«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

Ճիվաղ Նաթանյահուն լուցկին մոտեցրել է մերձավորարևելյան վառոդի տակառին՝ անտեսելով նաև Եգիպտոսի սպառնալիքը

Ճիվաղ Նաթանյահուն լուցկին մոտեցրել է մերձավորարևելյան վառոդի տակառին՝ անտեսելով նաև Եգիպտոսի սպառնալիքը
13.02.2024 | 16:43

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն ու նրա գլխավորած Իսրայելի սիոնիստական վարչակարգը, որոնք, ինչպես Բայդենն ու նրա վարչակարգը, քաղցկեղի նման սպառնալիք են համաշխարհային (գլոբալ) խաղաղության ու մարդկության գոյության համար, անցած գիշեր լուցկին մոտեցրել են մերձավորարևելյան վառոդի տակառին՝ ռազմական իրադարձությունների զարգացումը դարձնելով առավել պայթյունավտանգ, քան երբևէ:

Սկսվեց

Իսրայելն անցած գիշեր մի շարք ավիահարվածներ է հասցրել Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքին: Կան բազմաթիվ ավերածություններ, «Al-Mayadeen» հեռուստաալիքն այսօր հայտնել է ավելի քան 100 զոհի և ավելի մեծաթիվ վիրավորների մասին։ Պաղեստինյան բժշկական աղբյուրների տեղեկացմամբ ավելի քան 230- ը վիրավորվել են: Սրանք դեռ նախնական տեղեկություններն են, կասկածից դուրս է, որ զոհերի և վիրավորների քանակն անհամեմատ ավելին է:

Հեռուստաալիքը, վկայակոչելով պաղեստինյան Կարմիր մահիկի ընկերության տվյալները, հայտնել է, որ Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱՀԱԼ) ավիացիան ավելի քան 50 ավիահարվածներ է հասցրել ամբողջ քաղաքում, ընդ որում, ամենից շատ գրոհները եղել են կենտրոնի վրա: Տուժել են Ալ- Հուդա մզկիթը, ինչպես նաև Ալ- Ռահմա մզկիթը, որտեղ պատսպարվել են մեծ թվով տեղահանված բնակիչներ: Հարվածները տևել են ավելի քան մեկ ժամ։ Հրապարակման մեջ ասվում է նաև, որ Աբու Յուսեֆի ան- Նաջարի քաղաքային հիվանդանոցում մահճակալները չեն բավականացնում, իսկ բուժաշխատողներն ի վիճակի չեն օգնություն ցուցաբերել բոլոր տուժածներին:

ՑԱՀԱԼ- ի մամուլի ծառայությունը հայտնել է, որ իսրայելցի զինվորականները մի շարք հարվածներ են հասցրել պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման օբյեկտներին Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքի Շիբաուրա շրջանում: Իսրայելցի զինվորականները չեն բացահայտել գործողության մանրամասները:

Է՞, հետո ի՞նչ՝ կմտածի անտեղյակ ընթերցողը, 2023 թ. հոկտեմբերի 7- ից սկիզբ առած իսրայելա- պաղեստինյան պատերազմի ողջ ընթացքում Իսրայելը գրեթե ամեն օր էլ հարվածել է ՀԱՄԱՍ- ի թիրախներին և ավերել բազմաթիվ պաղեստինյան բնակավայրեր, ոչ էլ զոհերի քանակն է արտառոց: Բացատրենք…

Ռաֆահ քաղաքը գտնվում է Գազայի հատվածի ծայր հարավում, սահմանակից է Եգիպտոսին։ Ռաֆահի անցակետով են տարհանվում պաղեստինցիները Գազայից, մարդասիրական օգնության փոխանցումը Գազայի հատված նույնպես Ռաֆահի անցակետով է կատարվում: Բոլորին էլ հասկանալի է, որ գիշերը սկիզբ առած ավիահարվածները դեռ միայն սկիզբն են հետագա ռազմական գործողությունների և Ռաֆահ իսրայելական զորքերի ցամաքային ներխուժման:

Ավելին, Ռաֆահը գրավելու մտադրության մասին Իսրայելի վարչապետը բացեիբաց հայտարարել էր դեռ փետրվարի սկզբին. «Անհնար է հասնել ռազմական նպատակին՝ ոչնչացնել ՀԱՄԱՍ- ը և թողնել ՀԱՄԱՍ- ի չորս գումարտակները Ռաֆահում»,- РБК- ի փոխանցմամբ, պարզաբանել է Նաթանյահուն: Ավելի վաղ, հունվարի 18-ին Իսրայելի վարչապետը հայտարարել էր, որ Իսրայելը մտադիր է շարունակել գործողությունը Գազայի հատվածում մինչև ՀԱՄԱՍ-ի լիակատար ջախջախումը, և ռազմական գործողությունները կշարունակվեն դեռ շատ ամիսներ:

Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգն այն ժամանակ նշել էր, որ անհրաժեշտ է ՀԱՄԱՍ- ն արմատախիլ անել, որպեսզի «ապահովվի ավելի լավ ապագա պաղեստինցիների համար»: Հայտարարության հրեշավոր կեղծավորությունը (իբր մտածում են պաղեստինցիների լավ ապագայի մասին, իբր նպատակը դա է) միանգամից աչքի է զարնում ու հուշում, որ Ալիևն Արցախի, արցախահայության հարցում իր կեղծավոր քաղաքականությունը փոխառել է այս և այլ ջհուդներից:

Հիմա բացենք փակագծերը

Հիմա հակիրճ բացենք փակագծերը, թե ինչ են նշանակում գիշերը սկիզբ առած ավիահարվածները, ցամաքային նախատեսված ներխուժումը Ռաֆահ և Ռաֆահի գրավումը: Ավիահարվածները, որոնք, ամենայն հավանականությամբ, այս պահին էլ կատարվում են կամ առաջիկայում կշարունակվեն, նշանակում են՝

1. Գազայի հատված առաքվող մարդասիրական օգնության դադարեցում, որի բնակչությունն առանց այն էլ սովամահության եզրին է և ունի դեղորայքի սուր պակաս:

2. Վերոնշյալի հետևանքով, ինչպես նաև իսրայելական հարվածներից իրենց և իրենց մերձավորների կյանքը փրկելու մղմամբ, նաև՝ Ռաֆահի բռնազավթման դեպքում այնտեղ իսրայելցի զինվորականների բռնության ու նվաստացման պայմաններում ապրել չցանկանալու պատճառով Ռաֆահից և, ընդհանրապես, Գազայի հատվածից փախստականների ահռելի հոսք դեպի Եգիպտոս, իր բնակչությունից Պաղեստինի հետագա հարկադիր դատարկում ու պաղեստինցիների նկատմամբ Իսրայելի ցեղասպանական քաղաքականության շարունակում:

3․ Գազայի հատվածում ՀԱՄԱՍ- ի զինյալների և ռազմական ներուժի գրեթե լիակատար կամ լիակատար ջախջախում և բոլոր այն պաղեստինցիների անպաշտպան վիճակ, ովքեր դեռ կմնան Պաղեստինում:

4. ՄԱԿ- ի հռչակած «երկու պետության» (Իսրայել և Պաղեստին) ստեղծման սկզբունքի իրագործման բացառում և անկախ և ինքնիշխան պետություն ունենալու պաղեստինցիների երազանքի թաղում:

Գիտակցելով վերոնշյալը կամ դրանց թեկուզ մի մասը, Պաղեստինի վարչապետ Մուհամեդ Շտայեն այս ամիս դիմելով ԱՄՆ- ին, Եվրամիությանը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և, ընդհանրապես համաշխարհային հանրությանը, կոչ էր արել միջամտել ու թույլ չտալ Իսրայելի հարձակումը Ռաֆահի վրա: Նա ընդգծել էր, որ Ռաֆահում ներկայումս բնակվում է Գազայի հատվածից տեղահանված մոտ 1,4 մլն մարդ, և զորքերի մուտքը քաղաքի տարածք կհանգեցնի «մարդկանց բռնի տեղաշարժի» և խաղաղ բնակիչների մահվան:

Եգիպտոսի սպառնալիքը

Իսրայելի վարչապետի վերոնշյալ հայտարարությունից հետո Եգիպտոսի իշխանությունները սպառնացել են դադարեցնել 1979 թ. մարտի 26- ին Վաշինգտոնում կնքված խաղաղության պայմանագրի գործողությունը, եթե ՑԱՀԱԼ- ը Մտնի Ռաֆահ: Քաղաքն ընդհանուր սահման ունի Եգիպտոսի հետ։ Կահիրեն մտավախություն ունի, որ Ռաֆահի մարտերը պաղեստինցիների ուժեղ հոսք կառաջացնեն երկիր, իսկ եգիպտացի զինվորականները չեն կարողանա զսպել փախստականների հոսքը:

Վերոնշյալ պայմանագիրը կարգավորում է ուժերի տեղակայումը սահմանի երկու կողմերում: Մինչ այդ Իսրայելն ու Եգիպտոսը հինգ անգամ պատերազմել են միմյանց դեմ։ Ըստ Նաթանյահուի , Ռաֆահում ՀԱՄԱՍ- ի ոչնչացման գործողությունները շարունակվելու են մինչև մարտի 10- ը (ներառյալ), մինչև ողջ աշխարհի մուսուլմանների համար սուրբ Ռամադան ամսվա սկիզբը, որն այս տարի մարտի 11- ին է:

Սաուդյան Արաբիայի անարդյունք ջանքերը, Գերմանիայի դիրքորոշումը և ԱՄՆ- ի կեղծավորությունը

Փետրվարի 10-ին Սաուդյան Արաբիան կոչ էր արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրել Ռաֆահ քաղաքում Իսրայելի ռազմական գործողության հնարավոր մեկնարկի կապակցությամբ: Թագավորության ԱԳՆ-ում ընդգծել էին, որ արտահերթ նիստի հրավիրումն անհրաժեշտ է հումանիտար աղետը կանխելու համար, որը սպառնում է ստեղծել Իսրայելը: Նիստը դեռ չկայացած, Իսրայելը Ռաֆահում սկսեց ռազմական գործողությունները:

Ավելի վաղ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոկը հայտարարել էր, որ Ռաֆահի վրա ՑԱՀԱԼ- ի հարձակումը հումանիտար աղետի կհանգեցնի, ավելին՝ ռազմական բախման հետևանքով բազմաթիվ խաղաղ բնակիչներ կտուժեն։ Չկարծեք, թե Բայդենի և Վաշինգտոնի այս լակեյի արտահայտած դժգոհությունը պայմանավորված է մտահոգվածությամբ, որ հումանիտար աղետ կլինի, բազմաթիվ խաղաղ բնակիչների կտուժեն: Ո՛չ, նա Պաղեստինի արաբների ճակատագրով չէ, որ մտահոգված է, այլ Եվրոպա, մասնավորապես, Գերմանիա նրանց լցվելով և այնտեղ կենսապայմանների վատացմամբ:

Ռաֆահը գրավելու մտադրության մասին փետրվարի սկզբին Իսրայելի վարչապետի հայտարարությունից հետո Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ջոն Քիրբին հայտարարել է, որ այդ գործողությունը «աղետ կդառնա»:

ԱՄՆ- ի նախագահ Ջո Բայդենը փետրվարի 8- ին չափազանցված է անվանել հրեական պետության կառավարության պատասխանը հոկտեմբերի 7- ին ՀԱՄԱՍ- ի հարձակմանը: Սա ամերիկյան ղեկավարության կողմից ամենակոշտ կշտամբանքն է Բենիամին Նաթանյահուի կաբինետի հասցեին Գազայում պատերազմի սկսվելուց ի վեր: Իրականում Քիրբին ու Բայդենը ԱՄՆ-ի և Իսրայելի միջև իբր աճող պառակտման ֆարսն են խաղարկում:

Թե կատարվածի առումով Բայդենի ուշացած կշտամբանքը, թե սպասվողի առումով Քիրբիի կանխատեսումը, իհարկե, ճիշտ են, սակայն աչքի են ընկնում կեղծավորությամբ, քանի որ այդ նույն Սպիտակ տունն է կանգնած հոկտեմբերի 7- ից հետո Իսրայելին ցուցաբերված ահռելի ռազմական և քաղաքական աջակցության ետևում:

Այնպես որ, Բայդենը և Քիրբին հիմա փորձում են ձեռքերը լվանալ, անմեղ ձևանալ ու պատասխանատվությունից մի կողմ կանգնել: Եվ սա՝ չնայած նրան, որ Բայդենը, Սպիտակ տան նրա վարչակարգը հիմա էլ շարունակում են սպառնալիքներով ուղեկցվող կոշտ ու լկտի ճնշում գործադրել ԱՄՆ- ի Կոնգրեսի վրա, որպեսզի այն հաստատի մի օրինագիծ, որով ՈՒկրաինային ու Թայվանին ռազմական օգնությունից բացի, ավելի քան 18 մլրդ դոլարի օգնություն է նախատեսված Իսրայելին:

Ինչ է նախորդել Ռաֆահին հարվածներին և ինչ սպասել դրանից հետո…

(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 4965

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ