ԱՄՆ-ի նախագահը Թեհրանին հորդորել է ստեղծված իրավիճակում ուժ չկիրառել՝ ի պատասխան Իսրայելի կողմից Սիրիայում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնին հասցված վերջին հարվածին։ «Մենք կաջակցենք Իսրայելին, կօգնենք, որ Իսրայելը պաշտպանվի։ Իսկ Իրանը հաջողության չի հասնի: Մի՛ արեք դա»,- ասել է Բայդենը՝ Սպիտակ տանը պատասխանելով լրագրողների հարցերին։                
 

Ոչինչ չի կարող վնասել

Ոչինչ չի կարող վնասել
21.02.2024 | 00:10

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Փետրվարի 21

Ճանապարհը հարթ է: Ավելի հեռուն տեսնելու կարիքը չկա բոլորովին: Անցիր Ինձ հետ ճանապարհը քայլ առ քայլ: Երկնային բազմությունների կողմից ճանաչված լույսը կառաջնորդի քեզ, այսինքն` այդ նույն Արդարության Արեգակը:

Միայն ձեր «ես»-ը կարող է ստվեր գցել ճամփի վրա: Ավելի շատ վախեցեք անհանգստությունից, ձեր հոգու խառնաշփոթից ու նրա այլազան խռովքներից, քան թե երկրաշարժից կամ հրդեհներից և կամ ավերիչ որևէ արտաքին ուժից:

Երբ տեսնում ես, որ խանգարված է բացարձակ խաղաղությունը, առանձնացիր, Ինձ հետ եղիր, մինչև որ բացարձակ սիրտդ սկսի երգել` վերստանալով անդորությունն ու զորությունը:

Խաթարված խաղաղության ժամանակ է, որ չարը կարողանում է թափանցել ու ներս մտնել քո անձի մեջ:

Հիշիր, քո միակ անելիքը` անդորրությունը ու երջանկությունը պահելը պետք է լինի, մնացյալը Աստված կանի: Ոչ մի ուժ չի կարող դիմակայել Իմ զորությանը: Այդ անելու ուժը միայն դու ունես: Պատկերացրու հապա, երբ Աստծո ողջ ուժերը տեղից շարվել ու առաջանում են քեզ օգնելու, քո խեղճ ու աննշան անձն է, որ արգելք է հանդիսանում նրանց առաջացմանը:

Դիտվել է՝ 611

Մեկնաբանություններ