«Միլիարդավոր մարդիկ կանգնած են ծայրահեղ շոգի համաճարակի առաջ։ Նրանք մահանում են ավելի ու ավելի մահացու շոգից, քանի որ ամբողջ աշխարհում ջերմաստիճանը հասնում է 50 աստիճանի՝ ըստ Ցելսիուսի: Երկիրը բոլորի համար և ամենուր դառնում է ավելի շոգ ու վտանգավոր։ Պաշտոնական տվյալներով՝ շոգը տարեկան գրեթե կես միլիոն մարդու կյանք է խլում»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։               
 

20. 02. 2024 թ.

20. 02. 2024 թ.
20.02.2024 | 11:33

Վստահ եմ, միտինգի մասնակիցները ստանալու են 1988 թ. փետրվարի 18 - 20 -ին Արցախում ծնունդ առած Ղարաբաղյան շարժման վերաբերյալ միֆերի հերթական չափաբաժինը:

Միֆեր, որոնք իրականության հետ կապ չունեն:

Ոզու՞մ եք փոքր ի շատե ծանոթ լինել իրականությանը,

ուրեմն կարդացեք 1988 թվականի մայիսի 7- 8-ին Բաքվում տեղի ունեցած Ադրբեջանի Կոմկուսի Բյուրոյի նիստի արձանագրությունների սղագրությունը:

Թեկուզ այնքանը, ինչքանը կա հրապարակված:

Բյուրոյի այդ նիստում, կուակցության շարքերից վտարում էին Լեռնային Ղարաբաղի մարզկոմի առաջին քարտուղար Բորիս Կևորկովին:

Եվ Կևորկովը կատարում է բացահայտումներ, բազմաթիվ բացահայտումներ:

Այդ մարդու աածները` բյուրոյի նիստում, արժանահավատ են, որովհետև հիմնավորում է փաստերով, վկաներով:

Ի միջի այլոց , Բորիս Կևորկով պետական, կուսակցական գործիչի դերը մինչև 1988 թ. շարժումը, Լեռնային Ղարաբաղի զարգացման գործում հանիրավի անտեսված է:

Ինչքան գիտեմ, Բորիս Կևորկոովը ունի փաստագրական հուշագրություն:

Եվ իր ընտանիքին հանձնարարել էր դրանք հրապարակել իր մահից հետո:

Բայց մահից հետո էլ, կինը չուզեց հրապարակել ամուսնու մեմուարները, ընտանիքի անվտանգությունը հարվածի տակ չդնելու նկատառումով:

Ինչևէ...

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Կոլաժը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 898

Մեկնաբանություններ