ԱՄՆ-ի նախագահը Թեհրանին հորդորել է ստեղծված իրավիճակում ուժ չկիրառել՝ ի պատասխան Իսրայելի կողմից Սիրիայում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնին հասցված վերջին հարվածին։ «Մենք կաջակցենք Իսրայելին, կօգնենք, որ Իսրայելը պաշտպանվի։ Իսկ Իրանը հաջողության չի հասնի: Մի՛ արեք դա»,- ասել է Բայդենը՝ Սպիտակ տանը պատասխանելով լրագրողների հարցերին։                
 

Թումանյանի հեքիաթներով սկսում ենք մեր կյանքը, Թումանյանի քառյակներով՝ ավարտում

Թումանյանի հեքիաթներով սկսում ենք մեր կյանքը, Թումանյանի քառյակներով՝ ավարտում
19.02.2024 | 16:55

Թումանյանից իմանում ենք, թե հայրենիքն ինչ է, Թումանյանից սիրել ենք սովորում, Թումանյանի միջոցով հաղորդակցվում ենք տիեզերական ցավի հետ՝ մարդ ենք դառնում, ճանաչում ենք մեր մտքերն ու զգացմունքները, շոշափում ենք մեր արմատները: Մի ամբողջ երկար կյանք ենք ապրում Թումանյանի հետ, հետո մեռնում-գնում ենք, բայց դեռ էնքա՜ն Թումանյան է մնում, որ չենք հասցրել ապրել, չենք հասցրել սովորել ու հասկանալ։ Մի կյանքը քիչ է, շա՜տ քիչ է։

Էսօր Թումանյանի ծննդյան օրն է. արդեն 155 տարի Թումանյանը մեզ հետ է՝ մի ամբողջ հավերժություն։ Մաշտոցը կերպարանք տվեց մեր հնչյուններին, իսկ Թումանյանը կերպարանք տվեց մեր մտքերին ու հույզերին։ Ամենայն հայոց բանաստեղծ, այսինքն՝ ամեն հայի բանաստեղծ, այսինքն՝ ամենաբանաստեղծ, ժայռ, որի վրա եթե կառուցենք մեր տունը, մեզ ոչ մի քամի, ոչ մի փոթորիկ սարսափելի չի լինի։

Մեր մեծերը մեզ էնքա՜ն անգին գանձեր են թողել, որ մենք հարստության մեջ լողում ենք։ Չէ՛, սու՛տ է, «հայի բախտ» ասվածը չի նշանակում դառը ճակատագիր, այլ նշանակում է վիճակախաղի երջանիկ տոմս, նշանակում է անասելի հարստության ժառանգորդ, նշանակում է հազար կարատանի հանճարով լցված գանձարան։ Մեզ միայն մնում է էնքան հայի խելք ունենանք, որ կարողանանք, գոնե, վայելել էդ հարստությունը։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 2702

Մեկնաբանություններ