«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

Աշխարհը միջուկային պատերազմի շեմին-44

Աշխարհը միջուկային պատերազմի շեմին-44
11.02.2024 | 15:37

(սկիզբը` այստեղ)

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Telegram-ի իր ալիքում փետրվարի 7- ին կատարած գրառմամբ ողջ մարդկությանը զգուշացրել է ապոկալիպսիսի, ամեն ինչի վերջի մասին Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ենթադրելի պատերազմի դեպքում: Մեդվեդևը մասնավորապես գրել է.

«Սունակը, Շոլցը, Մակրոնը, նորվեգական, ֆիննական, Լեհական և ՆԱՏՕ-ական երկրներից այլ պետեր միապաղաղ խոսում են, որ «մենք պետք է պատրաստ լինենք Ռուսաստանի հետ պատերազմին»։

ՈՒ թեև Ռուսաստանը բազմիցս խոսել է ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի երկրների հետ հակամարտության պլանների բացակայության մասին, սակայն այս թեմայի շուրջ չափազանց վտանգավոր գյալաջին շարունակվում է։ Պատճառներն ակնհայտ են. պետք է շեղել ընտրողների ուշադրությունը, որպեսզի արդարացվեն բանդերական «ՈՒկրաինայի» վրա բազմամիլիարդանոց ծախսերը։ Չէ՞ որ հսկայական փողերը գնում են ոչ թե այդ պետություններում սոցիալական խնդիրների լուծմանը, այլ հարկատուների համար օտար, մեռնող երկրում պատերազմին, որի բնակչությունը փախել է Եվրոպայով մեկ և ահաբեկում է տեղի բնակիչներին։ Այդ իսկ պատճառով այդ երկրների ղեկավարներն ամեն օր հեռարձակում են՝ պետք է պատրաստվել Ռուսաստանի հետ պատերազմին և շարունակել օգնել ՈՒկրաինային, ուստի անհրաժեշտ է թողարկել ավելի շատ տանկեր, արկեր, անօդաչու թռչող սարքեր և այլ զենքեր։

Բայց բոլոր եվրոպացի ղեկավարները ցինիկաբար ստում են իրենց քաղաքացիներին։ Եթե, Աստված մի արասցե, նման պատերազմ լինի, ապա այն չի գնա ՀՌԳ (հատուկ ռազմական գործողության) սցենարով: Այն չի իրականացվելու խրամատներում՝ հրետանու, զրահատեխնիկայի, դրոնների և ՌԷՊ միջոցների կիրառմամբ։

ՆԱՏՕ-ն հսկայական ռազմական դաշինք է, Դաշինքի երկրների բնակչությունը՝ գրեթե 1 միլիարդ մարդ, իսկ նրանց ընդհանուր ռազմական բյուջեն կարող է հասնել մեկուկես տրիլիոն դոլարի:

ՈՒստի, հաշվի առնելով մեր ռազմական ներուժի անհամեմատելիությունը, մենք պարզապես ընտրություն չենք ունենա։ Պատասխանը կլինի ասիմետրիկ: Մեր երկրի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար կօգտագործվեն հատուկ մարտագլխիկներով բալիստիկ և թևավոր հրթիռներ։ Սա հիմնված է մեր դոկտրինալ ռազմական փաստաթղթերի վրա և լավ հայտնի է բոլորին։ Եվ սա հենց այն տխրահռչակ ապոկալիպսիսն է: Վերջ ամեն ինչին:

ՈՒստի արևմտյան քաղաքական գործիչները պետք է իրենց ընտրողներին ասեն դառը ճշմարտությունը, այլ ոչ թե նրանց պահեն որպես անուղեղ ապուշներ։ Բացատրեն նրանց, թե իրականում ինչ տեղի կունենա, այլ ոչ թե կրկնել Ռուսաստանի հետ պատերազմի պատրաստականության մասին կեղծ մանտրան»։

Այո, միանգամայն ճիշտ է ասել Մեդվեդևը՝ Սունակը, Շոլցը, Մակրոնը և արևմտյան այլ քաղաքական գործիչներ պետք է իրենց ընտրողներին ասեն դառը ճշմարտությունը, այլ ոչ թե նրանց պահեն որպես անուղեղ ապուշներ, պետք է նրանց բացատրեն, որ ՆԱՏՕ- ի անդամ պետությունների կամ ՆԱՏՕ- ի և Ռուսաստանի բախման դեպքում ապոկալիպսիսն անխուսափելի կլինի, այլ ոչ թե կրկնեն Ռուսաստանի հետ պատերազմի պատրաստականության մասին կեղծ մանտրան: Բայց արի ու տես, որ նրանք շարունակում են ճիշտ հակառակ կերպ վարվել Մեդվեդրի վերոնշյալ գրառումից հետո էլ: Ինչու՞…

Այս թեմայի շուրջ ՆԱՏՕ- ի և Եվրամիության անդամ պետությունների չափազանց վտանգավոր «գյալաջիի» շարունակման վերաբերյալ ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահի բացատրությունը՝ «Պատճառներն ակնհայտ են. պետք է շեղել ընտրողների ուշադրությունը, որպեսզի արդարացվեն բանդերական «ՈՒկրաինայի» վրա բազմամիլիարդանոց ծախսերը», ճիշտ է (ի դեպ, ոչ միայն ՈՒկրաինայի, այլև իրենց ռազմաարդյունաբերական համալիրի և բանակի հզորացման վրա կատարվող ծախսերը…): Ավելի վաղ նմանաբնույթ միտք էր արտահայտել նաև Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը՝ ասելով, որ Եվրամիությունում ստեղծում են Ռուսաստանի՝ որպես թշնամու կերպար, որպեսզի ուշադրությունը շեղեն իրենց տնտեսական խնդիրներից:

Այսուհանդերձ, Մեդվեդևը և Պեսկովը, գուցե Ռուսաստանում խուճապ չառաջացնելու, հասարակությանը չվախեցնելու նպատակով, չեն ներկայացրել ամբողջ ճշմարտությունը. ԱՄՆ- ը, Մեծ Բրիտանիան և նրանց եվրոպական լակեյները՝ Գերմանիան, Ֆրանսիան և ՆԱՏՕ- ի անդամ այլ պետություններ, իսկապես պատրաստվում են Ռուսաստանի հետ պատերազմին:

Ընդ որում, պատրաստվում են՝ շատ լավ իմանալով, հասկանալով, որ ՌԴ- ն ՆԱՏՕ- ի անդամ որևէ պետության հարվածելու անհրաժեշտություն ու մտադրություն չունի (ընդհակառակը՝ նման հարվածը հակացուցված է Ռուսաստանի գոյության համար), եթե, իհարկե, առաջինն իրենք չհարվածեն Ռուսաստանին կամ նրա դաշնակցին: Բնականաբար, հարց է առաջանում՝ այդ դեպքում ինչի՞ վրա են իրենց հույսը դրել… Մինչ այս շատ կարևոր հարցին պատասխանելը, տեղեկացնենք, թե ինչ են նախորդել ու հաջորդել Մեդվեդևի վերոնշյալ գրառմանը:

Անվտանգության խորհրդի փոխնախագահի տելեգրամյան հիշյալ գրառումից 2 օր առաջ՝ փետրվարի 5- ին, Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը, «The Telegraph թերթի և «Известия»- ի փոխանցմամբ , «Talk TV» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Մեծ Բրիտանիան կկարողանա հետ մղել Ռուսաստանի կողմից հարձակումը, եթե դա երբևէ տեղի ունենա։ Երկխոսության ընթացքում լրագրող Փիրս Մորգանը Սունակին հարցրել է, թե ի՞նչ վիճակում են այս պահին Մեծ Բրիտանիայի զինված ուժերը, և Լոնդոնն արդյոք ունա՞կ է որակյալ պաշտպանության:

«Այո, և իմ առաջին խնդիրը բոլորի անվտանգությունն ապահովելն է»,- պատասխանել է վարչապետը և ընդգծել, որ վերջին շրջանում կառավարությունն ավելացրել է ներդրումները պաշտպանական ոլորտում։

Նախօրեին՝ փետրվարի 4-ին, Գերմանիայի Հեսսեն դաշնային երկրամասի վարչապետ Բորիս Ռայնը հայտարարել էր, որ կարելի է օգտագործել միջուկային զինանոցը ՌԴ-ին զսպելու համար:

Հունվարի 24-ին Ատլանտյան օվկիանոսում և Եվրոպայում շուրջ 90 000 զինծառայողների մասնակցությամբ մեկնարկել են ՆԱՏՕ-ի երկրների՝ վերջին տասնամյակի ընթացքում խոշորագույն «Steadfast Defender 2024» զորավարժությունները:

Հունվարի 18-ին DPA գործակալության հաղորդման համաձայն՝ զորավարժությունների ընթացքում ազգային և բազմազգ ուժերը բերվելու են մարտական պատրաստության ու տեղակայվելու համապատասխան վայրերում: Զորավարժությունների սցենարը լինելու է Ռուսաստանի հարձակումը դաշնակիցների տարածքի վրա։ ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահ, ծովակալ Ռոբ Բաուերը հայտարարել է, որ Դաշինքի անդամ երկրների քաղաքացիական բնակչությունը պետք է պատրաստվի առաջիկա 20 տարում Ռուսաստանի հետ լայնամասշտաբ պատերազմի:

Արևմուտքը պարբերաբար հիստերիա է հրահրում իր պետությունների քաղաքացիների մոտ՝ նախազգուշացնելով ՌԴ-ի հետ մոտալուտ պատերազմի մասին։ Արևմտաեվրոպական ԶԼՄ-ները և փորձագետները վկայակոչում են ՈՒկրաինայում Ռուսաստանի զինվորականների հաջողությունները և կանխատեսում, որ հետագայում Մոսկվան «կուղևորվի նվաճելու ամբողջ աշխարհը»: Եվ սա՝ չնայած նրան, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս ընդգծել է, որ Ռուսաստանի ծրագրերում նման բան չկա, սակայն երկիրը պատրաստ է Հյուսիսատլանտյան դաշինքի ցանկացած հարձակման:

(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 5272

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ