ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Associated Press-ին ասել է, որ դաշինքը մտադիր չէ իր զինուժն ուղարկել ՈՒկրաինա: Մինչ այդ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում եվրոպացի առաջնորդների հանդիպումից հետո ասել էր, թե չի բացառվում, որ Ռուսաստանի նկատմամբ հաղթանակի հասնելու համար ՈՒկրաինա ուղարկվեն արևմտյան ցամաքային ուժեր։ «ՈՒկրաինական տարածքում ՆԱՏՕ-ի զորքեր տեղակայելու պլաններ չկան»,- հավելել է Սթոլթենբերգը:               
 

01-99

01-99
06.12.2023 | 07:41

Գուցե հիշեք՝ տարիներ առաջ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ կենդանաբանական այգուց քիչ վերև, մի փոքրիկ բենզալցակայան կար, անունը՝ 01-99: Այնպես էր ստացվել, որ հաճախ էինք այնտեղից բենզին վերցնում: Մի անգամ էլ տեղի աշխատակցին ասացի. «Ինչ հետաքրքիր անուն եք ընտրել լցակայանի համար»: Ասաց. «Դա պատահական անուն չի: Ֆիլմում նկարված մեքենայի տերը այստեղ է ապրել: Համարանիշը գեղեցիկ է եղել, վերցրել են, նկարել ու վերադարձրել են»:

Ահա հենց այսպես էլ կայանում էր հայկական կինոն:

Հովիկ Չարխչյան

Դիտվել է՝ 5312

Մեկնաբանություններ