Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ՈՒկրաինայի դեմ Ռուսաստանի լայնամասշտաբ պատերազմի մասին իր բոլոր՝ այդ թվում ՈՒկրաինա արևմտյան զորքեր ուղարկելու աղմկահարույց հայտարարությունները մանրակրկիտ մտածված են եղել: «Սրանք բավականին լուրջ հարցեր են: Յուրաքանչյուր բառ, որը ես ասում եմ այդ հարցի առնչությամբ, չափված, մտածված և հավասարակշռված է»,-ընդգծել է Մակրոնը:               
 

Մարդու կյանքից ու առողջությունից հաստատ թանկ չեն

Մարդու կյանքից ու առողջությունից հաստատ թանկ չեն
10.12.2023 | 11:37

Շների դեմ պայքարի միջոցը յուրաքանչյուրի անհատական խնդիրն է, հատկապես՝ մեծ քաղաքներում:

Այդ թեմայի շուրջ ահագին գումարներ են պտտվում, ես ընդհանրապես հույս չունեմ, թե այնպիսի կոռումպացված երկրներում, որպիսին ՌԴ-ն կամ ՀՀ-ն են, թափառական շների հարցը պիտի լուծվի: Ռուսաստանի մասին ասեմ. ամեն տարի քաղաքապետարանը փող է տրամադրում մասնավոր, լիցենզավորված ձեռնարկությանը, որպեսզի վերջինս թափառող շներին բռնի, պատվաստի ու ստերջացնի: Ու յուրաքանչյուր տարի գումարի չափն ավելանում է, որովհետև նախորդ տարի փողը քիչ է եղել, շները շատացել են: Սա հրաշալի ֆոկուս է, փողը տալիս են մեկին մի գործի համար, որ եթե այդ գործն իսկապես բարեխիղճ ու լավ արեց, 2-3 տարում պիտի իր բիզնեսը փակի, գնա տուն: «Մեղուները՝ մեղրի դեմ», «կտրիր ճյուղը, որի վրա նստած ես»: Մեր թաղում ստերջացված, երկգույն կլիպսերով շունը 6 հատ ձագ է հանել գարնանը, ես էլ եմ կերակրում պարբերաբար, 4-ին արդեն տերովի ենք արել, երկուսը վազվզում են ու շուտով կմիանան մեծերի ոհմակին:

Մեկ- երկու անգամ փողոցային շները շրջապատել են Մերիին՝ դասի գնալիս, մոտիկ տներից են մարդիկ դուրս եկել՝ քշել, Արմենին կծել են, այնպես որ, մեր ընտանիքի ու թափառող շների փոխհարաբերությունը հարուստ պատմություն ունի:

Ժամանակի հետ բոլորս կամաց-կամաց նստեցինք ղեկին, ոտավորը մնաց միայն Մերին: Իր համար 3-4 տարի առաջ շնավախեցուցիչ (отпугиватель собак) ենք առել՝ երկու հատ, մեկը դնում էր լիցքավորման, մյուսով գնում դասի: Շատ լավ օգնում է, ազդում է 10-15 մետրից, շներն ընդհանրապես չեն մոտենում:

Համացանցում մեծ է դրանց տեսականին, թանկ չեն, համենայն դեպս, մարդու կյանքից ու առողջությունից հաստատ թանկ չեն:

Դիտվել է՝ 5180

Մեկնաբանություններ