասին, ով ավանդաբար ռուսամետ ընդդիմության հերթական ձախողումից հետո քաղաքական բեմ է բարձրացել որպես նոր «ազգի փրկիչ»:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի սկզբին Կարապետյանը տեսաուղերձով էր հանդես եկել, որում հայտարարել էր, որ ստեղծել է «ազգային-ազատագրական ճակատ, որպեսզի Փաշինյանից փրկի Հայաստանն ու հայ ժողովրդին», և որ «շուտով հայ ժողովուրդը կտեսնի, թե ինչի է ընդունակ այս շարժումը»:

Այդ ժամանակից ի վեր անցել է առնվազն երկու շաբաթ, իսկ Կարապետյանի՝ «ազգի փրկչի» կարգավիճակում աշխատելու մասին տեղեկություններ դեռ չկան։ Ակտիվություն է ցուցաբերում միայն Գևորգ Գևորգյանը՝ Ղարաբաղյան պատերազմի մասնակից, նախկին դաշտային հրամանատար և հասարակական գործիչ, միացած Կարապետյանի «Հայ Ազգային ճակատին»:

Այստեղ ադրբեջանական լրատվամիջոցը, ինչպես ասում են, «խառնել է ալիքները», որովհետև «Հայ Ազգային ճակատ»-ի հիմնադիրը Գևորգ Գևորգյանն է, որը պարզապես միացել է Կարապետյանի նախաձեռնած շարժմանը, սակայն այս սխալը haqqin.az- ի կողմից ընդամենը չիմացության հետևանք համարենք:

Առավել քան զավեշտական է, որ ադրբեջանական լրատվամիջոցն Արշակ Կարապետյանին բացահայտելու, մերկացնելու համար դիմել է, իր իսկ բնորոշմամբ, «Հայաստանի ամենանշանավոր արևմտամետ քաղաքական գործիչներից» Արման Բաբաջանյանի՝ «Հանուն հանրապետության» կուսակցության ղեկավարի, իսկ իրականում տխրահռչակ, Հայաստանում առանձնակի խայտառակված ու վարկաբեկված մեկի օգնությանը, որը, ինչպես գրել է haqqin.az- ը, «տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում հայտարարել է, որ Կարապետյանը սադրիչ և գործակալ է»:

Սադրիչն ինքն է՝ Բաբաջանյանը, իսկ եթե կարելի է առանց որևէ ապացույցի, հիմնավորման որևէ մեկին մեղադրել գործակալ լինելու մեջ, ապա նույն կամ առավել մեծ հաջողությամբ ինքս կարող եմ մեղադրել սույն տխրահռչակ գործչին Արևմուտքի գործակալ լինելու մեջ: Մանավա՛նդ, նկատի ունենալով իրականությունից բացարձակապես հեռու և հրեշավոր կեղծիք պարունակող նրա հայտարարությունը, որ միայն Արևմուտքն է ի վիճակի երաշխավորել Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Նաև՝ Հայաստանի և հայերիս ներքին թշնամիներին բնորոշ Բաբաջանյանի այհ հայտարարությունը, որ Հայաստանը պետք է անհապաղ դուրս գա ՀԱՊԿ-ից և «այլ թշնամական դաշինքներից»։

Այնքանով, որքանով Կարապետյանի հասցեին Բաբաջանյանի հայտարարությունները մերկապարանոց են, կարող ենք հետևություն անել, որ դրանք նաև զրպարտչական են: Մանավանդ, որ զրպարտչական են Ռուսաստանի դեմ նրա մեղադրանքները, որոնցից մեկն այն է, թե «Ռուսաստանն ամբողջությամբ խաղում է Ադրբեջանի կողմից», մյուսն էլ Ռուսաստանին իր դրածոների միջոցով Հայաստանում իշխանությունը զավթելու փորձեր վերագրելն է: Ընդգծենք, որ Բաբաջանյանի հետ Մոսկվայի դեմ նույն զրպարտչական թելն է թելել նաև ադրբեջանական լրատվամիջոցը՝ «Մոսկվան «հերթական Զելենսկուց» ազատվելու համար կարող է նաև ավելի արմատական մեթոդներ օգտագործել, քան այդպես էլ արդյունք չտված բողոքի շարժման կազմակերպումը»։

Եթե Ռուսաստանն ունենար Հայաստանում իշխանությունը զավթելու ցանկություն կամ նպատակ, ապա դրանք պարզապես փորձեր չէին լինի, ամեն ինչ կլիներ շատ կտրուկ ու հատու, վկա՝ Ռուսաստանի թափն ու հզորությունը, հերոսական ու փառավոր հաղթանակներն իր դեմ ՈՒկրաինայի միջոցով ողջ Արևմուտքի պատերազմում (ի դեպ, եթե Բաբաջանյանը վախենում է, վատ չէ, այն կարող է հանգեցնել սույն ԼԳԲՏ գործչի շաքարային դիաբետի…):

Թե ով է Արման Բաբաջանյանը, կարելի է տեղեկանալ ԶԼՄ-ների բազմաթիվ հրապարակումներից: Ահավասիկ դրանցից ընդամենը մեկը. դեռ 2013թ. սեպտեմբերին «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակել է այն ժամանակ ԲՀԿ լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Տիգրան ՈՒրիխանյանի՝ «Ժամանակ» թերթի խմբագիր Արման Բաբաջանյանին բնութագրող արձագանքը , որը բարոյական շառաչուն ապտակի է նման:

Տիգրան ՈՒրիխանյանը Բաբաջանյանին ներկայացրել է որպես «մանր դասալիք, ով զինվորական ծառայությունից խուսափելու համար, ինչպես ապացուցված է դատական գործով և դատավճռով, հափշտակել և կեղծել է բազմաթիվ պաշտոնական փաստաթղթեր, կազմել է կեղծ գրություններ և տեղեկանքներ առ այն, որ ինքը մինչև 2004 թվականը սովորել է ԱՄՆ-ում, այնուհետև, հավաստիանալով, որ արդեն իսկ կեղծված և հափշտակված փաստաթղթերը բավարար չեն իրեն դասալիք «պատվավոր» կոչում տալու համար, իր ընկերոջ տնից գողանում է վերջինիս ամուսնության վկայականն ու երեխաների ծննդականը: Ի դեպ, այս գործով հարցաքննված Շենգավիթի զինկոմիսարիատի բաժանմունքի պետն ու զինկոմը հաստատել են, որ կեղծ և գողացված փաստաթղթերը իրենց է ներկայացրել Արման Բաբաջանյանի մայրը: Այսինքն, մայր ու տղա լծված են եղել հափշտակության, փաստաթղթեր կեղծելու գործին՝ իր թերթոնի ամեն ծակից արդարություն, ազատություն և հայրենասիրություն քարոզող դասալիքին բանակից ազատելու համար: Բայց սա էլ դեռ ամենը չէ: Բանակից մազապուրծ լինելու և բանտում չհայտնվելու ձգտումը այնքան մեծ է եղել, որ Արման Բաբաջանյանը, կաշին փրկելու համար, դատարանում ցուցմունք է տվել սեփական մոր դեմ, ասելով, թե իր մայրն է հափշտակել ու կեղծել բոլոր փաստաթղթերը: Ի դեպ, որքան պրպտեցինք, հայաստանյան իրականության մեջ չգտանք որևէ այլ դեպք, երբ կարելի էր հանդիպել հայ տղամարդու, որը սեփական ընտանիքի կանանց միջոցով խարդախություն ու ստորություն է գործել, դե չհաշված, իհարկե, Նաիրի Հունանյանին ու մանկապիղծ Սերոբ Տեր-Պողոսյանին առնչվող պատմությունը: Ի դեպ, այս երկու հերոսների ընդանրությունները սրանով չէ միայն, որ սահմանափակվում են»:

Հավելենք նաև, որ Արման Բաբաջանյանը հրապարակայնորեն հանդես է եկել ի աջակցություն և ի պաշտպանություն Հայաստանում մի խայտառակ ու վտանգավոր փաստաթղթի՝ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման, ինչպես նաև անհրաժեշտ համարել ԼԳԲՏ անձանց, այսինքն՝ այլասերվածների իրավունքների պաշտպանությունը: Սրանով կարելի է ամեն ինչ ասված համարել, թերևս, մնում է հավելել միայն այն, որ Բաքվում սիրում են Բաբաջանյանի նմաններին…

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 8566

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ