ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Շուտով կներկայացվի «Հայաստանի վերականգնման և զարգացման ծրագիրը»

Շուտով կներկայացվի «Հայաստանի վերականգնման և զարգացման ծրագիրը»
15.12.2023 | 19:31

«Համահայկական ճակատ» շարժման գրասենյակում դեկտեմբերի 14-ին տեղի ունեցավ մամուլի ասուլիս։ Բանախոսներն էին՝ շարժման առաջնորդ, ռազմական, քաղաքական գործիչ, գեներալ մայոր ԱՐՇԱԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ և շարժման համահիմնադիր, ռազմական, հասարակական, քաղաքական գործիչ ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ։

Արշակ Կարապետյանը ասուլիսին մասնակցում էր հեռավար կապով։

Ներկայացվեցին շարժման նպատակներն ու խնդիրները, հստակ ընդգծելով համահայկական միասնության կարևորությունը ստեղծված կործանարար իրավիճակից ելքեր գտնելու հարցում։

Բանախոսներն ընդգծեցին, որ շարժման հիմնական նպատակներն ամբողջանում են պետության և պետականության պահպանման ու զարգացման շուրջ, ինչպես նաև կարևորվեց արտաքին և ներքին անվտանգության ամրապնդմանն ուղղված հավասարակշիռ քաղաքականության հրատապությունը, ազգային միասնության ապահովումը, ի նպաստ Հայաստանի Հանրապետության և Հայկական սփյուռքի համայնքների միջև կապերի ամրապնդման և զարգացման։

Ասուլիսի ընթացքում գեներալ մայոր Արշակ Կարապետյանն ու շարժման համահիմնադիր Գևորգ Գևորգյանն անդրադարձան երկրի առջև ծառացած անվտանգային մարտահրավերներին, այդ մարտահրավերների հաղթահարման մեխանիզմներին և ապազգային, ապապետական իշխանության վարած կործանարար քաղաքականության հետևանքով ստեղծված քաոտիկ իրավիճակից ելքեր գտնելու համահայկական ուղիներին։

Հարցերի մեծ մասը վերաբերում էին երկրի ռազմական վիճակին, շարժման բուն նպատակներին, իրենց առջև դրված խնդիրներին և դրանց լուծմանը։

Գևորգ Գևորգյանը հայտարարեց, որ շուտով «Համահայկական ճակատը» կներկայացնի «Հայաստանի վերականգնման և զարգացման ծրագիր», որտեղ հստակ և ամբողջական կներկայացվեն բոլոր այն տեսլականները, ուղիները որոնցով առաջնորդվելու է շարժումը։

«Համահայկական ճակատ» շարժման գլխավոր գրասենյակ

Երևան, Հյուսիսային պողոտա 1

Հեռ․՝ 098997725

Ստորև ներկայացվում է շարժման նպատակներին և խնդիրներին վերաբերող ամփոփագիրը։

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՃԱԿԱՏ

Շարժման հիմնական նպատակներն ուղղված են պետության և պետականության պահպանմանն ու զարգացմանը, արտաքին և ներքին անվտանգության ամրապնդմանը, ազգային միասնության ապահովմանը, ինչպես նաև՝ տարածաշրջանային պետական, քաղաքական, ազգային, կրոնական և այլ հարաբերությունների ու խնդիրների վերաբերյալ համակողմանի և հավասարակշռված նկատառումների և վերաբերմունքի դրսևորմանն ու արտահայտմանը, պետական իշխանության կառավարման ապիկարության, դիվանագիտական մտքի իսպառ բացակայության, Հայկական սփյուռքի, հարևան և այլ պետությունների հետ բարիդրացիական, դաշնակցային, փոխշահավետ համագործակցության և իրավահավասար, գործընկերային հարաբերությունների զարգացման ձախողման պայմաններում արտագաղթի, պատերազմական, ցեղասպանական ու էթնիկ զտման գործողությունների և ազգային պետականության կորստյան վտանգի սկզբնավորմամբ առաջացող՝ հայ հասարակության ճգնաժամային հոգեվիճակի հաղթահարմանը։

ՇԱՐԺՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

ա. Պետական և ազգային գաղափարներով ու շահերով, հայկական ազգային արժեքներով և ավանդույթներով առաջնորդվող հայրենասիրական ուժերի համախմբումը Հայաստանում և Հայկական սփյուռքում՝ ի շահ Հայկական պետության և պետականության:

բ․ պայքարը Հայաստանի Հանրապետության պետական և ազգային կենսական կարևոր շահերի անտեսման և ոտնահարման, ուրացման, դավաճանման իշխանական գործողությունների դեմ:

գ․ Արտաքին մարտահրավերներին ու վտանգներին հակազդեցությունը և դրանց չեզոքացումը, զինված հարձակման և ընդհարման դեպքերում պետության դիմակայության ապահովումը և նրա շահերի հուսալի պաշտպանումը:

դ. Հայաստանի Հանրապետության ռազմատնտեսական ապահովման և աստիճանական զարգացման, ինչպես նաև՝ արդիական սպառազինությամբ մարտունակ բանակի կայացման համար նախադյալների, հիմքերի և պայմանների ստեղծումը:

ե. Հայաստանի Հանրապետության անվտանգության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ապահովումը և որպես իրավական, ժողովրդավարական, սոցիալական պետություն՝ նրա ամրապնդումը․

զ․ ՄԱԿ-ի անդամ հարևան պետությունների հետ խաղաղ գոյակցության և կայուն զարգացման համար պայմանների ստեղծումը, իր հայրենիքում հայ ժողովրդի և Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգ, ապահով և բարեկեցիկ ապրելու իրավունքի և պատմական արդարության վերականգնման համար նախադրյալների, հիմքերի և պայմանների ստեղծումը, ինչպես նաև՝ Լեռնային Ղարաբաղի հայության ինքնորոշման իրավունքի նորովի միջազգայնացումը՝ ՄԱԿ-ի կանոնադրության հիմնադրույթներին, միջազգային կոնվենցիաներին և միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, ՄԱԿ-ի իբրև միջազգային հարաբերությունները կանոնակարգող և համակարգող հիմնական կազմակերպության բարձր հովանու ներքո, պետությունների միջև իրավահավասար և գործընկերային հարաբերությունների հիման վրա։

է. Պետական իշխանության և հայ հասարակության միջև համերաշխության և միասնականության վերականգնման, ազգային ինքնության և ազգային միասնության պահպանման, պետական-ազգային գաղափարների իրականացման, հանրային համերաշխության և ինքնաճանաչողության պայմանների ստեղծման, Հայկական պետության զարգացման համար հայկական քաղաքակրթության դերակատարության և կարևորության համազգային հավաքական գիտակցության ձևավորումը:

ը․ Ազգային կրթական, ուսումնական հաստատություններում հայկական ազգային գաղափարներով տոգորված և հայկական ազգային մշակութային և բարոյական արժեքներին դավանող հայրենասեր երիտասարդ սերնդի կրթության ու դաստիարակության (ներառյալ՝ ռազմահայրենասիրական կրթության և դաստիարակության) համար նախադրյալների, հիմքերի և պայմանների ստեղծումը․

թ․ Հայաստանի Հանրապետության իշխանության հակասահմանադրական օրենքների և պայմանագրերի (ներառյալ՝ միջազգային), ապօրինի որոշումների անվավեր և ուժը կորցրած ճանաչումը:

ժ․ Ընկալելի, հստակ և թափանցիկ ազգային հայեցակարգի և ազգային անվտանգության ռազմավարության մշակումը, որը կներառի հայկական ազգային գաղափարները, արժեքները և շահերը, անվտանգային համակարգը, արտաքին և ներքին մարտահրավերները, վտանգները և դրանց գնահատումը, պետության դիրքորոշումը։

Ի․ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը արտաքին քաղաքականության առաջնահերթություն հռչակելը, որպես պատմական արդարության վերականգնման և հարևանների հետ խաղաղ գոյակցության կարևորագույն նախադրյալ։

ՇԱՐԺՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

ա. Հայկական պետականության և անկախության ամրապնդումն ու զարգացումը, պետական-ազգային գաղափարներով և շահերով, հայկական ազգային արժեքներով և ավանդույթներով առաջնորդվող հայրենասիրական ուժերի համախմբումը Հայաստանում և Հայկական Սփյուռքում՝ ի շահ Հայկական պետության և պետականության:

բ. Հայաստանի Հանրապետությունում բարեկեցության, ազատության, արդարության, արժանապատվության ապահովումը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքների և հանրային չափորոշիչների միջև ներդաշնության հաստատումը:

գ․ Պետական և ազգային կենսական կարևոր շահերի անտեսումը և ոտնահարումը, ուրացումը և դավաճանումը բացառելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և պետա-իրավական համակարգի բարեփոխումը և կատարելագործումը, պետության իրավական, տնտեսական, տեղեկատվական, ռազմական, էներգետիկ, հանրային և մշակութային անվտանգության համար արդյունավետ միջոցների ներդրումը և կիրառումը.

դ․ Հայաստանի Հանրապետության և Հայկական սփյուռքի համայնքների միջև կապերի ամրապնդումը և զարգացումը, Հայկական սփյուռքի համախմբումը և Սփյուռքում ապրող մեր հայրենակիցների օրինական իրավունքների և շահերի պաշտպանությունը:

ե․ Պետության ինքնաբավության ապահովման նպատակով՝ տնտեսության պետական և մասնավոր հատվածներում խելամիտ բարեփոխումների իրականացումը և զարգացումը, գիտատեխնիկական առաջընթացի և տեխնոլոգիական արդիականացման ապահովումը տնտեսության բոլոր հիմնարար ճյուղերում․

զ. Հայաստանի Հանրապետության դիրքի և դիրքորոշման ամրապնդումը՝ իբրև միջազգային իրավունքի սուբյեկտ։ Փոխշահավետության և իրավահավասարության հիման վրա օտարերկրյա պետությունների, միջպետական միավորումների, միջազգային կազմակերպությունների հետ երկկողմանի և բազմակողմանի գործընկերային հարաբերությունների զարգացումը, կանխատեսելի, ընկալելի, բազմակողմ, գործնական արտաքին քաղաքականության վարումը միջազգային իրավունքի, պետական- ազգային անկախության ու ինքնիշխանության, շահերի և սկզբունքների փոխադարձ հարգանքի հիման վրա ․

է. վերադարձ դեպի համաշխարհային քաղաքակրթության բաղկացուցիչ և անկապտելի մաս հանդիսացող հայկական քաղաքակրթության նյութական և ոչ նյութական ժառանգությանը, մշակութային և բարոյական արժեքներին, հայկական ընտանիքին, Հայոց պատմությանը, մշակույթին և արվեստին, լեզվին և գրականությանը, հայրենագիտությանը, Հայոց եկեղեցու դավանությանն ու սրբազան ավանդություններին, ինչպես նաև՝ երիտասարդ սերնդի կրթության և դաստիարակության միջոցով դրանց պահպանմանը, տարածմանը և հանրահռչակմանը:

ը․ Համաշխարհային մշակութային, կրթական և գիտական տարածքում Հայաստանի Հանրապետության դերակատարության ամրապնդումը, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր քաղաքակրթությունների և մշակույթների փոխճանաչման և փոխհարստացման համար միջազգային կառուցողական երկխոսության և գործընկերության զարգացման համար նախադրյալների և պայմանների ստեղծումը:

Շարժման գլխավոր նպատակը՝ պետության և պետականության պահպանումն ու զարգացումն է Պետության անկախության և ինքնիշխանության պահպանման պայմաններ են․

1․ Ժողովրդի միասնությունը,

2․ պատմական հիշողությունը և ազգային ավանդույթները,

3․ տնտեսությունը,

4․անվտանգությունը՝ տնտեսական, ռազմական, էներգետիկ, մշակութային և այլն,

5․ Հանրային (սոցիալական) արդարությունը,

6․ արտաքին անկախ քաղաքականությունը:

Դիտվել է՝ 2284

Մեկնաբանություններ