«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

Շիրինյանի քստմնելի արարքն ուղղված է ոչ թե Զախարովայի, այլև ՌԴ-ի, հայ-ռուսական հարաբերությունների, մեր ազգային անվտանգության դեմ

Շիրինյանի քստմնելի արարքն ուղղված է ոչ թե Զախարովայի, այլև ՌԴ-ի, հայ-ռուսական հարաբերությունների, մեր ազգային անվտանգության դեմ
31.01.2024 | 13:03

Ոմն ստահակ՝ Սամվել Շիրինյան անուն ազգանունով, Երևանում օրերս լկտիաբար, խուլիգանաբար ոտքով հարվածել, տապալել ու կոտրել է «Պաշարված Լենինգրադի երեխաներին» հուշակոթողի մոտ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան, դեսպան Սերգեյ Կոպիրկինի, «Ռոսսոտրուդնիչեստվո»- ի դրած ծաղկեպսակները: Բնականաբար, հարց է առաջանում՝ ինչոu՞, ի՞նչ խնդիր, ի՞նչ կռիվ ուներ անշունչ հուշակոթողի կամ նրա մոտ ի հարգանս դրված ծաղկեպսակների հետ:

Դե, իհարկե, սրիկայի քստմնելի ու քրեորեն հետապնդելի արարքն ուղղված չէ Երևանի Վահագն Դավթյանի անվան այգում գտնվող հուշակոթողի կամ ծաղկեպսակների դեմ:

Շիրինյանի գործողությունը, եթե նկատի ունենանք, որ ծաղկեպսակները ֆաշիստական կամ Նացիստական Գերմանիայի շրջափակումից Լենինգրադի ամբողջական ազատագրման 80-ամյակին նվիրված միջոցառման շրջանակում հունվարի 26-ին դրել են Հայաստանում ՌԴ դեսպանատունը, դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ինչպես նաև հաշվի առնելով, որ հուշակոթողն առնչվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի սիրելի ծննդավայրի՝ Ռուսաստանի երկրորդ քաղաքի, հերոս քաղաքի, նախկին մայրաքաղ ու ներկայումս մշակութային մայրաքաղաքի համարում ունեցող Սանկտ Պետերբուրգի (Լենինգրադի) հետ, ուղղված է հենց Ռուսաստանի դեմ, նաև՝ հայ- ռուսական բարեկամության, հայ- ռուսական միջպետական հարաբերությունների դեմ:

Ավելին, նկատի ունենալով, թե ինչ բարդ ու ծանր վիճակում է գտնվում Հայաստանը հատկապես հիմա, երբ ցանկացած պահի ադրբեջանական ներխուժման, պատերազմի սպառնալիքը, մինչև իսկ հայոց մի նոր ցեղասպանության վտանգը դամոկլյան սրի նման կախված են մեր երկրի և այստեղ ապրողներիս վրա, Սամվել Շիրինյանի գործողությունն ուղղված է նաև Հայաստանի ազգային անվտանգության, Հայաստանի և հայ ժողովրդի դեմ:

Ահա հենց վերոնշյալ իրողությունից ելնելով, ինչպես նաև նկատի ունենալով նաև, որ հիշյալ հանցավոր արարքը կատարվել է հուշակոթողին դեսպանի, դեսպանատան կողմից ծաղկեպսակները դնելուց կարճ ժամանակ անց, իսկ Շիրինյանը չի սահմանափակվել սոսկ ծաղկեպսակները վնասելով ու տապալելով, այլև իր տվյալ գործողությունն ուղեկցել է հակառուսական ելույթով, ավելին իր գործողություն խոսքը սոցիալական ցանցում հանրայնացրել է, կամ այն հանրայնացվել է մեկ ուրիշի կողմից, պահանջում ենք, որ հանրային քրեական հետապնդում իրականացվի ոչ միայն Քրեական օրենսգրքի 297- րդ հոդվածի («Խուլիգանությունը»), այլև 329- րդ հոդվածի («Ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը») հատկանիշներով և քրեական գործի նախաքննությունը Քննչական կոմիտեից փոխանցել «Ազգային անվտանգության ծառայություն» կոչվածին:

ԶԼՄ- ներում հրապարակված տեղեկությունների համաձայն, Հայաստանի դատախազությունն արդեն ընթացք է տվել Երևանում գործող «Ռուսական տան»‰ ղեկավարի դիմումին, որով Վադիմ Ֆեֆիլովը խնդրել է իրավական գնահատական տալ ոմն քաղաքացու գործողություններին և քրեական պատասխանատվության ենթարկել նրան:

Չգիտենք, թե Հայաստանի դատախազությունը կամ գլխավոր դատախազությունն ինչպես են ընթացք տվել «Ռուսական տան» ղեկավարի դիմումին, բայց կարող ենք հավաստել, որ 30.01.2023-ին ժամը 23:00-ի դրությամբ Հայաստանի դատախազության պաշտոնական կայքում, ինչպես նաև Քննչական կոմիտեի պաշտոնական կայքում որևէ տեղեկություն չկար կատարվածի և այդ կապակցությամբ ձեռնարկված կամ ձեռնարկվող գործողությունների վերաբերյալ: Չլինի՞ Շիրինյանը հայ-ռուսական հարաբերությունների «ջերմ» բարեկամ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից է կամ նրա վեցանոցը, գործիքը…

(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 5640

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ