«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

Շիրինյանի քստմնելի արարքն ուղղված է ոչ թե Զախարովայի, այլև ՌԴ- ի, հայ- ռուսական հարաբերությունների, մեր ազգային անվտանգության դեմ-3

Շիրինյանի քստմնելի արարքն ուղղված է ոչ թե Զախարովայի, այլև ՌԴ- ի, հայ- ռուսական հարաբերությունների, մեր ազգային անվտանգության դեմ-3
02.02.2024 | 17:01

(սկիզբը`այստեղ)

Հայաստանի, այստեղ ապրող հայերիս և, ընդհանրապես, հայ ժողովրդի համար շատ կարևոր է, որ ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան դատապարտելով Երևանի Վահագն Դավթյանի անվան զբոսայգում գտնվող «Շրջափակված Լենինգրադի երեխաներին» հուշակոթողի մոտ կատարված հանցագործությունը, հայտարարել է, որ «Հայ ժողովրդի կողմից կատարվածը չընդունելու սուր արձագանք է զգացվում»:

Ինչպես հուևվարի 30- ին տեղեկացրել է «Սպուտնիկ Արմենիա»- ն , «Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը երախտագիտություն է հայտնել Հայաստանի ոչ անտարբեր քաղաքացիներին, ովքեր սրտի կանչով այսօր հուշարձանի մոտ նոր ծաղկեպսակներ են դրել փչացածների փոխարեն, ինչպես նաև 872 մեխակ, որոնք խորհրդանշում են շրջափակման ամեն օրը»:

«Ռուսաստանի և Հայաստանի համար ընդհանուր պատմությունը ոչ մեկին չի հաջողվի վերաշարադրել։ Հիտլերյան Գերմանիայի դեմ մեր երկրների ժողովուրդների, այդ թվում՝ ռուսների և հայերի համատեղ պայքարի և նացիզմի դեմ նրանց հաղթանակի հիշատակը միշտ կապրի մեր սրտերում»,- հավելել Է Զախարովան։

Հայաստանի քննչական կոմիտեից (ՔԿ) հաստատել են «Սպուտնիկ Արմենիա»- ի ունեցած տեղեկությունը, որ «Շրջափակված Լենինգրադի երեխաներին» հուշակոթողի մոտ դրված ծաղկեպսակները պղծած անձը հայտնաբերվել է: ArmLur.am պարբերականի հրապարակման համաձայն՝ Շիրինյանին գտել են Վրաստանի հետ սահմանի «Բագրատաշեն» անցակետի տարածքում: Ենթադրելի է, որ ստահակը փորձել է փախչել Հայաստանից, ինչը չի հաջողվել:

Ինչու է Քննչական կոմիտեն փորձում Շիրինյան ստահակին պատասխանատվությունից մեղմ պրծացնել

ԶԼՄ- ների հրապարակումներից , սոցիալական ցանցերի մի շարք օգտատերերի գրառումներից, ահազանգերից, Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի ղեկավար Վադիմ Ֆեֆիլովի՝ Հայաստանի Գլխավոր դատախազություն դիմելուց հետո, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի քննիչները հունվարի 30-ին, ժամը 18:30- ի սահմաններում սկսել են քննչական գործողություններ կատարել հիշյալ հուշակոթողի մոտ:

Որքան տեղյակ ենք, Հայաստանի քննչական կոմիտեն հանրային քրեական հետապնդում էր նախաձեռնել կամ նյութեր էին նախապատրաստվում Հայաստանի Քրեական օրենսգրքի (https://www.arlis.am/documentview.aspx?docid=185735 ) 297- րդ հոդվածի («Խուլիգանությունը») հատկանիշներով: Սակայն, ինչպես «Փաստինֆո»– ի հետ զրույցում հայտնել են Քննչական կոմիտեից, «Սամվել Շիրինյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (Ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը՝ հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ)»։

ՔԿ-ում ճիշտ են արել, որ Շիրինյանին մեղադրանք են ներկայացրել 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով (դա նաև մեր այս հոդվածաշարի առաջին մասում արտահայտված պահանջն էր), ինչը, սակայն, չէր բացառում ու չի բացառում Շիրինյանին Քրեական օրենսգրքի համապատասխան այլ հոդվածներով մեղադրանքների առաջադրումը:

Մասնավորապես՝ 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով մեղադրանքի առաջադրումը չի նշանակում, թե Շիրինյանին մեղադրանք չպետք է առաջադրվեր Հայաստանի Քրեական օրենսգրքի նաև 264- րդ հոդվածի 2- րդ մասի 4- րդ կետի (գույքը ոչնչացնելը կամ վնասելը, որը «կատարվել է ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով») հատկանիշներով:

Նմանապես՝ Շիրինյանին 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով մեղադրանքի առաջադրումը չի նշանակում, թե նրան մեղադրանք չպետք է առաջադրվեր Քրեական օրենսգրքի նաև 297- րդ հոդվածի 2- րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով (խուլիգանությունը, որը կատարվել է «տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով»), քանի որ կատարվածում առկա է նաև խուլիգանության հատկանիշը («հասարակության նկատմամբ անհարգալից կամ իրավական կամ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելը»):

Հետևաբար հարց է առաջանում, թե Քննչական կոմիտեն ինչու՞ չի կատարել իր պարտականությունները, ինչու՞ է զանց առել Քրեական օրենսգրքի վերոնշյալ հոդվածների գոյությունը և Շիրինյանին մեղադրանք չի առաջադրել նաև տվյալ հոդվածներով…

Չէ՞ որ, ինչպես ակնհայտ է հրապարակված տեսանյութից, կատարվել է ազգային ծագումով կամ քաղաքական հայացքներով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով ուրիշի գույքի դիտավորյալ ոչնչացում կամ վնասում (վանդալիզմ), մասնավորապես, հուշակոթողին Հայաստանում ՌԴ դեսպանատան, դեսպանի դրած ծաղկեպսակների պղծում:

Պատահական չէ, որ ՌԴ քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինի հանձնարարությամբ Ռուսաստանում քրեական գործ է հարուցվել Երևանում հենց ծաղկեպսակների պղծման առնչությամբ, վանդալիզմի հատկանիշներով: Ինչպես հաղորդվում է ՌԴ ՔԿ Telegram-ալիքում, տեղի ունեցածի բոլոր հանգամանքները կպարզվեն ՌԴ ԱԳՆ-ի հետ փոխգործակցությամբ: Այստեղ տեղին է հիշել կատարվածի կապակցությամբ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունը. «Շրջափակման ժամանակ զոհված 1,384 մլն լենինգրադցիների պայծառ հիշատակի ծաղր թույլ չենք տա»:

Նկատի ունենալով, որ Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված արարքի համար սահմանված պատիժն ազատազրկումն է ընդամենը 1- 4 տարի ժամկետով, մինչդեռ 264- րդ հոդվածի 2- րդ մասի 4- րդ կետով սահմանված պատիժն ազատազրկումն է 3- 6 տարի ժամկետով, իսկ նաև 297- րդ հոդվածի 2- րդ մասի 3-րդ կետով սահմանված առավելագույն պատիժն ազատազրկումն է 2- 5 տարի ժամկետով, կարող ենք ենթադրել, որ Նիկոլի Քննչական կոմիտեն մեղադրյալի նկատմամբ հովանավորչություն է դրսևորել ու փորձում է նրա նկատմամբ կիրառել պատասխանատվության ամենամեղմ միջոցը, բացառված չէ, հենց Նիկոլի կամ վերին իշխանության պահանջով: Ինչու՞…

Ահա հենց այստեղ սկսվում է թերևս ամենահետաքրքիրը

Ահա հենց այստեղ տեղին է հիշել ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունը, որն էլ Շիրինյան ստահակի համար հենց առիթ էր հանդիսացել կամ դրդել նրան կատարելու պաշարված Լենինգրադի որբ երեխաների հիշատակի, Ռուսաստանի, Հայաստանի ազգային անվտանգության, Հայաստանի ու հայեևրիս դեմ իր արդեն հայտնի, քստմնելի ու հանցավոր արարքը:

«Ինչ վերաբերում է Ղարաբաղում էթնիկ զտումների վերաբերյալ պնդմանը, կրկին ուզում եմ որևէ փաստ ներկայացնեն, եթե կա որևէ միջազգային կազմակերպության որևէ փաստաթուղթ, որը Երևանում համարում են, այսպես ասենք, հեղինակավոր, օրինակ, ՄԱԿ- ի կամ որևէ այլ կազմակերպության, եթե կա, թեկուզ, որևէ հայտարարություն, որը կվկայեր այն մասին, որ նման էթնիկ զտումներ են եղել, բարի եղեք ներկայացրեք մեզ այդ փաստաթղթերի հղումները»,- ճեպազրույցի ընթացքում, ի պատասխան Արցախում էթնիկ զտումների մասին պնդմանը կամ հարցին, ասել էր ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը:

Զախարովան այսպիսով, պատկերավոր ասած, քար է նետել Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլի և նրա ոհմակի բոստանը, ավելին՝ խփել է նրանց աքիլեսյան գարշապարին, քանի որ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետությանում ցեղասպանական հանցագործություն հանդիսացող էթնիկ զտումների նպատակ հետապնդող ԱՀ ամբողջական շրջափակումից հետո Նիկոլն ու նրա ոհմակը կատարվածի նկատմամբ դավադիր ու հանցավոր անգործություն դրսևորելով, չկատարեցին խիստ անհրաժեշտ ու համապատասխան քայլեր, որպեսզի ՄԱԿ- ի Անվտանգության խորհուրդն ԱՀ շրջափակումն ընդուներ, ճանաչեր որպես Ադրբեջանի կողմից Արցախում էթնիկ զտումների նպատակ հետապնդող գործողություն ու գործնական քայլեր կատարեր շրջափակումը վերացնելու համար:

Շրջափակում, որը, Նիկոլի ու նրա ոհմակի այլ գործողությունների (ներառյալ՝ Բրյուսելում, Պրահայում և Երևանում հայտարարությունների) և անգործության դրսևորումների հետ միասին, 2023թ. սեպտեմբերին կանխորոշեց Արցախի հայաթափումը ու հայերիս համար փաստացի կորուստը:

Նկատի ունենալով վերը շարադրվածը, չենք բացառում, որ Սամվել Շիրինյանն իր հիշյալ հանցագործությունը կատարել է Նիկոլի ոհմակից ինչ- որ մեկի դրդմամբ կամ պատվերով:


Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 6838

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ