«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունումը սառեցրել է Վրաստանի ինտեգրումը Եվրամիությանը` Interpress-ին տված հարցազրույցում ասել է Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Գերչինսկին։ «Մեծ ափսոսանքով պետք է նշեմ, որ այս պահին մեր հարաբերություններում բարդ շրջանում ենք: Բազմիցս հայտարարել ենք, որ «օտարերկրյա ազդեցության» օրենքի ընդունումը Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու ձգտումների վրա բացասաբար կանդրադառնա, ինչը, ցավոք, տեղի ունեցավ»,- ընդգծել է դիվանագետը։               
 

Կենսաբանական պատերազմը շարունակվում է. «Իքս հիվանդություն» կամ՝ մարդկությունը նոր փորձության առջև

Կենսաբանական պատերազմը շարունակվում է. «Իքս հիվանդություն» կամ՝ մարդկությունը նոր փորձության առջև
16.01.2024 | 15:06

Ասում են, թե մահացությունը կարող է 20 անգամ գերազանցել COVID-19-ին

Շվեյցարիայի Դավոս քաղաքում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովում, ինչպես տեղեկացվել է միջոցառման կայքում հրապարակված հայտարարությամբ, հունվարի 17-ին նախատեսվում է քննարկել «Հիվանդություն X»- ը:

Հայտարարությունում, հղում անելով Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ-ին), ասվում է, որ հիվանդությունը մահերի թվով կարող է 20 անգամ գերազանցել COVID-19-ի մահացության ցուցանիշը։

Հունվարի 17-ին կայանալիք հանդիպմանը նախատեսվում է քննարկել, թե ինչ ջանքեր պետք է ձեռնարկվեն առողջապահական համակարգը առաջիկա մարտահրավերներին նախապատրաստելու համար: Այս տեղեկատվությունից արդեն իսկ պարզ է միջոցառման կազմակերպիչների ու նրանց ետևում կանգնածների «փորացավը»…

Եթե հակիրճ, ապա վերոնշյալ ջանքերում, որոնք առաջիկայում նախատեսելու են քննարկել ու ձեռնարկել, հիմնականը, առաջնայինը պատվաստանյութերի գերարագ մշակումը և արտադրությունն է, ինչպես նաև օրենսդրորեն պատվաստումների պարտադրման մեխանիզմի կատարելագործումը կամ եղածի խստացումը:

Վերոնշյալը, կարծում ենք, մի քանի նպատակ ունի.

1.Նոր պատվաստանյութերի իրացմամբ «դեղագործական մաֆիայի» գերհարստացումը, աշխարհի տարբեր պետություններից միլիարդավոր դոլարների շահույթ կորզելը, որն, ի վերջո, ծանրանում է հարկատուների ուսերին, քանի որ պետությունների կառավարիչներն իրենց գրպանից չեն վճարում պատվաստանյութերի գնման համար:

2.Բավարար ժամանակամիջոցում չփորձարկված և առնվազն վտանգավոր պատվաստանյութերը մարդկանց, մարդկության վրա փորձարկելը՝ նրանց փորձաճագարների վերածելով:

Հընթացս, որոշ արտադրողների կողմից որոշ պատվաստանյութերով կենսաբանական ահաբեկչության իրականացումը մարդկանց առողջությունը վնասելու, դեղերի վաճառքը խթանելու, ինչպես նաև մարդկության քանակը կրճատելու նպատակով:

Այն, որ Բրազիլիայի առողջապահության նախարար Նիզյա Տրինիդադից բացի, միջոցառման բանախոսների թվում են նաև ԱՀԿ տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը և «Astrazeneca» դեղագործական ընկերության վարչության նախագահ Միշել Դեմարեն, արդեն իսկ շատ բան է ասում…

Իսկ գիտե՞ք, թե իրենից ինչ է ներկայացնում «Հիվանդություն X»- ը… Այս պահին դեռ գոյություն չունեցող հիվանդություն, դեռ գոյություն չունեցող վարակ, դեռ գոյություն չունեցող, ավելի ճիշտ, կենսալաբորատորիաներում խիստ գաղտնիության պայմաններում գոյություն ունեցող, բայց դեռ այդ կենսալաբորատորիաներից բաց չթողնված, որպես կենսաբանական զենք չգործադրված մահացու վիրուս:

Պաշտոնապես «Հիվանդություն X»- ը տեսականորեն անհայտ հարուցիչ է, որը կարող է առաջացնել համաճարակ կամ համավարակ: ԱՀԿ-ն այն ներառել է առավել ռիսկային հիվանդությունների ցանկում, որոնց դեպքերի հայտնաբերման դեպքում պահանջվում է պատվաստանյութերի ու դեղերի շտապ մշակում: Ստացվում է, որ տեսականորեն անհայտ, շրջանառության մեջ փաստացի գոյություն չունեցող ախտածնի ու դրա հարուցելիք հիվանդության, համաճարակի կամ համավարակի դեմն առնելու համար Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում հատուկ միջոցառում է կազմակերպվելու: Դժվա՞ր է հասկանալ, որ խոսքն արհեստականորեն ստեղծված վիրուսի մասին է, որը, որպես կենսաբանական զենք, այս պահին դեռ գործի չի դրված, բայց առաջիկայում կարող է բաց թողնվել ինչպես ջինը շշից…

(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 12567

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ